Ուրուգվայ
Ուրուգվայ República Oriental del Uruguay |
||||
---|---|---|---|---|
|
||||
Նշանաբան՝ Libertad o muerte |
||||
Ազգային օրհներգ՝ Orientales, la patria o la tumba | ||||
|
||||
Մայրաքաղաք | Մոնտեվիդեո | |||
Ամենամեծ քաղաք | Montevideo | |||
Պետական լեզուներ | իսպաներեն | |||
Կառավարում | Հանրապետություն | |||
- | Նախագահ | Լուիս Լակալե Պոու | ||
Տարածք | ||||
- | Ընդհանուր | 176,215 կմ² (90-րդ) | ||
- | Ջրային (%) | 1.5 | ||
Բնակչություն | ||||
- | 2008 նախահաշիվը | 3,477,780 (132-րդ) | ||
- | 2002 մարդահամարը | 3,399,236 | ||
- | Խտություն | 19 /կմ² (196-րդ) 50 /մղոն² |
||
ՀՆԱ (ԳՀ) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | $42.543.000.000 (9-րդ) | ||
- | Մեկ շնչի հաշվով | $9,108 (68-րդ) | ||
ՀՆԱ (անվանական) | 2008 գնահատում | |||
- | Ընդհանուր | $32.262.000.000 | ||
- | Մեկ շնչի հաշվով | $10,082 | ||
Ջինի (2006) | 45.2 | |||
ՄՆԶԻ (2007) | 0.859 (high) (47-րդ) | |||
Արժույթ | Ուրուգվայական պեսո (UYU) | |||
Ժամային գոտի | UYT (ՀԿԺ−3) | |||
- | Ամռանը (DST) | UYST (ՀԿԺ−2) | ||
Ազգային դոմեն | .uy | |||
Հեռախոսային կոդ | +598 |
Ուրուգվայ, պետություն Հարավային Ամերիկայում։ Սահմանակից է հյուսիսից Բրազիլիային, արևմուտքից՝ Արգենտինային, իսկ հարավում և արևելքում ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի և մասնավորապես Լա Պլատայի ծոցի ջրերը։
Քաղաքական կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրուգվայը հանրապետություն է։ Նահանգը և կառավարության ղեկավարին ընտրում է բնակչությունը հինգ տարի ժամկետով (երկրորդ անգամ անընդմեջ ընտրվելն արգելված է)։ 2015 թ. Տաբաե Վազքեզը երկրորդ անգամ ընտրվել է երկրի նախագահի պաշտոնում։
Խորհրդարան
[խմբագրել | խմբագրել կոդը]Խորհրդարանը երկու պալատից կազմված գլխավոր ասամբլեան է։
Վերին պալատը Սենատն է (30 տեղ)։ Պատգամավորները ընտրվում են համամասնական համակարգով։
Ստորին պալատը Ներկայացուցիչների պալատն է (99 տեղ)։ Պատգամավորները ընտրվում են համամասնական ընտրակարգով, Ուրուգվայի յուրաքանչյուր գերատեսչություն Ներկայացուցիչների պալատում ներկայացված է առնվազն 2 անդամով։
Գլխավոր ասամբլեայի պատգամավորների պաշտոնավարման ժամկետը 5 տարի է։
Մեծ քաղաքական կուսակցություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]2014 թ. հոկտեմբերի ընտրություններից հետո խորհրդարանի անդամները`
- Ընդարձակ ճակատը` ձախ կոալիցիան, 15 սենատոր և 50 պատգամավոր
- Ազգային կուսակցություն «Սպիտակ» աջ, 10 սենատոր և 32 պատգամավոր
- Կոլորադոյի «Կրասնյե» կուսակցությունը՝ կենտրոնի աջ, 4 սենատոր և 13 պատգամավոր
- Անկախ կուսակցություն՝ ձախ կենտրոնական, 1 սենատոր և 3 պատգամավոր
- Ժողովրդական ժողովը՝ արմատական ձախ կոալիցիան, 1 պատգամավոր
Ընդարձակ ճակատը ներառում է 7 կուսակցություն, դրանց թվում՝ Ուրուգվայի կոմունիստական կուսակցությունը, Ուրուգվայի սոցիալիստական կուսակցությունը և Ժողովրդական հաղթանակի կուսակցությունը։
Աշխարհագրական տեղեկություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրուգվայի ափերը ողողում են Ատլանտյան օվկիանոսի ջրերը։ Հյուսիսային հարթավայրերն աստիճանաբար փոխարինվում են խոտածածկ տարածքներով, որոնք արգենտինյան պամպաների շարունակությունն են։
Ուրուգվայի ափերը ցածր են, հարթ, լագոնային տեսակի։
Ամենաբարձր կետը Քադետրալ (Cerro Catedral) լեռն է՝ 514 մետր։
Կլիմա
[խմբագրել | խմբագրել կոդը]Կլիման մերձարևադարձային մայրցամաքային է։ Միջին ջերմաստիճանը հունվար ամսին կազմում է 22 -24 °C, հուլիսին 8-9 °C: Այդ ժամանակ ներխուժում են հարավային «Պամպերո» քամիները, որոնց ընթացքում լինում է գիշերային կարճատև ջերմաստիճանային անկում մինչև −5 °C:
Տեղումները լինում են ողջ տարվա ընթացքում, հարավային և ներքին գագաթների սահմաններում կազմելով 1000 մմ, իսկ հյուսիսում և բարձրադիր վայրերում հասնում են մինչև 1200 մմ-ի։
Տնտեսություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուրուգվայը մեկն է այն Հարավամերիկյան պետություններից, որն ունի փոքր, բայց զարգացած տնտեսություն։ Մեկ շնչին հասնող ՀՆԱ-ն կազմել է 2013 թվականի տվյալներով 16,8 հազար դոլար (3-րդ տեղում է Լատինական Ամերիկայում և 94-րդ տեղը աշխարհում)։
Ուրուգվայի տնտեսությունը կենտրոնացած է անասնապահական արտադրանքի արտահանման վրա, իսկ ավելի ցածր մակարդակի վրա են գտնվում գյուղատնտեսությունը և ձկնաբուծությունը։ Աշխատողների 9%-ը զբաղվում է գյուղատնտեսությամբ, 15%-ը՝ արդյունաբերությամբ, 76%-ը՝ սպասարկման ոլորտում է։ Վերջին շրջանում տնտեսության մեջ կարևոր տեղ են զբաղեցնում բանկային գործունեությունը և տուրիզմը։
Բնակչության գրեթե 75%-ը կենտրոնացած է մայրաքաղաք Մոնտեվիդեոում։
Արտաքին առևտուր
[խմբագրել | խմբագրել կոդը]2012 թվակյանի տվյալներով արտահանումը կազմել է 8.7 միլիարդ դոլար, և դրանց մեջ մտնում են միսը, բրինձը, կաշին, բուրդը, ձուկը, հալվան, մրգերը (նարինջ)։
Հիմնական գնորդներն են Բրազիլիան `19.3%, Չինաստանը` 9.2%, Արգենտինան `5.8%, Վենեսուելան` 4.8%, Ռուսաստանը՝ 4.5%, ԱՄՆ-ն՝ 3.7%, Գերմանիան` 3.0%:
2012 թ. ներմուծումը կազմել է 11.6 մլրդ դոլար, որի մեջ մտնում են նավթը և նավթամթերքները, արդյունաբերական սարքավորումները, քիմիական նյութերը, մեքենաները, թուղթը, պլաստմասանյութերը։
Հիմնական վաճառողներն են Բրազիլիան`18.0%, Արգենտինան` 15.0%, Չինաստանը`14.3%, ԱՄՆ-ն` 7.5%, Վենեսուելան` 7.1%, Ռուսաստանը` 5.1%:
Արդյունաբերություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական ոլորտներն են`
- Սննդամթերք
- մսամթերք
- գինեգործություն
- պահածոյացում
- տեքստիլ
- կաշի և կոշկեղեն
Էներգիա
[խմբագրել | խմբագրել կոդը]95,6 % բաժին է ընկնում Հէկ-ին, իսկ մնացածը՝ Ջէկ-ին։
Տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթուղու երկարությունը 2835 կմ է (1570 կմ-ը շահագործվում է դիզելային շարժիչով), իսկ մայրուղիները՝ մոտ 10 000 կմ։
Վարչական բաժանում
[խմբագրել | խմբագրել կոդը]№ | Դեպարտամենտ | Վարչական կենտրոնը |
Տարածք, կմ² |
Բնակչություն, մարդ. 2011 |
Խտություն, մարդ./կմ² |
---|---|---|---|---|---|
1 | Արտիգաս | Արտիգաս | 11 928 | 73 378 | 6,15 |
2 | Կանելոնես | Կանելոնես | 4 536 | 520 187 | 114,68 |
3 | Սերրո-Լարգո | Մելո | 13 648 | 84 698 | 6,21 |
4 | Կոլոնիա | Կոլոնիա-դել-Սակրամենտո | 6 106 | 123 203 | 20,18 |
5 | Դուրասնո | Դուրասնո | 11 643 | 57 088 | 4,90 |
6 | Ֆլորենս | Տրինիդադ | 5 144 | 25 050 | 4,87 |
7 | Ֆլորիդա | Ֆլորիդա | 10 417 | 67 048 | 6,44 |
8 | Լավալեխա | Մինաս | 10 016 | 58 815 | 5,87 |
9 | Մալդոնադո | Մալդոնադո | 4 793 | 164 300 | 34,28 |
10 | Մինտեվիդեո | Մինտեվիդեո | 530 | 1 319 108 | 2488,88 |
11 | Պայսանդու | Պայսանդու | 13 922 | 113 124 | 8,13 |
12 | Ռիո-Նեգրո | Ֆրայ-Բենտոս | 9 282 | 54 765 | 5,90 |
13 | Րիվերա | Րիվերա | 9 370 | 103 493 | 11,05 |
14 | Րոչա | Րոչա | 10 551 | 68 088 | 6,45 |
15 | Սալտո | Սալտո | 14 163 | 124 878 | 8,82 |
16 | Սան-Խոսե | Սան-Խոսե | 4 992 | 108 309 | 21,70 |
17 | Սորյանո | Մերսեդես | 9 008 | 82 595 | 9,17 |
18 | Տակուարեմբո | Տակուարեմբո | 15 438 | 90 053 | 5,83 |
19 | Տրեյնտա-ի-Տրես | Տրեյնտա-ի-Տրես | 9 529 | 48 134 | 5,05 |
Բոլորը | 175 016 | 3 286 314 | 18,78 |
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչությունը՝ 3,5 միլիոն է (2010 թվականի հուլիսի տվյալներ), որից 1.8 միլիոնն ապրում է երկրի ամենամեծ քաղաքում` Մոնտեվիդեոյում, որը նաև երկրի մայրաքաղաքն է։ Տարեկան աճը կազմում է 0.4%։ Տղամարդկանց կյանքի միջին տևողությունը 73 տարի է, կանանցը՝ 80 տարի։ Քաղաքի բնակչությունը 92% է (2008 թ.)։
Գրագիտության մակարդակը 98% է (2003 թ. տվյալներով)։
Լեզուները՝ իսպաներեն (պաշտոնական), Բրազիլիայի սահմանին՝ բարբառներ, որոնք առաջացել են իսպաներենի և պորտուգալերենի հիման վրա։
Անգլերենի մակարդակը, ըստ EF EPI- ի վարկանիշի, ցածր է (EF EPI ցուցանիշը՝ 51.63)[1]:
Ռասայական կազմը՝
Կրոնական կազմը
- կաթոլիկներ 47,1%
- այլ քրիստոնյաներ 11,1%
- անկախ հավատացյալներ 23,2%
- հուդիստներ 0,3%
- այլ կրոններ 1,1%
- աթեիստներ և ագնոստիկատներ 17,2%
Կրոն
[խմբագրել | խմբագրել կոդը]Բնակչության 47,1%-ը կաթոլիկ է, բնակչության 23,2%-ը համարվում է հավատացյալ, բայց չի համարվում որևէ կրոնի հետևորդ,17,2%-ը աթեիստ է և ագնոստիկատ, 11,1%-ը` բողոքական, 0,8%-ը` առաքելական հայեր, 0,6%-ը համարվում է Ումբանդայի կրոնի և աֆրիկացիների կրոնի հետևորդ, 0,3%-ը` հուդիդտ, 0,4%-ը դավանում են այլ կրոնների[2]։
Լրատվամիջոցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պետական հեռուստաընկերությունը TNU (Televisión Nacional de Uruguay - «Ուրուգվայի ազգային հեռուստատեսությունը», մյուսը ներառում է նույն հեռուստաալիքի պետական ռադիոընկերությունը RNU (Radio Nacional de Uruguay - «Ուրուգվայի ազգային ռադիո»), որը ներառում է ռադիոկայաններ (Radio Uruguay, Radio Clásica) և տարածաշրջանային պետական ռադիոկայաններ։
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Ուրուգվայում անգլերենի մակարդակը
- ↑ «Extended National Household Survey, 2006: Religion» (PDF). Արխիվացված է օրիգինալից (PDF) 2013 թ․ սեպտեմբերի 27-ին. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 28-ին.
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Պաշտոնական հաստատություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուրուգվայի պաշտոնական կայք Արխիվացված 2011-08-09 Wayback Machine
- Երկրի նախագահի պաշտոնական կայքը Արխիվացված 2011-02-24 Wayback Machine
- Ուրուգվայի խորհրդարանի պաշտոնական կայքը
- Արդարադատության նախարարության պաշտոնական կայք
- Ազգային վիճակագրության ինստիտուտ
- Զբոսաշրջության նախարարություն
- Պաշտպանության նախարարություն
ԶԼՄ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Asociación Uruguaya de Fútbol Արխիվացված 2015-10-10 Wayback Machine -Ուրուգվայի ֆուտբոլային ասոցիացիա ((իսպ.)
- Federación Uruguaya de Basketball - Ուրուգվայի բասկետբոլի ֆեդերացիա ((իսպ.)
- Unión de Rugby del Uruguay - Ուրուգվայ ռեգբիի միություն ((իսպ.)
- Asociación Uruguaya de Golf Արխիվացված 2007-04-09 Wayback Machine - Ուրուգվայի գոլֆի ասոցիացիա ((իսպ.)
Այլ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուրուգվայը Արխիվացված 2017-12-10 Wayback Machine ամսագրի հղումներում Open Directory Project (dmoz)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ուրուգվայ» հոդվածին։ |
|
|