Չախրուխաձե
Չախրուխաձե | |
---|---|
Ծնվել է | 1170 |
Վախճանվել է | 1212 |
Մասնագիտություն | բանաստեղծ |
Լեզու | վրացերեն |
Ուշագրավ աշխատանքներ | Թամարիանի |
Չախրուխաձե (վրաց.՝ ჩახრუხაძე, 1170 - 1212), 12-րդ դարավերջի և 13-րդ դարասկզբի վրացի բանաստեղծ-ներբողագիր։ Թամար թագուհուն իդեալականացնող «Թամարիանի» ներբողների ժողովածուի հեղինակն է։ Չախրուխաձեի ոտանավորը իր ստեղծողի անունով ստացել է չախրուխաուլի անունը և լայնորեն տարածված է եղել վրացական դասական պոեզիայում[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Չնայած նրան, որ Չախրուխաձեի կենսագրության մասին հավաստի որևէ բան հայտնի չէ, բացի նրանից, որ նա ապրել է 12 դարի վերջին և 13-րդ դարի սկզբին, որոշ ժամանակակից գիտնականներ, հիմնվելով Չախրուխաձեի ապրելու ժամանակաշրջանի, ձեռագրի համեմատության, գրի ոճային և բառային յուրահատկությունների վրա, ենթադրում են, որ Չախրուխաձեն կարող է գրագիր Գրիգոլ Չախրուխաձեն լինել[2]։ Գելաթի վանքում Գրիգոլ Չախրուխաձեի գտած ձեռագրերից կարելի է ենթադրել, որ նա ծրագրել է գնալ Երուսաղեմի վրացական Սուրբ Խաչի վանք։ Պոետ և արքա Արշիլ II-ը ասում էր, որ Չախրուխաձեն սերում է Խևիից և Թամարա թագուհու գրագիրն էր[3]։
Ստեղծագործական կյանք
[խմբագրել | խմբագրել կոդը]«Թամարիանին» վրաց աշխարհիկ գրականության առաջին նմուշն է, որը պարունակում է տասնմեկ ներբող և այլ բովանդակությամբ չորս ոտանավոր։ Հեղինակը փառաբանել է Թամար թագուհու (1184-1213) անհատական արժանիքներն ու պետական գործունեությունը, նաև՝ նրա ամուսնու՝ Դավիթ Սոսլանին և թագաժառանգ Լաշա Գեորգիին[4]։ Ենթադրվում է, որ ներբողաշարը գրվել է Բասենի ճակատամարտում (1203) վրացական զորքերի տարած հաղթանակից հետո՝ 1203-1207 թվականներին։
Շարքը բաղկացած է քսան վանկանի տողերից, հանգավորումը իգական է։ Ամեն մի կիսատող ունի ներքին հանգ։ Այս վանկաչափը իր ստեղծողի անունով ստացել է չախրուխաուլի անունը և լայնորեն տարածված է եղել վրացական միջնադարի դասական պոեզիայում։ «Թամարիանին» մեզ է հասել 17-19-րդ դարերի գրչությամբ[5][6]։
Չախրուխաձեն հայերեն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թամարիանի (հատված)։ Վրացական պոեզիա, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1983, էջ 7-10։ Թարգմ.՝ Վաղարշակ Նորենց։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Խմբագրական կոլեգիա, Հայկական Սովետական Հանրագիտարան, հ. 8 (խմբ. Վիկտոր Համբարձումյան), Ե., «Հայկական ՍՍՀ Գիտությունների Ակադեմիա Հայկական Սովետական Հանրագիտարանի գլխավոր խմբագրություն», 1982, էջ 661 — 720 էջ։
- ↑ «ჩახრუხაძე - ბიოგრაფია» (վրացերեն). საქართველოს პარლამენტის ილია ჭავჭავაძის სახელობის ეროვნული ბიბლიოთეკა. Վերցված է 2016 թ․ ապրիլի 24-ին.
- ↑ Alexander Mikaberidze Historical Dictionary of Georgia. — 2nd edition. — Lanham: Rowman & Littlefield, 2015. — С. 2014. — 812 с. — ISBN 9781442241466
- ↑ A. G. Baramidze, D. M. Gamezardashvili Georgian Literature. — Chicago: The Minerva Group, Inc., 2001. — С. 17. — 116 с. — ISBN 9780898755701
- ↑ Հրաչիկ Բայրամյան, Վրաց գրականությունը V-XIX դդ., գիրք Ա, Ե., ԵՊՀ հրատ., 2007, էջ 32-33։
- ↑ Վրացական պոեզիա, Ե., Երևանի համալսարանի հրատ., 1983, էջ 409։
|