Պեդրո Սարմիենտո դե Գամբոա
Պեդրո Սարմիենտո դե Գամբոա իսպ.՝ Pedro Sarmiento de Gamboa | |
---|---|
Ծնվել է | օգոստոսի 18, 1530[1] |
Ծննդավայր | Պոնտեվեդրա, Կաստիլիա և Լեոն[2] կամ Ալկալա դե Էնարես, Կաստիլիա և Լեոն |
Մահացել է | 1592[1][3][4][…] |
Մահվան վայր | Լիսաբոն, Պորտուգալիայի թագավորություն |
Քաղաքացիություն | Իսպանիա |
Մասնագիտություն | ճանապարհորդ հետազոտող, գրող, ծովային ճանապարհորդ, պատմաբան և աստղագետ |
Pedro Sarmiento de Gamboa Վիքիպահեստում |
Պեդրո Սարմիենտո դե Գամբոա (իսպ.՝ Pedro Sarmiento de Gamboa, օգոստոսի 18, 1530[1], Պոնտեվեդրա, Կաստիլիա և Լեոն[2] և Ալկալա դե Էնարես, Կաստիլիա և Լեոն - 1592[1][3][4][…], Լիսաբոն, Պորտուգալիայի թագավորություն), 16-րդ դարի իսպանացի հետազոտող, ճանապարհորդ, ծովագնաց, զինվոր, գրող, բանաստեղծ, պատմաբան, գիտնական (աստղագետ, մաթեմատիկոս, աշխարհագրագետ), հումանիստ։ Վերածննդի շրջանի ունիվերսալ մարդու (իսպ.՝ homo universale) կատարելատիպի վառ օրինակ է։ Մասնակցել է Սողոմոնյան կղզիների հայտնաբերմանը, հետազոտել է Չիլիի ափամերձ տարածքը։ Մագելանի նեղուցի երկրամասի առաջին նահանգապետն է եղել, որ իրականացրել է տարածքը իսպանացիներով բնակեցնելու նախագիծը։ Ինկերի պատմության մասին գրքի հեղինակ է։
Չշփոթել`
- Պեդրո Սարմիենտո - 1449 թվականի Տոլեդոյի ապստամբության գլխավոր հերոսը։
- Պեդրո Գոմես Սարմիենտո - 16-րդ դարի եպիսկոպոս, կարդինալ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վաղ տարիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարմիենտո դե Գամբոայի ծննդյան տեղը հայտնի չէ. այն կարող է լինել Գալիսիայի Պոնտեվեդրա քաղաքը, որտեղից ծագում էր նրա հայրական կողմը, կամ Կաստիլիայի Ալկալա դե Էնարեսը, որտեղ, ինչպես հայտնի է, սովորել է հետագայում։ Նա անձամբ պնդել է, որ ինքը երկու տեղից է։ Ծննդյան տարեթիվը նույնպես լիովին հայտնի չէ. ենթադրաբար այն կարող է լինել 1530 կամ 1532 թվականը։ Հայրը` Բարտոլոմե Սարմիենտոն (Bartolomé Sarmiento) ծնվել է Պոնտեվեդրայում, իսկ մայրը` Մարիա Գամբոան (María Gamboa), ծնվել է Բասկերի երկրում` Բիլբաոում։
Ռազմական ծառայություն
[խմբագրել | խմբագրել կոդը]1550-1555 թվականներին նա գտնվել է ծառայության մեջ կայսր Կառլոս V կայսեր բանակում։ 1555 թվականին նա կտրել է Ատլանտյան օվկիանոսը և հասել Մեքսիկա, որտեղ ապրել է երկու տարի։ Այս շրջանում նա խնդիրներ է ունեցել ինկվիզիցիայի հետ։ Այստեղից տեղափոխվել է Պերու, որտեղ ապրել է ավելի քան քսան տարի։
Աստղագետ և աշխարհագրագետ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հայտնի չէ, թե Պերուում լինելու առաջին տարիները Պեդրո Սարմիենտոն որտեղ է անցկացրել։ Նա շարունակել է ուսումնասիրել ծովային գործը` համառորեն յուրացնելով իրեն գրավող գիտությունները` աշխարհագրությունը և աստղագիտությունը։ Տիրապետելով տեսական մեծ գիտելիքների և ռազմական ծառայությունում ու ծովագնացության ոլորտի տարբեր բնագավառներում պրակտիկ փորձի` ժամանակի հետ նա ճանաչում է ձեռք բերել որպես լավ զինվոր, փորձառու ծովային, աշխարհագրագետ և աստղաբանության մասնագետ։ 1654 թվականին Սարմիենտոն ինկվզիցիայի պահանջով դարձյալ հայտնվել է դատարանում իր արած մի կատակի համար. նա մի քանի շղթա կամ թալիսման էր պատրաստել ոսկուց ու արծաթից, որպեսզի դրանք պատերազմում բերեն հաջողություն, կանանց` սեր, ազդեցիկ մարդկանց` ճանաչում։ Սրա համար նրան նորից արտաքսման են ենթարկել, սակայն ավելի ուշ արքեպիսկոպոս Հիերոնիմո դե Լոայսայի կողմից դատավճիռը փոփոխվել է։
Հեռավոր հնդկացիական կղզիների որոնումներում
[խմբագրել | խմբագրել կոդը]Այն բանից հետո, երբ Սարմիենտոն դարձել է Մանդանիայի արշավախմբի նավի կապիտան, նա ավելի ու ավելի շատ հեղինակություն է ստացել։ Նահանգապետ Գարսիա դե Կաստրոն հրամայել է պատրաստել նավատորմիղը Ավաչումբի և Նինյաչումբի կղզիների բացահայտման ու բնակեցման համար, որոնք, համաձայն ինկերի լեգենդների, հայտնաբերվել են Հարավային ծովում Ինկերի կայսրության ղեկավար Տուպակ Ինկա Յուպանկայի կողմից։ Արշավախմբի ղեկավար է նշանակվել նրա զարմիկը` Ալվարո դե Մենդանիան։ Նավերը դուրս են եկել Կալյաո նավահանգստից 1567 թվականի նոյեմբերի 19-ին։ Չնայած գեներալի և Սարմիենտոյի միջև ծագած տարաձայնություններին` նրանք հասել են Սողոմոնյան կղզիներին, որոնք ենթարկել են արքայական գահին։ Փոխադարձ նախատինքները շարունակվել են ընդհուպ մինչև 1569 թվականի հունվարը Սանտյագո նավահանգստում և Կոլիմայում (Մեքսիկա), սակայն բավական հավանական է համարվում, որ ծովագնացները հասել են մինչև Ավստրալիայի ափեր[7]։
Ճանապարհորդություն Մագելանի նեղուց
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարմիենտո դե Գամբոան եվրոպացիներից առաջինն է, որ անցել է Մագելանի նեղուցով արևմուտքից արևելք (1579-1580)[8]։ 1584 թվականին Սարմիենտո դե Գամբոան կազմել է Մագելանի նեղուցի առաջին հանգամանալից քարտեզը։
Վիլկաբամբայի գրավում
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարմիենտոն կրտսեր լեյտենանտի և արշավախմբի քարտուղարի կարգավիճակում մասնակցել է ինկերի առաջնորդ Տուպակ Ամարուի դեմ պատերազմին։ Մարտին Ուրտադո դե Արբիետոյի գլխավորությամբ հավաքված իսպանացի զինվորները մոտ 250 մարդ էին, որոնք լավ զինված հեծյալներ էին, փորձառու վետերաններ։ Բացի այդ` նրանց սատարում էին մոտ 2.000 հնդկացի` բարեկամաբար տրամադրված երկու կասիկների գլխավորությամբ։ Նրանք բոլորը Կուսկոյից ուղևորվել են Վիլկաբամբա 1572 թվականի ապրիլի կեսերին։
Հնդկացիների ու իսպանացիների միջև լուրջ բախումից հետո վերջիններս հաղթանակ են տարել` գերելով ինկերի առաջնորդ Տուպակ Ամարուին, ինչպես նաև նրա բոլոր զորավարներին։ 1572 թվականի սեպտեմբերի 24-ին նրանց կախել են Կուսկոյի հրապարակում, իսկ Ինկա Կապակը գլխատվել է։ Սարմիենտոն ու Խուան դե Բետանսոսը, որի հետ նա բարեկամական հարաբերություններ է ունեցել, ներկա են եղել գլխատմանը։ Գլխատված հնդկացիների մեղքն այն էր, որ նրանք դուրս էին եկել պաշտպանելու իրենց ազատությունն ու սովորույթները։ Դրանից հետո Սարմիենտոն վերադարձել է Լիմա, որտեղ 1575 թվականին, համաձայն պատմական փաստաթղթերի, նրան կրկին կանչել են ինկվիզիցիայի հարցաքննության։
Հնդկացիական քրոնիկոններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հիմնական ստեղծագործություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Ինկերի պատմություն». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ օգոստոսի 15-ին.
- «Ճանապարհորդություն Մագելանի նեղուց». Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 18-ին.
Նամակներ ու զեկույցներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Սարմիենտո դե Գամբոան գրել է ոչ քիչ թվով զեկույցներ, նամակներ և այլ փաստաթղթեր, որոնք պահպանվում են տարբեր հաստատություններում։ Նրա գրած նամակներն են`
- 1) «Նամակ Ֆիլիպ II-ին, Կուսկո, մարտի 4 1572». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հունվարի 8-ին..
- 2) Նամակ al Consejo Real de Indias, Կուսկո, մարտի 4, 1572
- 3) Նամակ Ֆիլիպ II-ին, Մադրիդ, մարտի 6, 1581
- 4) Նամակ Ֆիլիպ II-ին, մարտի 15, 1581
- 5) Ընդունելություն Ֆիլիպ IIի մոտ Մադրիդ?, մայիսի 1, 1581?
- 6) Նամակ Ֆիլիպ II-ի քարտուղարին` Դոն Անտոնիո դե Էրասին Սևիլիա, օգոստոսի 7, 1581
- 7) Նամակ Ֆիլիպ II-ին, Սևիլիա, օգոստոսի 11, 1581
- 8) Նամակ Ֆիլիպ II-ին, Ռիո դե Ժանեյրո, հոկտեմբերի 26, 1582
- 9) Նամակ Ֆիլիպ II-ին, Սանտյագո դե Կաբո Վերդե, հոկտեմբերի 30, 1582
- 10) Նամակ Դոն Անտոնիո դե Էրասին, Սանտյագո դե Կաբո Վերդե, հունվարի 31, 1582
- 11) Նամակ Ֆիլիպ II-ին, Սանտյագո դե Կաբո Վերդե, հունվարի 31, 1582
- 12) Նամակ Դոն Անտոնիո դե Էրասին, Նուեստրա Սենյորա դե լա Վիկտորիա, հունվարի 5, 1585
- 13) Նամակ Ֆիլիպ II-ին, Բոլոր սրբերի ծովածոց, դեկտեմբերի 10, 1583
- 14) Նամակ Ֆիլիպ II-ին, Նուեստրա Սենյորա դե լա Վիկտորիա, հունվարի 5, 1585
- 15) Նամակ Ֆիլիպ II-ի, Ռիո դե Ժանեյրո, 24 հոկտեմբերի, 1585
- 16) Նամակ Նամակ Դոն Անտոնիո դե Էրասին, Ռիո դե Ժանեյրո, հունվարի 3, 1585
- 17) Նամակ Ֆիլիպ II-ին, Ռիո դե Ժանեյրո, հունվարի 5, 1585
- 18) Նամակ Դոն Խուան դե Իդիակեսին, Մոնտ դե Մարսանի բանտ, սեպտեմբերի 27, 1589
- 19) Նամակ II-ին, Մոնտ դե Մարսանի բանտ, հոկտեմբերի 2, 1589
- 20) Ֆիլիպ II-ի հիշատակին, Մադրիդ?, 1591?
- 21) Ֆիլիպ II-ի հիշատակին, Մադրիդ, նոյեմբերի 21, 1591
- 22) Ֆիլիպ II-ի հիշատակին, Մադրիդ, նոյեմբերի 21, 1591
- 23) Նամակ կապիտան Ալոնսո դե Բասանին, «Սան Ֆելիպե» նավ, հուլիսի 10, 1592
Տես նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ինկերի կայսրություն
- Պեդրո Սիեսա դե Լեոն
- Խուան Պոլո դե Օնդեգարդո
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 various authors Dictionary of National Biography / L. Stephen, S. Lee — London: 1885.
- ↑ 3,0 3,1 3,2 Biblioteca Virtual Miguel de Cervantes (իսպ.) — 1999.
- ↑ 4,0 4,1 4,2 Autoritats UB
- ↑ Источники инков, 2013, էջ 355
- ↑ Источники инков, 2013, էջ 356
- ↑ «LA EXPEDICIÓN MARÍTIMA DE TUPAC YUPANQUI» (անգլերեն). Scribd. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
- ↑ Энциклопедический справочник «Латинская Америка», том 2, издательство «Советская энциклопедия», Москва, 1982, стр. 438
- ↑ Источники инков, 2013, էջ 357
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Свет Я. М. В страну Офир: (Педро Сармьенто де Гамбоа). — М.: Мысль, 1967. — 232 с. — 30 000 экз.
- Талах В.Н., Куприенко С.А. Америка первоначальная. Источники по истории майя, науа (астеков) и инков / Ред. В. Н. Талах, С. А. Куприенко.. — К.: Видавець Купрієнко С.А., 2013. — 370 с. — ISBN 978-617-7085-00-2
- «Vida y viajes de Pedro Sarmiento de Gamboa» A. Landín Carrasco. Madrid 1946
- «La conquista de los incas» John Hemming. Fondo de Cultura Económica México 1982 ISBN 968-16-1110-1
- «El auge y el ocaso del Imperio español» Salvador de Madariaga. Espasa Calpe S.A. Madrid 1979 ISBN 84-239-4943-5
- Con la lanza y con la pluma. La escritura de Pedro Sarmiento de Gamboa. María Jesús Benites. IIELA. Facultad de Filosofía y Letras de la UNT. 2006. 2da edición 2008. ISBN 950-554-403-0.
- Ernesto Morales Sarmiento de Gamboa, un navegante español del siglo XVI Araluce 1932
- José Miguel Barros Pedro Sarmiento de Gamboa avatares de un caballero de Galicia Santiago de Chile 2006
- Jean Guillou. Sarmiento de Gamboa, navigateur et cosmographe : l’homme du détroit de Magellan. Éd. de l'Étrave 2006
- Pedro Sarmiento de Gamboa. Historia de los Incas. Madrid 2007. Miraguano, Polifemo. ISBN 978-84-7813-228-7, ISBN 978-84-86547-57-8
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Գրառում Սողոմոնյան կղզիների հայտնաբերման մասին
- La tragica epopea di Sarmiento de Gamboa nello stretto di Magellano Արխիվացված 2009-02-06 Wayback Machine
- «Ա. Սկրոմնիցկի, XVI—XVII դարերի Հարավային Ամերիկայի պատմագիրների ու ժամանակագիրների ցանկ. Կենսագրություններ, սկզբնաղբյուրներ, մատենագրություն». Արխիվացված օրիգինալից 2012 թ․ դեկտեմբերի 4-ին. Վերցված է 2018 թ․ սեպտեմբերի 16-ին.
- Historia de los Incas por Sarmiento de Gamboa — Cervantes virtual — Publicada por el Sr. Richard Pietschmann Արխիվացված 2010-05-14 Wayback Machine
- Historia de los Incas por Sarmiento de Gamboa — Cervantes virtual — Biblioteca de Göttingen Արխիվացված 2010-01-11 Wayback Machine
- Sarmiento de Gamboa — Memoria chilena Արխիվացված 2012-03-10 Wayback Machine
- Pedro Samiento de Gamboa — Fuentes y Bibliografía por Manuel Lucena Giraldo
- Pedro Sarmiento de Gamboa — Navegante
- Pedro Sarmiento de Gamboa — Navegante (continuación)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պեդրո Սարմիենտո դե Գամբոա» հոդվածին։ |
|