Պետեր Բոսը «ԱԳՈՎՎ» ֆուտբոլային դպրոցի սան է։ Պրոֆեսիոնալ կարիերան սկսել է 1981 թվականին՝ «Վիտես» ակումբում։ Այնուհետև տեղափոխվել է նախ «Վալվեյկ», ապա՝ ֆրանսիական «Տուլոն»։ Կարիերայի լավագույն տարիներն անցկացրել է հանդես գալով «Ֆեյենորդ», ճապոնական «Ջեֆ Յունայթեդ Իթիհարա Տիբա», գերմանական «Հանզա», «ՆԱԿ Բրեդա» ակումբներում, ինչպես նաև Նիդերլանդների ազգային հավաքականում։ 1999 թվականին վերադարձել է ճապոնական «Ջեֆ Յունայթեդ Իթիհարա Տիբա», որից հետո ավարտել է կարիերան։
Կարիերան ավարտելուց հետո մարզել է մի շարք հոլանդական ակումբներ. «ԱԳՈՎՎ», «Դե Գրաֆսհապ», «Հերակլես»։ 2006-ից 2009 թվականներին ստանձնել է «Ֆեյենորդի» տնօրենի պաշտոնը։ 2013 թվականից 2016 թվականներին մարզել է «Վիտեսը»։ 2016 թվականին նշանակվել է իսրայելական «Մակաբին»։ Մի քանի ամիս անց լքել է ակումբը և գլխավորել «Այաքսը», որը 2016-2017 մրցաշրջանում Բոսի գլխավորությամբ Հոլանդական լիգայում զբաղեցրել է երկրորդ հորիզոնականը և Եվրոպա Լիգայի խաղարկությունում հասել մինչև եզրափակիչ, որտեղ էլ 0:2 հաշվով պարտվեց անգլիական«Մանչեսթեր Յունայթեդին»։
2017 թվականի հունիսի 6-ին նշանակվել է Դորտմունդի«Բորուսիայի» գլխավոր մարզիչ։ Պայմանագիրը կնքվել է մինչև 2019 թվականի հունիսի 30-ը համաձայնությամբ[3][4]։