Պիետա (ֆիլմ)
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Պիետա (այլ կիրառումներ)
Երկիր | Հարավային Կորեա |
---|---|
Ժանր | դրամա, քրեական թրիլլեր և թրիլեր |
Թեմա | Պիետա |
Թվական | սեպտեմբերի 3, 2012, նոյեմբերի 8, 2012[1] և 2012 |
Լեզու | կորեերեն և անգլերեն[2] |
Ռեժիսոր | Կիմ Կի Դուկ |
Պրոդյուսեր | Կիմ Կի Դուկ |
Սցենարի հեղինակ | Կիմ Կի Դուկ |
Դերակատարներ | Լի Չուն-Չին, Չո Մին-սո, Կան Ընչին, Վու Կի-Հոն, Չո Ջե Ռյոն, Կվոն Յուլ, Song Mun-su?, Կիմ Բոմ Ջուն, Jin Yong-uk?, Յու Հա Բոկ, Հո Ջուն Սոկ և Son Jong-hak? |
Մոնտաժ | Կիմ Կի Դուկ |
Պատմվածքի վայր | Սեուլ |
Նկարահանման վայր | Հարավային Կորեա |
Կինոընկերություն | Finecut Good Film Kim Ki-Duk Film |
Տևողություն | 104 րոպե |
Շահույթ | 3 623 330 $ |
Պաշտոնական կայքէջ | |
Pietà (film) Վիքիպահեստում |
Այս էջում կա կորեերեն տեքստ։ Առանց արևելաասիական լեզուների գրերի օժանդակ ծրագրի՝ դուք կարող եք կորեերեն պայմանանշանների փոխարեն տեսնել հարցականներ կամ այլ նշաններ։ |
«Պիետա» (կորեերեն՝ 피에타), ռեժիսոր Կիմ Կի Դուկի 2012 թվականին նկարահանած հարավկորեական քրեական դրամա։ Ֆիլմն անվանվել է ի պատիվ Միքելանջելոյի հայտնի Պիետա քանդակի։ «Pietà» իտալերենից թարգմանաբար նշանակում է «բարեգթություն»։
Ֆիլմի համաշխարհային պրեմիերան տեղի է ունեցել Վենետիկի 69-րդ կինոփառատոնի ժամանակ, որտեղ ֆիլմն արժանացել է «Ոսկե առյուծ» գլխավոր մրցանակի[3] : Սա կորեական կինոարտադրության առաջին ֆիլմն է, որն արժանացել է Վենետիկի կինոփառատոնի մրցանակին[4][5][6][7][8][9]։
2014 թվականին ֆիլմը ցուցադրվել է Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում[10]։
Ստեղծման պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վատիկանում գտնվելիս Կիմ Կի Դուկը ոգեշնչվել է Միքելանջելոյի «Պիետա» քանդակով։ Իր ֆիլմում ռեժիսորը ցանկացել է ցույց տալ, թե ինչպես են գումարի պատճառով ի հայտ գալիս սոցիալական խնդիրներ, քանդվում են ընտանիքներ, տեղի են ունենում ինքնասպանություններ[11]։ Ռեժիսորի համար առանձնակի կարևորություն է ներկայացնում նաև Սեուլով հոսող Չհոնգեչհոն վտակը և նրա ափերին գտնվող գործարանները։ Կիմ Կի Դուկին հետաքրքրում է այդ գործարանում աշխատող և մոտակա տներում բնակվող մարդկանց կյանքը։ Սկզբում նախատեսվել է ֆիլմը նկարել Եվրոպայում և նկարահանվելու հրավիրել հայտնի դերասանների, ինչը իրականացնել չի հաջողվել ֆինանսական խնդիրների պատճառով։ Շուրջ երկու ամիս Ճապոնիայում անցկացնելուց և քասթինգներ անելուց հետո Կիմ Կի Դուկը հարմար դերասան չգտնելով՝ վերադարձել է Կորեա, որտեղ էլ գտել է իր ֆիլմի գլխավոր հերոսին։ Ֆիլմի արժեքը կազմել է 100 հազար դոլար, որի մեծ մասը ներդրել է Կիմ Կի Դուկը։
Սյուժե
[խմբագրել | խմբագրել կոդը]Լի Կան Դոն անսիրտ մարդ է, ով ընտանիք չունի։ Նրա աշխատանքն է սպառնալ պարտապաններին մարելու իրենց հաճախորդների վարկերը։ Տոկոսները վերակագնելու համար պարտապանները պետք է ապահովագրություն կնքեն, և Կան Դոն դաժանորեն վնասում է պարտապաններին։ Մի օր նրան է այցելում միջին տարիքի խորհրդավոր մի կին և հայտնում, որ նրա վաղուց անհետացած մայրն է։ Կինը համառորեն հետևում է Կան Դոյին, ով շարունակում է անել իր աշխատանքը, սակայն կնոջ տածած մայրական սիրուց աստիճանաբար վերափոխվում է[12]։
Դերեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Չո Մին-սո
- Լի Չուն-Չին
- Վու Կի-Հոն
- Կան Ընչին
- Չհո Չե-ռյոն
Մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Վենետիկի միջազգային կինոփառատոն, Իտալիա, 2012,
- «Ոսկե առյուծ»
- «Ոսկե մուկ»
- «Փոքր ոսկե առյուծ»
- Նաձարենո Տադդեի մրցանակ
- Ժյուրիի մեծ մրցանակ, Խաղաղօվկիանոսյան Ասիայի կինոմրցանակաբաշխություն, Ավստրալիա, 2012
- Հանդիսատեսի մրցանակ, Ասիական կինոմրցանակաբաշխություն, Չինաստան, 2013
- «Երկնագույն վիշապ» մրցանակ, «Կապույտ վիշապ» մրցանակաբաշխւթյուն, Հարավային Կորեա, 2012
- «Մուհր Ասիա/Աֆրիկա» մրցանակ, Դուբայի միջազգային կինոփառատոն, ՄԱԷ, 2012
- «Ռեժիսորների շաբաթ» ծրագրի մրցանակ, Ֆանտաշպորտու միջազգային կինոփառատոն, Պորտուգալիա, 2013
- «Մեծ զանգ» մրցանակ, Ժյուրիի մրցանակ, «Մեծ զանգ» մրցանակաբաշխություն, Հարավային Կորեա, 2012
- «Արբանյակ» մրցանակ, «Արբանյակ» մրցանակաբաշխություն, ԱՄՆ, 2012
- Հանդիսատեսի մրցանակ, Տոկիոյի FILMeX կինոփառատոն, Ճապոնիա, 2012
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Internet Movie Database — 1990.
- ↑ Freebase տվյալների վերբեռնում — Google.
- ↑ «Южнокорейский фильм «Пьета» получил «Золотого льва» Венецианского кинофестиваля». Коммерсантъ. 8 сентября 2012 года. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ օգոստոսի 8-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Venice festival winner a hard-hitting morality tale». The Korea Herald. 2012 թ․ սեպտեմբերի 9.
- ↑ Lee, Claire (2012 թ․ սեպտեմբերի 9). «Kim Ki-duk becomes 1st Korean director to win top film prize at Venice». The Korea Herald.
- ↑ Lee, Claire (2012 թ․ սեպտեմբերի 9). «Former laborer becomes acclaimed filmmaker». The Korea Herald.
- ↑ «Kim Ki-duk: from monster with 'inferiority complex' to master director». The Korea Herald. 2012 թ․ սեպտեմբերի 9.
- ↑ Kim, Ji-soo (2012 թ․ սեպտեմբերի 9). «Director Kim Ki-duk takes Venice». The Korea Times.
- ↑ Park, Eun-jee (2012 թ․ սեպտեմբերի 10). «In dramatic style, Kim makes movie history». Korea JoongAng Daily. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ հունվարի 22-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Պիետա ֆիլմը Ոսկե ծիրան կինոփառատոնի «Հետահայաց ցուցադրություններ» ծրագրում». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հուլիսի 15-ին. Վերցված է 2016 թ․ օգոստոսի 4-ին.
- ↑ «Ким Ки Дук: «После личного кризиса я понял - на кино не нужно надеяться», Интервью». РИА Новости. 08.10.2012.
- ↑ Elley, Derek (2012 թ․ սեպտեմբերի 8). «Pietà». Film Business Asia.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Պիետա (ֆիլմ)» հոդվածին։ |
|