Պուլկովյան սահմանագլուխ
«Պուլկովյան սահմանագլուխ» հուշահամալիր | |
---|---|
«Պուլկովյան սահմանագլուխ» հուշահամալիրը | |
Տեսակ | պատերազմի հուշահամալիր և պատմության հուշարձան |
Ստեղծում | 1967 |
Երկիր | Ռուսաստան |
Բնակավայր | Մոսկվայի շրջան |
Շինության ձև | Հուշահամալիր |
Մասն է | Փառքի կանաչ գոտի |
Ներկա վիճակ | Կանգուն |
Pulkovo Line of Defense memorial Վիքիպահեստում |
«Պուլկովյան սահմանագլուխ» հուշահամալիր (ռուս.՝ Мемориал «Пулковский рубеж»), հուշահամալիր «Փառքի կանաչ գոտի» համալիրի կազմի մեջ։ Գտնվում է Ռուսաստանի Դաշնության Սանկտ Պետերբուրգ քաղաքում։ Գտնվում է այն սահմանագծին, որտեղ 1941 թվականի սեպտեմբերին կանգնեցվել էր գերմանական զորքերի առաջխաղացումը։ Կառուցվել է 1967 թվականին Լենինգրադի Մոսկովյան շրջանի աշխատավորների կողմից՝ Պուլկովյան բարձունքների հարավային լանջին, Կիևյան խճուղու 20-րդ կիլոմետրին։
Հուշահամալիրը Ռուսաստանի դաշնային նշանակության պատմության հուշարձան է (գրանցման համար` 781510212030006) համաձայն Ռուսաստանի Դաշնության կառավարության 2001 թվականի հուլիսի 10-ի թիվ 527 որոշման[1]։
Նկարագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]34 մ երկարությամբ հորիզոնական բետոնե ստելային խճանկարային մեծանկար է, որը նվիրված է լենինգրադցիների մարտական և աշխատանքային սխրանքներին։ Երկու կողմերում, Պուլկովյան բարձունքների հարավային լանջին, տեղադրված է T-34 երկու տանկ, այնուհետև խճուղով քիչ հեռու՝ կեչու ծառուղի և բետոնե հակատանկային կոճղապատնեշներ։
Գրանիտե ուղղանկյունաձև հուշատախտակին, որի վրա պատկերված է հնգաթև աստղ, փորագրված է հետևյալ գրությունը. «Լենինգրադցի զինվորներին և աշխարհազորայիններին, կանանց և երեխաներին, որոնք կրծքով պաշտպանում էին Մեծ Հոկտեմբերի բնօրրանը՝ Լենինի քաղաքը»[1]։
Հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախագծի հեղինակներն են ճարտարապետ Յ. Ն. Լուկինը, քանդակագործ Լ. Լ. Միխայլյոնոկը, նկարիչ Ա. Պ. Օլխովիչը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Гусаров А. Ю. Памятники воинской славы Петербурга. — СПб.: Паритет, 2010. — 400 с. — ISBN 978-5-93437-363-5.