Ջավախք (գիրք)
Ջավախք | |
---|---|
Գրքի կազմերեսը | |
Հեղինակ | Սամվել Կարապետյան |
Տեսակ | Ոչ գեղարվեստական |
Բնօրինակ լեզու | Հայերեն |
Լեզու | Անգլերեն, ռուսերեն |
Էջեր | 656 |
Շարք | «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» |
Նախորդ | «Հայերը Կախեթում» |
Հաջորդ | «Կեանքիս յուշերից» |
Երկիր | Հայաստան |
Հրատարակման վայր | Երևան |
Հրատարակիչ | Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամ |
Հրատարակված է | ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչություն |
Հրատարակման տարեթիվ | 2006 թվական |
ԳՄՍՀ | ISBN 5-8080-0651-1 |
ՀՏԴ | 725. 945:941(479.25) |
ԳՄԴ | 85.113 (2Հ)+63.3.(2Հ) |
Թվային տարբերակ | raa-am.com/raa/pdf_files/14.pdf |
«Ջավախք» (անգլ.՝ Javakhk, ռուս.՝ Джавахк), Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության կողմից 2006 թվականին հրատարակված «ՀՃՈՒ գիտական ուսումնասիրություններ» շարքի թվով 9-րդ գիրքը (Գիրք Թ)։ Այն հեղինակել է հուշարձանագետ, պատմաբան, բանահավաք, Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի երևանյան գրասենյակի ղեկավար Սամվել Կարապետյանը։ Տպագրվել է եռալեզու տարբերակով՝ հայերեն, անգլերեն և ռուսերեն։ Աշխատությունը ներկայացնում է Ջավախքի շուրջ 100 բնակավայրերի պատմությունը։ Այս գրքի հրատարակումով փաստական նյութի համալիր ուսումնասիրության հիման վրա ներկայացված է Պատմական Հայաստանի Գուգարք նահանգի Ջավախք գավառի բնակավայրերի և պատմական հուշարձանների պատմությանը։ Առանձնահատուկ տեղ է հատկացված երկրամասում պահպանված վիմագրերի վերլուծություններին։ Հասցեագրված է հայ և վրաց ժողովուրդների պատմությամբ և մշակույթով հետաքրքրվողներին և ընթերցող լայն հասարակությանը։ Ներկայացված են նաև բովանդակությանն առնչվող արժեքավոր լուսանկարներ[1]։
«Ջավախք» գիրքը հրատարակվել է Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող կազմակերպության գիտական խորհրդի երաշխավորությամբ և տպագրվել ՀՀ ԳԱԱ «Գիտություն» հրատարակչությունում։ Աշխատության հրատարակումը հովանավորել է Անուշ Զաքարյանը, Լիա Սերեդյանը, Արթուր Սերեդյանը, Ջանեթ Զաքարին, Իրմա և Մայքլ Մակարները, Օդրի և Վահան Գրեգորները, Արաքս և Գևորգ Ոսկանյանները, Ֆրիդա և Իսահակ Վարդանյանները, Մարգրեթ և Արմեն Հախնազարյանները։ Գիրքը նվիրվում է Արցախի Հանրապետության անկախության հռչակման 15ամյակին[1]։