Ջեյմս Յանգ
Ջեյմս Յանգ անգլ.՝ James Whitney Young | |
---|---|
Ծնվել է | հունվարի 24, 1941 (83 տարեկան) Պորտլենդ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | աստղագետ |
Գործունեության ոլորտ | աստղագիտություն |
Ալմա մատեր | Ռուզվելտի անվան միջնակարգ դպրոց |
Ջեյմս Յանգ (անգլ.՝ James Whitney Young, հունվարի 24, 1941, Պորտլենդ), ամերիկացի աստղագետ, աստերոիդների հետազոտող։ Աշխատել է 47 տարի Ռեակտիվ շարժման լաբորատորիայի Թեյբլ-Մաունթին աստղադիտարանում։ Յանգը թոշակի է անցել 2009 թվականի հուլիսի 16-ին։
2002 թվականից սկսած հետազոտել է ավելին քան 390 հիմնական գոտու աստերոիդների ֆիզիկական հատկություններն ու աստղերի նկատմամբ դիրքը, ինչպես նաև երկու երկրամերձ մարմիններ՝ (2003 BV35 և 2003 RW11), երկու տրոյացիներ՝ (2002 VQ և 2003 FE42), երեք Մարսի ուղեծիրը հատող աստերոիդներ՝ (2005 SA, 2005 SB և 2007 WX3), և մեկ արտագալակտիկական գերնոր (SN 2004eg):
Նրա պատվին է անվանվել (2874) Ջիմ Յանգ աստերոիդը[1]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ջեյմս Յանգը (հայտնի է նաև որպես Ջիմ Յանգ անգլ.՝ Jim Young) ծնվել է Օրեգոն նահանգի Պորտլենդ քաղաքում։ 47 տարի աշխատելով Ռեակտիվ շարժման լաբորատորիայի Թեյբլ-Մաունթին աստղադիտարանում, որը գտնվում է Կալիֆոռնիայի Ռեյթվուդի մոտ գտնվող վիճակագրական առանձնացված տարածքում, անցել է թոշակի։
Յանգը եղել է ՆԱՍԱ-ի գլխավոր տեխնիկական ներկայացուցիչը 1962 թվականի Սիեթլում անցկացված միջազգային ցուցահանդեսում։ Այստեղ նրան առաջարկեցին աշխատել Թեյբլ-Մաունթին աստղադիտարանում որպես հետազոտողի օգնական, «մութ տեխնիկ», ով մշակում է լուսանկարները։
Աշխատանք Թեյբլ-Մաունթին աստղադիտարանում
[խմբագրել | խմբագրել կոդը]Չարլզ Կապենի հետ Յանգը աստղադիտարանում վերլուծում էր Մարս, Վեներա, Սատուրն և Յուպիտեր մոլորակների լուսանկարները տարբեր լույսի ներքո, ուլտրամանուշակագույնից մինչև ինֆրակարմիր։ Նա հրապարակել է մի քանի տեխնիկական հաշվետվություններ Մարսի հսկողության մասին, երկու Մարս մոլորակի առճակատումների ժամանակ (1964-65 և 1966-67)։ 1964 թվականին Վեներայի առճակատումը ևս լավ ուսումնասիրվել է այս աստղադիտարանում։ Յանգը հետազոտել է մոլորակների լուսանկարները այն ժամանակ նոր հայտնագործված գերարագ էմուլսիաներով մշակումով։
1966 թվականին աստղադիտարանում տեղադրվեց 610 միլիմետրանոց Կասգրենի աստղադիտակ, երկու կիզակետերով։ Յանգը երկու այլ աստղագետների Էլիաս Մայների և Ալան Հարիսի հետ սկսեց դիտարկել աստերոիդները։ Նրա մասնագիտացվածությունը դարձավ աստերոիդների պտույտի պարբերությունը, և մինչև 1980 թվականը «Իկար» ամսագրում մի շարք հրապարակումների արդյունքում Յանգը Ալան Հարիսի հետ համատեղ նկարագրեց այն ժամանակ հայտնի բոլոր աստերոիդների կեսի պտույտի պարբերությունները։
Հզոր լազերների առաջ գալու հետ մեկտեղ Ջեյմս Յանգին սկսեցին հրավիրել նախագծեր, որոնցում կատարվում էին ճշգրիտ չափումներ։ Առաջին նախագծի շրջանակներում չափվում էր հեռավորությունը մինչև Սրվեյոր-7 ավտոմատ միջմոլորակային կայանը, որը գտնվում էր Լուսնի մակերևույթին։ Ավելի ուշ ՌՇԼ-ի երկու այլ նախագծերի շրջանակներում կատարվում էին Երկրի ուղեծրում պտտվող արբանյակների հեռավորության չափումներ, և իվերջո չափեցին հեռավորությունը մինչև Գալիլեո տիեզերակայանը, որը այդ պահին գտնվում էր Երկրից 6 միլիոն կիլոմետր հեռավորության վրա։ Բոլոր այս նախագծերում Յանգը պատասխանատու էր աստղադիտակի թիրախավորման և նրա հետագա հետևման համար։
Լուսանկարման հիպերզգայունություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յանգի մեկ այլ նշանակալի գործերից էր 1969 թվականին աստղադիտակի կողային կիզակետում մեծ մոլորակային սպեկտրոգրաֆի տեղադրումը։ Վեներա մոլորակի հետազոտությունների ժամանակ Յանգը օգնեց հետազոտողներին ապահովել Kodak-ի արտադրության ինֆրակարմիր սպեկտրոգրաֆի ապակե թիթեղների հիպերզգայունությունը։ Նրա հայտնագործած տեխնոլոգիայով այս չափազանց զգայուն թիթեղները սառեցվում էին։ Յանգի փորձերը թիթեղների հետ ձգվեցին երկու տարի, և որպես արդյունք ցույց տվեցին, որ այդ դեպքում լուսանկարներում աղճատումների աճ չէր գրանցվում։
1998 թվականին Յանգին հրավիրեցին 2MASS որպես պաշտոնական դիտարկող։ Յանգը այս նախագծի շրջանակներում կատարում էր դիտարկումներ Արիզոնայում գտնվող Հոպկինս լեռան վրա գտնվող աստղադիտարանում (Թուսոն քաղաքից հարավ) և Չիլիում գտնվող Սերո Տոլոլո միջամերիկյան աստղադիտարանում մինչև 2000 թվականը, այդ ընթացքում պահպանելով իր պաշտոնը ՌՇԼ-ում։
2002 թվականին Յանգը կատարեց իր վերջին հետազոտությունը կապված աստերոիդների հետ, սևեռվելով Երկրին մոտեցող մարմինների և գիսաստղերի հետազոտությունների վրա, որոնք հայտնաբերվել էին ՆԱՍԱ-ի կողմից ֆինանսավորվող մի քանի ծրագրերի՝ NEAT-ի, LINEAR-ի, LONEOS-ի, Կատալինայի, և Spacewatch-ի կողմից։ Օգտագործելով աստղաչափական ծրագրային ապահովում Յանգը դարձավ Փոքր մոլորակների կենտրոն-ի բավականին հաջողակ հետազոտող։ ՓՄԿ տնօրեն Բրայան Մարսդենը անվանել է Յանգին աշխարհում երրորդ դիտարկողը ճշգրտությամբ և վստահելիությամբ։ Յանգի թոշակի անցնելուց առաջ ՆԱՍԱ-ն պարգևատրեց նրան երեք տարվա գրանտով իր Երկրին մոտեցող մարմինների և գիսաստղերի հետազոտությունները շարունակելու համար։
2003 թվականին Ջեյմս Յանգը դարձավ Թեյբլ Մաունթինի 'Գլխավոր աստղագետ', և երկու աշխատակիցների հետ սպասարկում էր երկու օպտիկական աստղադիտակներ (40 և 60 սմ Կասսեգրենի աստղադիտակներ), չորս ԼԿՍ խցիկներ, և ավելին քան քսան համակարգիչների ցանցը։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ IAU. «2874 Ջիմ Յանգ աստերոիդի անվանումը». Վերցված է 6 հունվար 2019-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թեյբլ Մաունթինի աստղադիտարանի կայք Արխիվացված 2015-09-07 Wayback Machine
- Աստղալուսանկարչության կայք Արխիվացված 2014-05-10 Wayback Machine
|