Jump to content

Ջուլի Բոուեն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջուլի Բոուեն
Ծննդյան թիվ՝մարտի 3, 1970(1970-03-03)[1] (54 տարեկան)
Ծննդավայր՝Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ
Քաղաքացիություն՝ ԱՄՆ
Մասնագիտություն՝դերասանուհի, կինոդերասանուհի, հեռուստատեսային դերասանուհի, ձայնային դերասանուհի և կինոռեժիսոր
Պարգևներ՝

Golden Nymph for Outstanding Actress in a Comedy TV Series?

[2]

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կատակերգական սերիալում լավագույն դերասանական կազմի համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կատակերգական սերիալում լավագույն դերասանական կազմի համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կատակերգական սերիալում լավագույն դերասանական կազմի համար

ԱՄՆ կինոդերասանների գիլդիայի մրցանակ կատակերգական սերիալում լավագույն դերասանական կազմի համար

Critics' Choice Television Award for Best Comedy Supporting Actress?

«Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

և

«Էմմի» մրցանակ կատակերգական հեռուստասերիալում երկրորդ պլանի լավագույն կանացի դերի համար

IMDb։ID 0100866

Ջուլի Բոուեն Լյութքեմեյեր (անգլ.՝ Julie Bowen Luetkemeyer մարտի 3, 1970(1970-03-03)[1], Բալթիմոր, Մերիլենդ, ԱՄՆ), ամերիկացի դերասանուհի, առավել հայտնի է «Ամերիկյան ընտանիք» հեռուստասերիալում ունեցած իր դերով։ Ջուլի Բոուենը ստացել է երկու «Էմմի» մրցանակ «Երկրորդ պլանի լավագույն կանացի դեր կատակերգական հեռուստասերիալում» անվանակարգում, 2011-2012 թվականներին «Ամերիկյան ընտանիք» սիթքոմում ունեցած դերի համար։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Բոուենը Նյու Յորքի հեռուստատեսային փառատոնում 2009 թվականի սեպտեմբերին
Բոուենը 2009 թվականին

Ջուլիա Բոուեն Լյուտքեմեյերը ծնվել է Մերիլենդ նահանգի Բալթիմոր քաղաքում։ Ընտանիքում միջին երեխան է։ Ավագ քույրը՝ Մոլլին ինտերիերի դիզայներ է, կրտսեր քույրը՝ բժիշկ Սան Ֆրանցիսկոյում։

1992 թվականին Բոուենը հեռուստատեսությամբ սկսել է իր կարիերան «Անվերջ սեր» սերիալում, իսկ ավելի ուշ կատարել է մի քանի երկրորդական դերեր և վերջապես գլխավոր դերը 1995 թվականի «Էքստրիմ» սերիալում, որը ավարտվել է մի քանի սերիա հետո[3]։ Բոուենը նաև նկարահանվել է ևս մեկ կարճատև սերիալում, իսկ 1998-1999 թվականներին երկրորդական դեր է կատարել «Շտապ օգնություն» սերիալում։ Մեծ էկրանին նա խաղացել է 1996 թվականի Երջանիկ Գիլմորը կատակերգությունում կնոջ գլխավոր դեր, իսկ հետագա տարիներին աշխատել է հիմնականում հեռուստատեսության սիթքոմներում[3]։

Բոուենը լայն ճանաչում է ստացել NBC-ի «Էդ» սիթքոմում իր համատեղ դերակատարության շնորհիվ, որտեղ նկարահանվել է չորս եթերաշրջանների ընթացքում, 2000-2004 թվակաների ընթացքում։ Ավելի ուշ նա միացել Է ABC «Բոստոնի իրավաբանները» սերիալի դերասանական կազմին, որտեղ նկարահանվել է ընդհուպ մինչև 2008 թվականի շոուի եզրափակիչ մասը։ Նա նաև երկրորդական դերեր է կատարել «Ողջ մնալու համար» և «Դուրման» սերիալներում։ 2009 թվականից ի վեր Բոուենը նկարահանվում Է ABC հեռուստասերիալի թողարկած «Ամերիկյան ընտանիք» սերիալում, որի դերը դարձել է իր կարիերայի գագաթնակետը[3][4]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

2004-2018 թվականներին Բոուենն ամուսնացել է անշարժ գույքի ներդրող և ծրագրային ապահովման մշակող Սքոթ Ֆիլիփսի հետ[5]։ Նախկին ամուսիններն ունեն երեք որդի՝ Օլիվեր Մքլանահան Ֆիլիպսը (ծնվել է 10.04.2007) և երկվորյակներ Ջոն Ֆիլիպսը և Գուստավ Ֆիլիպսը (ծնվել է 08.05.2009):

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Deutsche Nationalbibliothek Record #141665777 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  2. http://www.tvfestival.com/pdfz/2014_palmares_uk.pdf
  3. 3,0 3,1 3,2 «Julie Bowen- Biography». Yahoo!. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  4. «Awards for Julie Bowen». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 14-ին. Վերցված է 2013 թ․ մայիսի 12-ին.
  5. Julie Bowen Splits $25 Million in Assets with Ex-Husband Scott Phillips as They Finalize Divorce
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջուլի Բոուեն» հոդվածին։