Jump to content

Ռոբերտ Բրում

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռոբերտ Բրում
անգլ.՝ Robert Broom
Ծնվել էնոյեմբերի 30, 1866(1866-11-30)[1]
ԾննդավայրՓեյսլի, Paisley, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էապրիլի 6, 1951(1951-04-06)[1] (84 տարեկան)
Մահվան վայրՊրետորիա, ՀԱՀ
Քաղաքացիություն ՀԱՀ
ԿրթությունԳլազգոյի համալսարան
Մասնագիտությունհնէաբան, հնեամարդաբան, համալսարանի դասախոս, բժիշկ և գրող
ԱշխատավայրՍթելենբոսի համալսարան, Հարավաֆրիկյան Իզիկո թանգարան և Տրանսվաալի թանգարան
ԱնդամակցությունԼոնդոնի թագավորական ընկերություն և Շվեդիայի թագավորական գիտությունների ակադեմիա
Պարգևներ

Ռոբերտ Բրում (անգլ.՝ Robert Broom, նոյեմբերի 30, 1866(1866-11-30)[1], Փեյսլի, Paisley, Ռենֆրեյշիր, Շոտլանդիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - ապրիլի 6, 1951(1951-04-06)[1], Պրետորիա, ՀԱՀ), հարավաֆրիկացի բժիշկ և հնէաբան։ 1895 թվականին ստացել է բժշկական կրթություն և 1905 թվականին դարձել բժշկական գիտությունների դոկտոր Գլազգոյի համալսարանից։ 1903 թվականից մինչև 1910 թվականը Վիկտորիա քոլեջում (Սթելենբոս, ՀԱՀ) դասավանդել է կենդանաբանություն և երկրաբանություն և հետագայում դարձել է Քեյփթաունի հարավաֆրիկյան թանգարանի ողնաշարավորների հնէաբանության պահապան[4][5][6][7]։ Ռոբերտ Բրումը զգալի ներդրում է ունեցել սողունների և մարդկության նախնիների հնէաբանության բնագավառում։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռոբերտ Բրումը ծնվել է 1866 թվականի նոյեմբերի 30-ին Փեյսլիում։ 1893 թվականին ամուսնացել է Մերի Բայրդ Բեյլիի հետ[8][9]։

Գլասգոյի համալսարանում ուսանելու տարիներին Բրումը մասնագիտացել է մանկաբարձության մեջ[10][11]։ 1895 թվականին համալսարանն ավարտելուց հետո մեկնել է Ավստրալիա՝շարունակելով ուսումնասիրել բժշկություն։ 1897 թվականին բնակություն է հաստատել Հարավային Աֆրիկայում[11] նախքան Հարավաֆրիկյան պատերազմը։ 1903- 1910 թթ. եղել է Վիկտորիա քոլեջի կենդանաբանության և երկրաբանության պրոֆեսոր (հետագայում՝ Սթելենբոսի համալսարան), սակայն ստիպված է եղել դուրս գալ այդ պաշտոնից` էվոլյուցիոն հավատ զարգացնելու համար[11]։ Բժշկական գործունեություն է ծավալել Հարավային Աֆրիկայի Կառու շրջանում, որը հարուստ է տերապսիդ հանածոներով։ Հիմնվելով այդ հանածոների և կաթնասունների անատոմիայի շարունակական ուսումնասիրությունների վրա՝ 1920 թվականին Բրումը դարձել է Լոնդոնի թագավորական ընկերության անդամ։ «Թաունգի երեխայի» հայտնաբերելուց հետո Բրումը հետաքրքրվել է մարդու նախնիների փնտրտուքով և սկսել է ուսումնասիրել Յոհաննեսբուրգի հյուսիս-արևմուտքի դոլոմիտ քարանձավների հանածոները, մասնավորապես Ստերկֆոնտեյն քարանձավների (այժմ՝ Մարդկության օրրան, Համաշխարհային ժառանգության օբյեկտ)։ Ինչպես նաև այս քարանձավներից նկարագրելով ողնաշարավորների հանածոները՝ նա բացահայտել է մի քանի հոմինին հանածոներ, որոնց ամբողջականը ավստրալոպիտեկի գանգն է՝ Միս Պլես մականունով և մասնակի կմախք, որից պարզ է դառնում, որ ավստրալոպիտեկը ուղիղ է քայլել[11]։

Ռոբերտ Բրումը մահացել է 1951 թվականի ապրիլի 6-ին։

Գիտական ավանդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բրումին ճանաչում բերեցին գազանակերպ սողունների վերաբերյալ ուսումնասիրությունները։ Ռայմոնդ Դարտի կողմից աֆրիկյան ավստրալոպիտեկ երեխայի («Երեխան Թաունգից») գանգի հայտնաբերումից հետո Բրումի հետաքրքրությունը հնագիտության նկատմամբ մեծանում է։ 1934 թվականին Բրումը դարձավ Տրանսվաալի թանգարանի հնագիտության ասիստենտ։ Հետագա տարիներին Բրումը և Ջոն. Տ. Ռոբինսոնը մի շարք հետաքրքրաշարժ հայտնագործություններ կատարեցին, ներառյալ Ստերկֆոնտեյնի քարանձավի վեց գոմինիդների ֆրագմենտները, որը նրանք անվանեցին Plesianthropus transvaalensis, բայց հետագայում դասակարգվեց, որպես չափահաս աֆրիկյան ավստրալոպիտեկի կերպարանք։ 1937 թվականին Բրումը կատարեց իր ամենահայտնի հայտնագործությունը Paranthropus robustus-ը։ Այս հայտնագործությունները օգնեցին Դարտուին դասակարգել աֆրիկյան ավստրալոպիտեկների տեսակներին։ Բրումի հետագա կարիերան նվիրված է այս վայրերի և այնտեղ հայտնաբերված գոմինիդի վաղ շրջանի մնացորդների բազմաթիվ մեկնաբանություններին։ 1946 թվականին Բրումը պարգևատրվեց Գիտությունների ազգային ակադեմիայի Լոնդոնյան թագավորական ընկերության մեդալով։ Ստեղծագործել է մինչև կյանքի վերջին օրերը, մահվանից առաջ նա ավարտել է ավստրալոպիտեկների մասին մենագրությունը։

Հրատարակություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Ռոբերտ Բրումի և Միսս Պլեսի կիսանդրին
Հուշատախտակ Ստերկֆոնտեյն քարանձավներում

Գիտական ամսագրերում Ռոբերտ Բրումի հարյուրավոր ներդրումներից ամենակարևորները՝ Among hundreds of articles contributed by him to scientific journals, the most important include:

  • "Fossil Reptiles of South Africa" in Science in South Africa (1905)
  • "Reptiles of Karroo Formation" in Geology of Cape Colony (1909)
  • "Development and Morphology of the Marsupial Shoulder Girdle" in Transactions of the Royal Society of Edinburgh (1899)
  • "Comparison of Permian Reptiles of North America with Those of South Africa" in Bulletin of the American Museum of Natural History (1910)
  • "Structure of Skull in Cynodont Reptiles" in Proceedings of the Zoölogical Society (1911).
  • The South Africa Fossil Ape-Men, The Australopithecinae (1946).

Գրքեր

  • The origin of the human skeleton: an introduction to human osteology (1930)
  • The mammal-like reptiles of South Africa and the origin of mammals (1932)
  • The coming of man: was it accident or design? (1933)
  • The South African fossil ape-man: the Australopithecinae (1946)
  • Sterkfontein ape-man Plesianthropus (1949)
  • Finding the missing link (1950)

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Biographical Database of Southern African Science — 2002.
  2. https://www.nasonline.org/programs/awards/evolution-earth-and-life.html
  3. https://www.geolsoc.org.uk/About/Awards-Grants-and-Bursaries/Society-Awards/Wollaston-Medal
  4. Richmond, J. (2009). «Design and dissent: Religion, authority, and the scientific spirit of Robert Broom». Isis; an international review devoted to the history of science and its cultural influences. 100 (3): 485–504. doi:10.1086/644626. PMID 19960839.
  5. Clark, W. E. (1951). «Dr. Robert Broom, F.R.S». Nature. 167 (4254): 752. doi:10.1038/167752a0. PMID 14833380.
  6. «ROBERT Broom». Lancet. 1 (6660): 915–916. 1951. doi:10.1016/s0140-6736(51)91306-2. PMID 14825857.
  7. «ROBERT Broom, M.D., F.R.S». British Medical Journal. 1 (4711): 889. 1951. PMC 2069052. PMID 14821559.
  8. Johanson, Donald & Maitland Edey. Lucy: The Beginnings of Humankind. New York: Simon & Schuster, 1990 978-0-671-25036-2
  9. Findlay, George H. Robert Broom F.R.S. Palaeontologist & Physician 1866-1951: Biography / Appreciation /Bibliography. Cape Town: A. A. Balkema, 1972. 978-0-86961-018-3
  10. South African History online (23/03/2017) http://www.sahistory.org.za/people/robert-broom
  11. 11,0 11,1 11,2 11,3 «Robert Broom». South African History Online. Վերցված է 2017 թ․ մարտի 23-ին.
Վիքիցեղերն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բրում» հոդվածին։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոբերտ Բրում» հոդվածին։