Ռոքֆելլեր կենտրոն
Կոորդինատներ | |
---|---|
Փոստային ինդեքս | 10112, 10020 և 10111[1][2] |
Rockefeller Center Վիքիպահեստում |
Ռոքֆելլեր կենտրոն (անգլ.՝ Rockefeller Center), խոշոր գրասենյակային կենտրոն Նյու Յորքում, որը կառուցվել է մանհեթենյան միդթաունում 1930-ականներին Ռոքֆելլեր ընտանիքի գումարներով։ Անվանվել է ի պատիվ Ջոն Դևիսոն Ռոքֆելլեր կրտսերի։ Առավել հայտնի են 14 բարձրահարկ շենքեր ար-դեկո ոճային ձևավորմամբ։ Այստեղ են գտնվում տարբեր ընկերությունների շտաբ-բնակարանները և ըստ եկամտաբերության խոշորագույն «Քրիստիս» աճուրդի տունը։ 1989 թվականին Ռոքֆելլերի կենտրոնը Ռոքֆելլերներից գնել է ճապոնական Mitsubishi ընկերությունների խումբը[3]։
ԱՄՆ ազգային պատմական հուշարձան է 1987 թվականից։
Ռոքֆելլերի կենտրոնի որոշ շինություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ջի-Ի-Բիլդինգ
- Ռադիո-սիթի-մյուզիք-հոլլ
Ռիվերայի որմնանկար
[խմբագրել | խմբագրել կոդը]1932-1934 թվականներին Ամերիկայի խոշորագույն նկարիչ մեքսիկացի Դիեգո Ռիվերան Նելսոն Ռոքֆելլերի պատվերով ստեղծեց՝ 99 քառակուսի մետր մակերեսով «Մարդ ճամփաբաժնում» որմնանկարը, որի վրա պատկերված է Մոսկվայի մայիսմեկյան ցույցը մայիսի 1-ին՝ Վլադիմիր Լենինի պատկերով։ Պատվիրատուն խիստ դժգոհ է մնացել այդ պատկերով (որմնանկարում Լենինը միացնում է աշխատավորների ձեռքերը)։ Որոշ ժամանակ այս որմնանկար թաքցնում էին վարագույրի տակ, իսկ 1934 թվականի սկզբին ոչնչացրել են Կենտրոնի ղեկավարության հրամանով[4]։ Ռիվերան հետագայում վերստեղծեց որմնանկարը Մեխիկոյում՝ Պալասիո դե Բելյաս Արտես օպերային թատրոնում։
Սուրբծննդյան տոնակատարություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Յուրաքանչյուր Սուրբ ծնունդ Ռոքֆելլերի կենտրոնում զարդարվում է քաղաքի գլխավոր տոնածառը։ Տոնածառի լույսերի առաջին վառելը հեռարձակում է NBC հեռուստաալիքը։
Ռոքֆելլերի կենտրոնը հայտնի է նաև իր սահադաշտով։
Տե՛ս նաև
[խմբագրել | խմբագրել կոդը]- Էմփայր Սթեյթ Բիլդինգ
- Ճաշ երկնաքերում
- Ատլանտի արձան (Նյու Յորք)
- Սուրբծննդյան տոնածառ Ռոքֆելլերի կենտրոնում
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Google Maps — 2005.
- ↑ 2,0 2,1 https://www.rockefellercenter.com/
- ↑ Rockefeller 2002, էջ. 479
- ↑ «RIVERA RCA MURAL IS CUT FROM WALL; Rockefeller Center Destroys Lenin Painting at Night and Replasters Space. VANDALISM,' SAYS ARTIST Sloan, Urging Boycott, Says He Will Never Exhibit There -- Protest Meetings Called». The New York Times (ամերիկյան անգլերեն). 1934 թ․ փետրվարի 13. ISSN 0362-4331. Վերցված է 2017 թ․ նոյեմբերի 11-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Պաշտոնական կայք (անգլերեն)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ռոքֆելլեր կենտրոն» հոդվածին։ |
|