Սաիդ ալ-Ղամդի
Սաիդ ալ-Ղամդի արաբ․՝ سعيد الغامدي | |
---|---|
Ծնվել է | նոյեմբերի 21, 1979 |
Ծննդավայր | Al-Baha Province, Սաուդյան Արաբիա |
Մահացել է | սեպտեմբերի 11, 2001 (21 տարեկան) |
Մահվան վայր | Shanksville, Սոմերսետ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ |
Քաղաքացիություն | Սաուդյան Արաբիա |
Saeed al-Ghamdi Վիքիպահեստում |
Սաիդ Աբդուլլահ Ալի Սուլեյման ալ-Ղամդին (արաբ․՝ سعيد الغامدي, նոյեմբերի 21, 1979, Al-Baha Province, Սաուդյան Արաբիա - սեպտեմբերի 11, 2001, Shanksville, Սոմերսետ շրջան, Փենսիլվանիա, ԱՄՆ) ահաբեկիչ, այն չորս առևանգողներից մեկը, ովքեր առևանգել են United Airlines 93 չվերթը 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության ժամանակ։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սաիդ ալ-Ղամդին ծնվել է Սաուդյան Արաբիայի Ալ-Բահա նահանգում և եղել է այլ առևանգողների՝ եղբայրներ Ահմեդ ալ-Ղամդիի և Համզա ալ-Ղամդիի, ինչպես նաև Ահմեդ ալ-Խազնաուիի հայրենակիցը: Ենթադրվում է, որ նա հանդիպել է երկու ալ-Ղամդիի և ալ-Խազնաուիի հետ դեռևս 1999 թվականին: Նրանք առևանգողների ամենակրոնական խումբն էին: Ալ-Ղամդին սովորել է Ալ Քասիմ նահանգում գտնվող քոլեջում: Այնտեղ գտնվելու ժամանակ նա, հավանաբար, կապ է հաստատել սաուդյան արմատական հոգևորական Սուլեյման ալ-Ուլվանի հետ, ինչպես և մի քանի այլ հավանական առևանգիչներ: Շուտով թողել է քոլեջը և դադարել է շփվել ընտանիքի հետ[1]:
Իր տունը լքելուց հետո ալ-Ղամդին գնացել է Չեչնիա՝ կռվելու ռուսների դեմ, սակայն նրան ուղարկել են Աֆղանստան՝ վերապատրաստվելու ԱլԿաիդայի ճամբարում։ Այնտեղ էլ ընտրվել է Ուսամա բեն Լադենի կողմից սեպտեմբերի 11-ի հարձակումներին մասնակցելու համար[2]:
ԱՄՆ-ում
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի հունիսի 27-ին Ֆայեզ Բանիհամմադի հետ ժամանելով ԱՄՆ՝ ապրել է Ահմեդ Ալ-Նամի հետ Ֆլորիդայի Դելրեյ Բիչում։ Մեկն էր այն 9 առևանգողներից, ովքեր SunTrust-ի բանկային հաշիվ էին բացել մոտավորապես 2001 թվականի հունիսին: Սեպտեմբերի 7-ին 93 չվերթի բոլոր չորս առևանգողները Ֆորտ Լոդերդեյլից թռել են Նյուարքի միջազգային օդանավակայան Spirit Airlines-ով:
Հարձակում
[խմբագրել | խմբագրել կոդը]2001 թվականի սեպտեմբերի 11-ի առավոտյան ալ-Ղամդին առանց միջադեպի բարձրացել է United Airlines 93 ինքնաթիռ: Մեկնումի հետաձգման շնորհիվ օդաչուներն ու անձնակազմը ծանուցվել են նախորդ առևանգումների մասին և նրանց ասվել է, որ զգոն լինեն: Մի քանի րոպե անց առևանգվել է նաև 93 չվերթը։
Հայտնի է, որ Զիադ Ջարրահը ստանձնել է օդաչուի դերը, իսկ ալ-Ղամդին, որը նույնպես վերապատրաստվել է թռիչքի սիմուլյատորների վրա, օգնել է նրան կառավարումներում (սա բխում է նրանից, որ Ջարրահը զանգահարել է մյուս առևանգողին՝ Սաիդին)։ Ահաբեկիչների թիրախը, ենթադրաբար, պետք է լիներ Կապիտոլիումի շենքը կամ Սպիտակ տունը[3]։
Ուղևորները հեռախոսով տեղեկացել են առևանգված այլ ինքնաթիռների ճակատագրի մասին և փորձել վերականգնել իրենց վերահսկողությունը։ Հենց նրանք պատրաստվել են ներխուժել օդաչուների խցիկ, Զիադ Ջարրահն ուղղել է ինքնաթիռը դաշտ, և այն կործանվել է Փենսիլվանիայի Շենքսվիլի մոտակայքում:
Ինքնաթիռի բեկորների մեջ հայտնաբերվել է Ալ-Համդիի անձնագիրը։ Նրա մնացորդները (ինչպես նաև երեք այլ առևանգողներ), որոնք բացառման եղանակով առանձնացվել են ահաբեկչության 40 զոհերի ԴՆԹ-ով նույնականացված մնացորդներից, առգրավվել են ՀԴԲ-ի կողմից՝ որպես իրեղեն ապացույցներ:
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ The 9/11 Commission Report (PDF) (Report). Washington DC: United States Government Printing Office. 2004-07-22. էջեր 231–33. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2010-08-09-ին. Վերցված է 2023-02-20-ին.
- ↑ MacKinnon, Colin (3 October 2006). Morning Spy, Evening Spy: A Novel. New York City: St. Martin's Press. ISBN 978-1-4299-9357-9.
- ↑ Flight 93 Cockpit Transcript at Wikisource
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաիդ ալ-Ղամդի» հոդվածին։ |
|