Սամարինա
Գյուղ | ||
---|---|---|
Սամարինա | ||
հուն․՝ Σαμαρίνα | ||
Երկիր | Հունաստան | |
Պերիֆերիա | Արևմտյան Մակեդոնիա | |
Նոմոս | Գրևենա | |
Համայնք | Grevena Municipality? և Commune of Samarina? | |
ԲԾՄ | 1450 մետր | |
Խոսվող լեզուներ | հունարեն | |
Բնակչություն | 378 մարդ (2011) | |
Ազգային կազմ | արոմուններ, հույներ | |
Ժամային գոտի | UTC+2, ամառը UTC+3 | |
Հեռախոսային կոդ | 2462 | |
Փոստային ինդեքս | 511 00 | |
Փոստային դասիչ | 511 00 | |
Պաշտոնական կայք | samarina.gr(հուն.) | |
| ||
Սամարինա (հուն․՝ Σαμαρίνα, առում.՝ Samarina), գյուղ Հունաստանի հյուսիս-արևմուտքում՝ Արևմտյան Մակեդոնիա պերիֆերիայի կազմում։ 2011 թվականին տեղական ինքնակառավարման համակարգում կատարված բարեփոխումից հետո մտնում է Գրևենա նոմոսի կազմի մեջ[1]։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Նախկինում քարտեզների վրա նշվում էր Սան Մարինա։ Պինդոս լեռներում տեղակայված գյուղում հաճախ են նպաստավոր պայմաններ ստեղծվել տնտեսության ու մշակույթի զարգացման համար։ Տեղաբնիկներն պահել են ոչխարներ ու այծեր, պատրաստել են բամբակե գործվածք, որ կոչվել է ֆլոկատի (flokati)։ Այն վաճառել են տեղի տանավաճառներում։ Գյուղի բնակիչների մի մասն զբաղվել են առևտրով։ Նրանք իրենց քարավաններով շրջել են Բալկանների ամբողջ տարածքում։ Գյուղը ծաղկում ապրեց XVIII դարի վերջին ու XIX դարի սկզբին։ Այնտեղ զարգացած էր մշակույթը, գյուղում գործում էին եկեղեցի և գրադարան։ Պահպանվել են եկեղեցական որմնանկարչության շատ նմուշներ։
20-րդ դարի սկզբում Սամարինա գյուղում ապրող արոմունների կյանքն ու սովորույթները նկարագրման գործում նշանակալի դեր ունեն Ա. Ուեյսի ու Մ. Թոմփսոնի ուսումնասիրությունները։ Նրանք տպագրել են «Բալկանների քոչվերներ. Հյուսիսային Պինդոսի վլախների կյանքն ու սովորույթները» («Nomads of the Balkans։ an account of life and customs among the Vlachs of Northern Pindus») աշխատությունը, որ լույս է տեսել Լոնդոնում 1914 թվականին։
Հունական բանահյուսության մեջ գոյություն ունի «Սամարինայի զավակները» (հուն․՝ Παιδιά απ'την Σαμαρίνα) երգը, որում պատմվում է այդ տարածքի ու այն կամավորների մասին, որ 1921 թվականին մասնակցել են Թուրքիայի տիրապետությունից Հունաստանի անկախության համար մղված պատերազմին։
Աշխարհագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամարինա գյուղը տեղակայված է Սմոլիկաս լեռան արևելյան լանջին։ Սմոլիկասը, որ Պինդոս լեռնաշղթայի ամենաբարձր լեռն է, իր բարձրությամբ երկրորդն է Հունաստանում։ Գյուղը գտնվում է ծովի մակարդակից 1400-1500 մետր բարձրության վրա. այն ամենաբարձր տեղակայված լեռնային գյուղերից մեկն է Հունաստանում և ողջ Բալկաններում։
Բնակչություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սամարինայի բնակչության հիմնական մասը արոմուններ են (վլախներ)։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով՝ գյուղի բնակչությունը կազմում է 378 մարդ[2]։ Սամարինան զբոսաշրջային սիրված վայր է։ Այստեղ շատ են սոճու ու հաճարի անտառները։
Սամարինան Պինդոսի՝ արոմուններով բնակեցված ամենահայտնի գյուղն է։ Նրա բնակիչները հպարտանում են իրենց ժառանգությամբ ու ավանդույթներով։ Ամեն տարի օգոստոսի 15-ին՝ Աստվածածնի վերափոխման տոնին, Սամարինայի բնակիչներն աշխարհի տարբեր ծայրերից հավաքվում են հայրենի գյուղում՝ մասնակցելու տոնակատարությանը։ Գյուղի գլխավոր հրապարակում՝ եկեղեցու դիմաց, կատարում են հատուկ պար (հուն․՝ Tranós Chorós). հազարավոր մաիդիկ բռնում են միմյանց ձեռք ու կազմում շրջաններ։ Պարողները դանդաղ ու հանդիսավորությամբ պտտվում են ժամացույցի սլաքի հակառակ ուղղությամբ և երգում են ժողովրդական երգեր։
Սամարինայում են ծնվել Ալկիվիադես Դիամանդին (Alcibiades Diamandi) ու Նիկոլաոս Մատուսիսը (Nicolaos Matussis)՝ վլախների «Հռոմեական լեգեոնի» առաջնորդները, ովքեր Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին պայքարում էին այդ վայրում արոմունների ինքնավարություն հաստատելու համար։ Այստեղ է ծնվել նաև հեղափոխական Իոաննիս Արկուդասը (Ioannis Arkoudas)։
Պատկերասրահ
[խմբագրել | խմբագրել կոդը]-
Սուրբ Աստվածածնի վերափոխման եկեղեցի, 1910 թվական
-
Որմնանկար
-
Կապիտան Կոստաս Ռիզոսը Սամարինայից և իր օգնական Կ. Ազարիասը
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Kallikratis law Արխիվացված 2018-06-12 Wayback Machine Greece Ministry of Interior (հուն.)
- ↑ «Hellenic Statistical Authority». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ ապրիլի 18-ին. Վերցված է 2016 թ․ մարտի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սամարինա» հոդվածին։ |
|