Սայմա (Saimaa), Մեծ Սայմա, տեկտոնական լճերի համակարգ Ֆինլանդիայի հարավ-արևելքում։
Ընդհանուր մակերեսը մոտ 4,4 հզ․ կմ² է, խորությունը՝ մինչև 82 մ, ավազանը՝ 69,5 հզ․ կմ։ Ափերը խիստ կտրտված են, հաճախ ժայռոտ, անտառապատ։ Կան շատ կղզիներ։ Սայմաի մեջ են թափվում բազմաթիվ գետեր։ Սառցակալում է դեկտեմբեր-մայիս ամիսներին։ Սայմայի ջրանցքով միանում է Ֆիննական ծոցին։ Վուոկսա գետով ջրերը հոսում են Լադոգա լիճը։ Կա ձկնորսություն, անտառանյութի լաստառաքում, նավարկություն։ Զարգացած է տուրիզմը։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 166)։