Jump to content

Սաշա Դիստել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սաշա Դիստել
Հիմնական տվյալներ
Ի ծնե անունֆր.՝ Alexandre Sacha Distel[1]
Նաև հայտնի է որպեսSacha[2]
Ծնվել էհունվարի 29, 1933(1933-01-29)[3][4][5][…]
Փարիզի 13-րդ շրջան, Ֆրանսիա[1]
Երկիր Ֆրանսիա
Մահացել էհուլիսի 22, 2004(2004-07-22)[3][4][5][…] (71 տարեկան)
Ռեոլ Կանադել սյուր Մեր, Ֆրանսիա[1]
ԳերեզմանDistel Family Estate Grounds[6]
Ժանրերջազ
Մասնագիտությունկիթառահար, կոմպոզիտոր, երգիչ, ջազ երաժիշտ, ջազ կիթառահար, դերասան, ստուդիական երաժիշտ և հեղինակ-կատարող
Գործիքներկիթառ և վոկալ
ԱշխատավայրVersailles?
ԼեյբլPhilips Records, RCA Victor, Polydor Records, EMI և Carrère?
ԿրթությունԿլոդ Բեռնարի լիցեյ
ԱնդամակցությունBobby Jaspar All Stars Band?
Պարգևներ
Պատվո լեգեոնի շքանշանի ասպետ
Կայքsachadistel.com
 Sacha Distel Վիքիպահեստում

Սաշա Դիստել (ֆր.՝ Sacha Distel, հունվարի 29, 1933(1933-01-29)[3][4][5][…], Փարիզի 13-րդ շրջան, Ֆրանսիա[1] - հուլիսի 22, 2004(2004-07-22)[3][4][5][…], Ռեոլ Կանադել սյուր Մեր, Ֆրանսիա[1]), ֆրանսիացի երգիչ, կիթառահար, կոմպոզիտոր և դերասան։

Ջազային նվագախմբի կոմպոզիտոր և ղեկավար Ռեյ Վենտուրայի եղբորորդին է։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սաշա Դիստելը ծնվել է 1933 թվականի հունվարի 29-ին, Ֆրանսիայի Փարիզ քաղաքում, քիմիկոսի ընտանիքում։ Նրա մայրը դաշնակահարուհի էր։ Ավարտել է երաժշտական դպրոցի կիթառի բաժինը և շուտով սկսեց նվագել ակումբներում, որի շուտով նա հայտնի է դառնում որպես Փարիզի պրոֆեսիոնալ ջազ կիթառահարներից մեկը։

1950-ական թվականներին նա մեկնում է Մեծ Բրիտանիա, ապա Ամերիկայի Միացյալ Նահանգներ կրթություն ստանալու համար։ Վերադառնալով հայրենի երկիր, Սաշան ելույթ է ունենում Martial Solal Trio-յի հետ։ Այնուհետև ձայնագրվում է ձայնագրվում է դաշնակահար Ռայմոնդ լե Սենեշալի և Modern Jazz Quartet-ի հետ։ 50-ական թվականների վերջին, Դիստելը ձայնագրում է առաջին սինգլը՝ «Scoubidou» անվանմամբ, որին հետագայում հաջորդում են «Personalité»-ն, «Mon beau chapeau»-ն, «La belle vie»-ն, «Accroche un ruban»-ը և այլն սինգլներ։

1960-ական թվականների վերջին, Սաշա Դիստելը հաղորդում էր հանրահայտ «Sacha Show» հեռուստաշոուն։ Հենց այդ ժամանակ էր, որ Սաշան ծանոթացավ Փեթուլ Կլարկի և իր ամուսին Կլադ Վոլֆրամի հետ, ով իրեն խորհուրդ տվեց փորձել իրեն միջազգային մակարդակներում։ 1970 թվականին Դիստելը ձայնագրել է հանրահայտ «Raindrops Keep Falling On My Head» երգի (ֆր.՝ Toute la pluie tombe sur moi) քավր տարբերակը։ Այս երգը իր վաճառքի քանակով առաջ անցավ նույնիս Բի Ջեյ Թոմասին, տեղ գրավելով բրիտանական չարտերում։

Սաշա Դիստելը նկարահանվել է ֆիլմերում և հայտնի դարձել վեպերով, խաղալով այնպիսի դերասանների և երգիչների հետ, ինչպիսիք են Բրիժիտ Բարդոմ և Ջյուլետտ Գրեկոն։ Տիրապետում էր ֆրանսիական իտալերենին, իսպաներենին, անգլերենին և գերմաներենին, հաղորդել է ռադիո և հեռուստաշոուներ տարբեր երկրներում և տարբեր լեզուներով։ Գրել է երգեր այլ կատարողների համար, այդ թվում Ֆրենկ Սինատրայի, Թոնի Բենեթի, Ռեյ Չարլզի համար։

1985 թվականի ապրիլի 28-ին Սաշան լուրջ վրայերթի է ենթարկվում, գտնվելով «Porsche» տիպի ավտոմեքենայում։ նույն ավտոմեքենայում գտնվում էր նաև դերասանուհի Շանթալ Նոբելը։ Նոբելը ստացել է լուրջ վնասվածք, որի արդյունքում երկար ժամանակ ստիված էր դադարեցներ կարիերան։ Դիստելը ստացել էր թեթև մարմնական վնասվածքներ և հետագայում դատապարտվել է մեկ տարվա պայմանական ազատազրկման։

Մահացել է 2004 թվականի հունիսի 22-ին քաղցկեղից։

1997 թվականին Սաշա Դիստրելը իր երաժշտական ավանդի համար պարգևատրվել է ֆրանսիական երաժշտության մեդալով։

Սկավառակագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Կեսօրը Փարիզում (Atlantic, 1957)
  • Գիշերը Թունիսում, 1955
  • Crazy Rhythm (met Lionel Hampton), 1955
  • Bags' Groove, 1956
  • Two Guitar Blues, 1956
  • Sacha Distel: Jazz d'aujourd'hui, avec Billy Byers, 1956
  • Olympia Orgy
  • On serait des chats
  • Round about midnight
  • N° 1 For Sacha
  • Thanks Bill
  • Avec ces yeux-là
  • A piece of pizza
  • Blues for Tiny
  • Bobby Jaspar & Sacha Distel quintette, 1957
  • Scotch Bop
  • Everything happens to me
  • Competition
  • Sacha, Bill et Bobby
  • No sad song for Sacha
  • Stop and go
  • Hubert Fol & Sacha Distel Quintette: Jazz Boom, 1954
  • Half Nelson
  • I'll remember April
  • Sacha Distel: Les 7 Péchés capitaux / L'orgueil, 1961
  • Marina
  • Blue waltz de l'orgueil
  • Sacha Distel: Back to jazz with Slide Hampton, 1968
  • Felicidade
  • The good life
  • The girl from Ipanema
  • Francine
  • Bird
  • Living room
  • Who can tell me why ?
  • Saki
  • My Own Blues, 1983

Ընտրյալ ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սաշա Դիստել» հոդվածին։