Սբխեչ (եկեղեցի)
Արտաքին տեսք
Սբխեչ, Սբխեչ, Սուրբ խաչ, միջնադարյան ճարտարապետական հուշարձան Մեծ Հայքի Տայք նահանգի Ճակք գավառում։ Ունի քառախորան գմբեթավոր հորինվածք, որի խաչաթևերից երեքը արտաքինից կիսաշրջանաձև են, իսկ արմ-ը (որտեղ գտնվում է միակ մուտքը) ուղղանկյուն է։ Ավերված են գմբեթը և ծածկի թաղերը։ Արևելյան և հարավային խորանները ունեն մեկական լուսամուտ։ Ճարտարապետական առանձնահատկությունների հիման վրա Սբխեչը թվագրվում է 5-6-րդ դարեր։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 10, էջ 256)։ |