Jump to content

Սիլվանա Մանգանո

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սիլվանա Մանգանո
իտալ.՝ Silvana Mangano
Ծնվել էապրիլի 21, 1930(1930-04-21)[1][2][3][…] կամ ապրիլի 23, 1930(1930-04-23)[4]
ԾննդավայրՀռոմ, Իտալիա[5]
Մահացել էդեկտեմբերի 16, 1989(1989-12-16)[1][2][6][…] (59 տարեկան)
Մահվան վայրՄադրիդ, Իսպանիա
ԳերեզմանPawling Cemetery[7]
Քաղաքացիություն Իտալիա և  Իտալիայի թագավորություն
Մասնագիտությունմոդել, կինոդերասանուհի և դերասանուհի
Ամուսին(ներ)Դինո դե Լաուրենտիս
Երեխա(ներ)Ռաֆայելա դե Լաուրենտիիս և Veronica De Laurentiis?
silvanamangano.it

Սիլվանա Մանգանո (իտալ.՝ Silvana Mangano, ապրիլի 21, 1930(1930-04-21)[1][2][3][…] կամ ապրիլի 23, 1930(1930-04-23)[4], Հռոմ, Իտալիա[5] - դեկտեմբերի 16, 1989(1989-12-16)[1][2][6][…], Մադրիդ, Իսպանիա), իտալացի դերասանուհի։ Նրա ստեղծագործական կյանքն սկսվել է իտալական նեոռեալիզմի ժամանակաշրջանում։ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո աշխատել է նաև որպես պարուհի և մոդել։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվանա Մանգանոն ծնվել է 1930 թվականի ապրիլի 21-ին[8] իտալացի վագոնավարի և էմիգրանտ անգլուհու ընտանիքում։ 1947 թվականին Ջինա Լոլոբրիջիդայի, Ջաննա Մարիա Կանալեի և Էլեոնորա Ռոսսի Դրագոյի հետ միասին մասնակցել է «Միս Իտալիա» գեղեցկության մրցույթին, որում հաղթել է Լյուչիա Բոզեն։ Չնայած նրա կինոդեբյուտը կայացել էր 1945 թվականին՝ «Վերջին վճիռը» կինոնկարում, սակայն գլխավոր դերով առաջին անգամ հանդես է եկել 1949 թվականին Ջուզեպպե դե Սանտիսի կողմից նկարահանված «Դառը բրինձ» կինոնկարում, որտեղ նրա խաղընկերներն էին Վիտտորիո Գասմանը և Ռաֆ Վալլոնեն։ Մեծ մասամբ նա նկարահանվել է Լուկինո Վիսկոնտիի և Պիեռ Պաոլո Պազոլինիի ֆիլմերում, որոնցում բացահայտվել է նրա դրամատիկական տաղանդը։

Սիլվանա Մանգանոն առավելապես հայտնի է Վիտտորիո դե Սիկայի «Նեապոլի ոսկին» (1954թ., Տոտոյի և Սոֆի Լորենի հետ միասին), Մարիո Կամերինիի և Մարիո Բավայի «Ոդիսևսի թափառումները» (1954 թ., Քըրք Դուգլասի և Էնթոնի Քուինի հետ միասին), Մարիո Մոնիչելլիի «Մեծ պատերազմ» (1959 թ., Ալբերտո Սորդիի և Վիտտորիո Գասմանի հետ միասին), Վիտտորիո դե Սիկայի «Ահեղ դատաստան» (1961 թ., Ալբերտո Սորդիի, Վիտտորիո Գասմանի, Անուկ Էմեի և Ֆերնանդելի հետ միասին), Ռիչարդ Ֆլեյշերի «Բարաբբա» (1961 թ., Էնթոնի Քուինի և Արթուր Քենեդիի հետ միասին), ինչպես նաև «Վհուկները» (1967 թ.), «Էդիպ արքա» (1967 թ.), «Թեորեմ» (1968 թ.), «Մահ Վենետիկում» (1971 թ.), «Դեկամերոն» (1971 թ.), «Լյուդվիգ» (1972 թ.), «Ընտանեկան դիմանկարը ինտերիերում» (1974 թ.) և այլ ֆիլմերում իր դերակատարումներով։ Սիլվանա Մանգանոյի վերջին դերը Նիկիտա Միխալկովի «Սև աչեր» (1987 թ., Մարչելլո Մաստրոյանիի հետ միասին) կինոնկարում ` Էլիզայի կերպարն էր։

Անձնական կյանքը

[խմբագրել | խմբագրել կոդը]

Սիլվանա Մանգանոն երիտասարդ տարիներին սիրավեպ է ունեցել Մարչելլո Մաստրոյանիի հետ։ 1949 թվականին ամուսնացել է պրոդյուսեր Դինո դե Լաուրենտիսի հետ։ Համատեղ կյանքի ընթացքում ունեցել են չորս երեխա։ 1981 թվականին նրա որդին` Ֆեդերիկոն, զոհվել է ավիավթարից։ Ամուսնալուծվել են 1983 թվականին։ Բոսնիացի երգչուհի Սիլվանա Արմենուլիչը իր բեմական անունը վերցրել էր ի պատիվ Սիլվանա Մանգանոյի։

Սիլվանա Մանգանոն մահացել է 1989 թվականի դեկտեմբերի 16-ին[9]՝ Մադրիդում, թոքերի քաղցկեղից։

Մասնակի ֆիլմագրությունը

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական Անվանում Բնօրինակ անվանում Կերպար
1945 Վերջին վճիռը Le jugement dernier -
1947 Սիրային ըմպելիք L'elisir d'amore -
1949 Դառը բրինձ Riso amaro Սիլվանա
1949 Գայլը Սիլայից Il lupo della Sila Ռոզարիա Կամպոլո
1950 Ավազակ Մուսոլինոն Il brigante Musolino Մառա
1951 Աննա Anna Աննա
1954 Մամբո Mambo Ջիովաննա Մազետի
1954 Ոդիսևսի թափառումները Ulisse Կիրկե, Պենելոպե
1954 Նեապոլի ոսկին L'oro di Napoli Թերեզա
1957 Մարդիկ և գայլերը Uomini e lupi Թերեզա
1957 Այս դաժան դարը This Angry Age Սյուզաննա
1958 Բուք La tempesta Մաշա Միրոնովա
1959 Մեծ պատերազմ La grande guerra Կոնստանտինա
1960 Հինգ խայտառակված կանայք 5 Branded Women Ջովանկա
1960 Հանցագործություն Crimen Մարինա
1961 Ահեղ դատաստան Il giudizio universale Սինյորա Մատտեոնի
1961 Բարաբբա Barabbas Ռաքել
1962 Վերոնյան դատավարություն Il processo di Verona Էդդա Կիանո
1964 Իմ տիրուհի La mia signora կին, Կլարա, Էրիթրեա, Լուչանա
1964 Թռչող ափսե Il disco volante Վիտտորիա
1965 Ես, ես, ես և ուրիշները Io, io, io.... e gli altri Սիլվիա
1966 Ներեցեք, դուք կողմ եք թե դեմ Scusi, lei è favorevole o contrario? Էմանուելա
1967 Վհուկները Le streghe Գլորիա, Ասուրդինա, Նունցիա, Ջիովաննա
1967 Էդիպ արքա Edipo re Իոկաստե
1968 Իտալական քմահաճույք Capriccio all'italiana Բամբինայա, թագուհի
1968 Թեորեմ Teorema Լուսիա, մայր
1971 Մահ Վենետիկում Morte a Venezia Տաձիոյի մայրը
1971 Սկիպիոնը, ում կոչում էին նաև Աֆրիկացի Scipione detto anche l'africano Էմիլիա
1971 Դեկամերոն Il Decameron Մադոննա
1972 Թղթախաղ` գիտականորեն Lo scopone scientifico Անտոնիա
1972 Լյուդվիգ Ludwig Կոսիմա ֆոն Բյուլով
1972 Սերը մեռնում է D'amore si muore Ելենա
1974 Ընտանեկան դիմանկարը ինտերիերում Gruppo di famiglia in un interno մարքիզուհի Բյանկա Բրումոնտի
1984 Դյունա Dune մայր Ռամալո
1987 Սև աչեր Очи чёрные Էլիզա

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 filmportal.de — 2005.
  3. 3,0 3,1 FemBio տվյալների շտեմարան (գերմ.)
  4. 4,0 4,1 Library of Congress AuthoritiesLibrary of Congress.
  5. 5,0 5,1 5,2 Deutsche Nationalbibliothek Record #119338823 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  6. 6,0 6,1 6,2 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  7. Find A Grave — 1996.
  8. «Mort de Silvana Mangano La magicienne». Le Monde. 1989 թ․ դեկտեմբերի 18. էջ 10.
  9. Flint, Peter B. (1989 թ․ դեկտեմբերի 17). «Silvana Mangano Is Dead at 59; Starred as Peasant in "Bitter Rice"». New York Times. Վերցված է 2009 թ․ նոյեմբերի 26-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիլվանա Մանգանո» հոդվածին։