Սիմոն Դեյվիս
Սիմոն Դեյվիս անգլ.՝ Simon Davies | ||||||||||||||||||
---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|---|
Դեյվիսը 2006 թվականին Ուելսի հավաքականի կազմում | ||||||||||||||||||
Անձնական տվյալներ | ||||||||||||||||||
Ամբողջական անուն | Սիմոն Դեյվիս | |||||||||||||||||
Ազգությունը | ուելսցի | |||||||||||||||||
Քաղաքացիությունը | Ուելս | |||||||||||||||||
Ծննդյան ամսաթիվ | հոկտեմբերի 23, 1979[1][2][3] (45 տարեկան) | |||||||||||||||||
Ծննդավայր | Հավերֆորդուեստ, Ուելս | |||||||||||||||||
Հասակ | 178 սմ | |||||||||||||||||
Քաշ | 76 կգ | |||||||||||||||||
Դիրք | կիսապաշտպան | |||||||||||||||||
Ակումբային տեղեկություններ | ||||||||||||||||||
Ներկա ակումբ | Ավարտել է կարիերան | |||||||||||||||||
Պատանեկան կարիերա | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
Մասնագիտական կարիերա* | ||||||||||||||||||
Տարի | Ակումբ | Խաղ | (Գոլ) | |||||||||||||||
| ||||||||||||||||||
Ազգային հավաքական | ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
| ||||||||||||||||||
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը: |
Սիմոն Դեյվիս (անգլ.՝ Simon Davies, հոկտեմբերի 23, 1979[1][2][3], Հավերհորդուսեթ, Պեմբրուկշիր, Ուելս, Միացյալ Թագավորություն), նախկին ուելսցի ֆուտբոլիստ, կիսապաշտպան։ Ֆուտբոլիստի վերջին թիմը եղել է ուելսական «Սոլվա» ֆուտբոլային ակումբը։ Ֆուտբոլիստը իր կարիերան սկսել է «Պիտերբորո Յունայթեդ»-ի կազմում։ Դրանից հետո հանդես է եկել Պրեմիեր Լիգան ներակայցնող «Տոտենհեմ Հոտսպուր»-ի և «Ֆուլհեմ»-ի կազմում, վերջինիս կազմում 2009-10 մրցաշրջանում դառնալով Եվրոպայի լիգայի արծաթե մեդալակիր։ Սիմոնն անցկացրել է ավելի քան 350 հանդիպում անգլիական թիմերի կազմերում և 58 հանդիպում էլ Ուելսի ազգային հավաքականի կազմում։
Ակումբային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]«Պիտերբորո Յունայթեդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]15 տարեկան հասակում Սայմոն Դեյվիսը միացել է «Պիտերբորո Յունայթեդ»-ին։ Ավարտելով թիմի ակադեմիան նա հեշտությամբ կարողացավ հաստատվել թիմի հիմնական կազմում։ Իր առաջին մրցաշրջանում նա մասնակցել է թիմի 50 հանդիպումներից 20-ին։
1998-99 մրցաշրջանի վերջում Դեյվիսը հայտնվել է Երրորդ դիվիզիոնի խորհրդանշական թիմում, և ճանաչվել է իր թիմի տարվա լավագույն ֆուտբոլիստ[4]։
«Տոտենհեմ Յունայթեդ»
[խմբագրել | խմբագրել կոդը]1999 թվականի դեկտեմբերի 31-ին Դեյվիսը տեղափոխվել է Պրեմիեր Լիգայում հանդես եկող «Տոտենհեմ Հոտսպուր»։ Տրանսֆերն արժեցել է 700000 ֆունտ ստեռլինգ։
«Տոտենհեմ»-ի կազմում նա իր դեբյուտը նշել է 2000 թվականի ապրիլի 9-ին՝ «Լիվերպուլ»-ի դեմ խաղում։ Հանդիպումն ավարտվել է 2-0 հաշվով։ 2000-01 մրցաշրջանի սկզբում նա հիմնականում լինում էր փոխարինողների նստարանին, և հանդիպմանը մասնակցում էր փոխարինման դուրս գալով։ 2001 թվականի փետրվարի 17-ին Անգլիայի գավաթի խաղարկության 5-րդ փուլում կայացած «Սթոքպորտ Կաունտրի»-ի դեմ խաղում Սայմոնը դարձել է դուբլի հեղինակ։ Այս խաղը նրա հիմնական թիմում տեղ ունենալու գործում առաջին քայլն էր։
Այն 5 տարիների ընթացքում, երբ Դեյվիսը հանդես է եկել «Տոտենհեմ»-ի կազմում նա մասնակցել է 154 խաղի և խփել է 24 գոլ բոլոր մրցաշարերում միասին վերցրած։
«Էվերթոն»
[խմբագրել | խմբագրել կոդը]2005 թվականի մայիսի 26-ին 4 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց ֆուտբոլիստը տեղափոխվել է «Էվերթոն»։ 2005-06 մրցաշրջանը միանգամայն անհաջող էր Սայմոն Դեյվիսի համար։ Սայմոնը դարձել է հաղթական գոլի հեղինակ «Բիրմինգհեմ Սիթի»-ի դեմ խաղում[5], որի շնորհիվ մերսիսադյան ակումբը տարել է իր առաջին հաղթանակը 2 ամիսների ընթացքում։
«Ֆուլհեմ»
[խմբագրել | խմբագրել կոդը]2007 թվականի հունվարին Դեյվիսը տեղափոխվել է Պրեմիեր Լիգան ներկայացնող մեկ այլ թիմ՝ «Ֆուլհեմ»։ Պրեմիեր Լիգայի շրջանակներում նա իր հանդիպումն անցկացրել է հունվարի 30-ին՝ մասնակցելով «Շեֆիլդ Յունայթեդ»-ի դեմ խաղին։
Մինչև «Ֆուլհեմ» տեղափոխվելը Սայմոնը գտել էր իր տեղը խաղադաշտում։ Նա հիմնականում հանդես էր գալիս կիսապաշտպանության աջ թևում։ 2007-08 մրցաշրջանի ընթացքում Սայմոնը ընդգրկվել է «Ֆուլհեմ»-ի տարվա լավագույն ֆուտբոլիստի հավակնորդների ցուցակում։ Սայմոն Դեյվիսը գոլի հեղինակ է դարձել 2010 թվականի ապրիլի 29-ին Եվրոպայի լիգայի շրջանակներում տեղի ունեցած «Համբուրգ»-ի դեմ խաղի երկրորդ կեսին։ Անգլիական թիմը այդ խաղում հաղթել է 2-1 հաշվով[6]։ Ֆուտբոլիստը մասնակցել է նաև Եվրոպայի լիգայի եզրափակչում կայացած «Ատլետիկո Մադրիդ»-ի դեմ խաղի առաջին կեսին։ Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվել է 1-1 հաշվով, իսկ լրացուցիչ ժամանակում գրանցվել է 2-1 հաշիվ՝ ի օգուտ «Ատլետիկո»-ի[7]։
2010 թվականի օգոստոսի 16-ին ուելսցի ֆուտբոլիստը երկարաձգել է իր պայմանագիրը մինչև 2013 թվականը[8]։ Սայմոնը հետագա կարիերան անգլիական թիմում ուղեկցվել է բազում վնասվածքներով։ 2011 թվականի դեկտեմբերի 10-ին նա անցկացրել է իր առաջին մեկնարկային հանդիպումը 2011-12 մրցաշրջանի ընթացքում, որը տեղի է ունեցել «Սուոնսի Սիթի»-ի դեմ։
Դեյվիսը մեկն էր այն 12 ֆուտբոլիստներից ովքեր լքեցին «Ֆուլհեմ»-ը 2012-13 մրցաշրջանից հետո[9]։
Միջազգային կարիերա
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուելսի ազգային հավաքականի կազմում նա իր դեբյուտը նշել է 2001 թվականի հունիսի 6-ին՝ ԱԱ 2002-ի որակավորման փուլում տեղի ունեցած Ուկրաինայի հավաքականի դեմ խաղում։ Իսկ իր առաջին գոլը խփել է 2002 թվականի օգոստոսի 21-ին՝ Խորվաթիայի ազգային հավաքականի դեմ խաղում։
ԱԱ 2010-ի որակավորման փուլում եղել է Ուելսի հավաքականի ավագը։ 2002 թվականին ճանաչվել է Ուելսի տարվա լավագույն ֆուտբոլիստ։ 2010 թվականի օգոստոսի 9-ին նա հայտարարել է միջազգային կարիերան ավարտելու մասին[10]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Transfermarkt.com(բազմ․) — 2000.
- ↑ 2,0 2,1 Արգենտինական ֆուտբոլի տվյալների շտեմարան (իսպ.)
- ↑ 3,0 3,1 As (իսպ.) — Madrid: PRISA, 1967. — ISSN 1888-6671
- ↑ «simon davies - fact file». My Eyes Have Seen the Glory. 2010 թ․ ապրիլի 29. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Birmingham 0–1 Everton». BBC. 2005 թ․ հոկտեմբերի 29. Վերցված է 2009 թ․ սեպտեմբերի 14-ին.
- ↑ McNulty, Phil (2010 թ․ ապրիլի 29). «Fulham 2–1 Hamburg (agg 2–1)». BBC Sport. British Broadcasting Corporation. Վերցված է 2010 թ․ ապրիլի 30-ին.
- ↑ «Late winner breaks Fulham hearts». ESPNsoccernet. ESPN. 2010 թ․ մայիսի 12. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Simon Davies Signs New Contract». fulhamfc.com. Fulham FC. 2010 թ․ օգոստոսի 16. Արխիվացված է օրիգինալից 2012 թ․ մայիսի 27-ին. Վերցված է 2013 թ․ դեկտեմբերի 14-ին.
- ↑ «Summer transfer window: Ins and Outs». Premier League. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 30-ին. Վերցված է 2013 թ․ հունիսի 7-ին.
- ↑ «Davies calls time on Wales career». 2010 թ․ օգոստոսի 8 – via bbc.co.uk.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Սիմոն Դեյվիս» հոդվածին։ |
|
- Էջեր, որոնք օգտագործում են JsonConfig
- Հոկտեմբերի 23 ծնունդներ
- 1979 ծնունդներ
- Ապրող անձինք
- Անձինք այբբենական կարգով
- Ֆուտբոլիստներ այբբենական կարգով
- Մեծ Բրիտանիայում ծնվածներ
- Անգլիական ֆուտբոլի լիգայի խաղացողներ
- Էվերթոնի ֆուտբոլիստներ
- Ուելսի հավաքականի ֆուտբոլիստներ
- Պրեմիեր Լիգայի ֆուտբոլիստներ
- Տղամարդկանց ֆուտբոլի կիսապաշտպաններ
- Տոտտենհեմ Հոտսպուրի ֆուտբոլիստներ
- Ֆուլհեմի ֆուտբոլիստներ