Jump to content

Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճար (Բաթում)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճար
ღვთისმშობლის შობის სახელობის საკათედრო ტაძარი
Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճար
Հիմնական տվյալներ
Տեսակտաճար
ԵրկիրՎրաստան Վրաստան
ՏեղագրությունՎրաստան Վրաստան
Բաթում
ԴավանանքՎրաց ուղղափառ եկեղեցի
ԹեմԲաթումի և Լազերի թեմ
Հոգևոր կարգավիճակգործող
Հիմնական ամսաթվերը1898
ԱռաջնորդԴմիտրի Շիոլաշվիլի
ՀիմնադիրՍտեփան Զուբալաշվիլի
Ճարտարապետական ոճնեոգոթիկա
Կառուցման սկիզբ1898
Կառուցման ավարտ1903
Հիմնադրված1898
Քարտեզ
Քարտեզ
 Cathedral of the Blessed Virgin Mary in Batumi Վիքիպահեստում

Սուրբ Աստվածածնի ծննդյան տաճար (վրաց.՝ ღვთისმშობლის შობის სახელობის საკათედრო ტაძარი), Բաթումում Վրաց ուղղափառ եկեղեցու Բաթումի և Լազերի թեմի գործող տաճար։ Կառուցվել է 1903 թվականին, Զուբալաշվիլի եղբայրների կողմից՝ որպես կաթոլիկ տաճար[1]։

Տաճարը կառուցվել է 1893-1903 թվականներին Ստեփան Զուբալաշվիլու կողմից՝ որպես հիշատակ իր մոտ՝ Ելիզավետի, որը նրան խնդրել էր կաթոլիկ տաճար կառուցել։ Ստեփանը տաճարի կառուցման համար Իտալիայից հրավիրել է արվեստագետներ և ճարտարապետներ։ Շինարարությունը արժեցել է 250 հազար ռուբլի[1]։

Խորհրդային իշխանության տարիներին տաճարը ոչնչացման սպառնալիքի տակ է եղել։ Նրա պաշտպանության համար ելույթներ է ունեցել գրող Կոնստանտին Գամսախուրդիան։ Ռեժիսոր Թենգիզ Աբուլաձեն այս պատմության մոտիվներիով նկարահանել է «Ապաշխարություն» ֆիլմը։ Արդյունքում շենքը պահպանվել է, և տարբեր տարիների այն օգտագործվել է տարբեր նպատակներով․ այստեղ եղել է բարձր լարման լաբորատորիան, արխիվը և այլ հաստատություններ։

1970 թվականին տաճարը վերանորոգվել է, իսկ 1980 թվականին՝ հանձնվել Վրաց ուղղափառ եկեղեցուն։ 1989 թվականի մայիսի 16-ին Վրաստանի պատրիարք Իլյա II-ը օծել է տաճարը։

Մշակույթի և հուշարձանների պահպանության նախարարի 2011 թվականի փետրվարի 21-ի № 3/31 հրամանով տաճարն ընդգրկվել է Բաթումի պատմության և մշակութային հուշարձանների համաշխարհային ժառանգության ցանկում[2]։

Ներկայումս տաճարը Վրաց ուղղափառ եկեղեցու Բաթումի և Լազերի թեմի գործող մայր տաճարն է։

Ճարտարապետություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաճարը կառուցվել է սպիտակ քարից՝ նեոգոթական ոճով։ Ինտերիերը զարդարված է կարմիր քարերով և նեոգոթական ոճին բնորոշ ոսկե-կապույտ զարդանկարներով։

Տաճարի մուտքի աջ և ձախ մասերով տեղադրված են Սուրբ Նունե և Անդրեաս առաքյալի քանդակները։

  • 1989-1992՝ Կոնստանտին Մելիքիձե
  • 1992-1993՝ Քրիստափոր Ծամալաիձե
  • 1993-1996՝ Իով Աքիաշվիլի
  • 1996 — ներկա Դմիտրի Շիոլաշվիլի։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Lika Chigladze (2016 թ․ փետրվարի 1). «Batumi's Neo-Gothic Cathedral with century-old priceless frescoes and uncertain future» (անգլերեն). Georgian Journal. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 15-ին. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.
  2. «კულტურული მემკვიდრეობის თვალსაზრისით ღირებული ობიექტებისათვის კულტურული მემკვიდრეობის უძრავი ძეგლის სტატუსის მინიჭების თაობაზე». საქართველოს კულტურისა და ძეგლთა დაცვის. მინისტრის ბრძანება № 3/31 (վրացերեն). საქართველოს საკანონმდებლო მაცნე. 2011 թ․ փետրվարի 21. Վերցված է 2016 թ․ ապրիլի 30-ին.