Ստիլթոն (պանիր)
Ստիլթոն | |
---|---|
Տեսակ | պանիր կովի կաթից, կապույտ պանիրներ և բրիտանական պանիր |
Առաջացման երկիր | Միացյալ Թագավորություն |
Տարածաշրջան | Դերբիշիր, Լեստերշիր և Նոթթինգեմշիր |
Կաթ | կովի կաթ |
Սերտիֆիկացում | PDO |
Անունով | Stilton? |
Stilton cheese Վիքիպահեստում |
Ստիլթոն, (անգլ.՝ Stilton cheese), անգլիական պանիր։
Տեսակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Արտադրվում են «Ստիլթոնի» երկու տեսակ` հայտնի կապույտ «Ստիլթոնը» (պատկանում է Կապույտ պանիրներին) և ավելի քիչ հայտնի սպիտակ «Ստիլթոնը»։ «Ստիլթոնին» շնորհվել է Protected designation of origin (PDO) եվրոպական սերտիֆիկատ, ուստի միայն այն պանիրը, որը պատրաստված է Դերբիշիր, Լեստերշիր և Նոթթինգեմշիր կոմսություններում և պատասխանում է ստանդարտի խիստ պահանջներին, կարող է կոչվել «Ստիլթոն»։ Ճակատագրի հեգնանքով` Ստիլթոն գյուղում, որից առաջացել է այս պանրի անվանումը, այդ պանրի արտադրությունն արգելված է, քանի որ այս գյուղը գտնվում է Քեմբրիջշիր կոմսությունում։
Պահանջներ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ստիլթոնին» ներկայացված հիմնական պահանջները այսպիսին են`
- պանիրը պետք է պատրաստված լինի նշված կոմսություններում` տեղական պաստերիզացված կաթից։
- պանիրը պետք է լինի գլանաձև։
- հասունացման ընթացքում նրա վրա պետք է կեղև առաջանա։
- պատրաստման ընթացքում պանիրը չպետք է ենթարկվի ճնշմանը։
- պանիրը պետք է ունենա բարակ կապույտ երակներ` ճառագայթաձև ուղղված կենտրոնից։
- պանիրը պետք է ունենա բնորոշ համ։
«Ստիլթոնի» կապույտ երակները` ինչպես նաև նրա նրբաճաշակ համը, կապված են պանրի մեջ Penicillium roqueforti պենիցիլային մանրէի առկայության հետ։
Սովորաբար ճարպի պարունակությունը «Ստիլթոնի» մեջ կազմում է 35 %, իսկ սպիտակուցինը` 32 %[1]:
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Իր հայտնի լինելու համար «Ստիլթոնը» պարտական է Քուփեր Թորնհիլին։ Նա Ստիլթոն գյուղի Մեծ Հյուսիսային Ճանանապարհին գտնվող «Զանգակ» պանդոկի տերն էր։ 1730 թվականին Թորնհիլն ուղանցաբար եղել է Լեսթերշիրում, որտեղ փոքրիկ ագարակում համտեսել է զարմանալիորեն համեղ կապույտ պանիր։ Թորնհիլն այնքան հավանեց պանիրը, որ անմիջապես գնեց այս պանրի տարածման բացառիկ իրավունքը։ Շուտով «Զանգակ» պանդոկին մոտեցավ պանրով բեռնված քառանիվ սայլակ։ Այդ ժամանակներին Լոնդոնից Էդինբուրգ և հակառակ ուղղությամբ մեկնող դիլիժանսները կանգ էին առնում Ստիլթոնում` հանգստանալու, այնպես որ կապույտ «Ստիլթոնի» մասին լեգենդները շատ արագ տարածվեցին ամբողջ Անգլիայով մեկ։
Օգտագործում
[խմբագրել | խմբագրել կոդը]«Ստիլթոնը» հաճախ մատուցում են նեխուրի հետ, ավելացնում են բանջարեղենային տրորած ապուրների մեջ` հատկապես բրոկկոլիի և նեխուրի հետ։ Օգտագործվում է տարբեր կրեկերների, թխվածքաբլիթների և հացի նրբընտիր տեսակների հետ բուտերբրոդներում։ Ըստ անգլիական ավանդույթի` «Ստիլթոնի» հետ խմում են պորտվեյն։ «Ստիլթոնը» ընդունված է մատուցել Ծննդյան ճաշկերույթի ժամանակ։ Ստիլթոն պանիրը շատ նմանություններ ունի Շրոպշիր Բլյու պանրի տեսակի հետ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Trott, Robert E (1994 թ․ հունվարի 12). «Product Specification». Agricultural and Rural Development DOOR. European Commission. Վերցված է 2016 թ․ հունվարի 24-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ассоциация производителей «Стилтона»
- Золотой «Стилтон»(չաշխատող հղում)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ստիլթոն (պանիր)» հոդվածին։ |
|