Jump to content

Վենկատրաման Ռամակրիշնան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վենկատրաման Ռամակրիշնան
թամիլերեն՝ வெங்கட்ராமன் ராமகிருஷ்ணன்
Դիմանկար
Ծնվել է1952[1]
ԾննդավայրChidambaram, South Arcot, Մադրաս, Հնդկաստան[2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԿրթությունMaharaja Sayajirao University of Baroda?[3], Օհայոյի համալսարան (1976) և Կալիֆոռնիայի համալսարան[4]
Մասնագիտությունկենսաբան, քիմիկոս, կենսաֆիզիկոս, կենսաքիմիկոս և մոլեկուլային կենսաբան
ԱշխատավայրՄոլեկուլային կենսաբանության լաբորատորիա[5], University of Utah School of Medicine?[6], Brookhaven National Laboratory?[7] և Եյլի համալսարան[8]
Ծնողներմայր՝ R. Rajalakshmi?
Զբաղեցրած պաշտոններԹագավորական միության նախագահ
Պարգևներ և
մրցանակներ
ԱնդամությունԼեոպոլդինա[14], Լոնդոնի թագավորական ընկերություն[15], ԱՄՆ-ի Գիտությունների ազգային ակադեմիա[16], Մոլեկուլային կենսաբանության եվրոպական կազմակերպություն[16] և Հնդկաստանի գիտությունների ազգային ակադեմիա
Կայքmrc-lmb.cam.ac.uk/ribo/homepage/ramak/index.html
 Venkatraman Ramakrishnan Վիքիպահեստում

Վենկատրաման Ռամակրիշնան (1952[1], Chidambaram, South Arcot, Մադրաս, Հնդկաստան[2]) ) բրիտանացի-ամերիկացի կառուցվածքային կենսաբան։ 2009 թվականին նա Թոմաս Շտեյցի և Ադա Յոնաթի հետ կիսեց քիմիայի Նոբելյան մրցանակը՝ ռիբոսոմների կառուցվածքի և գործառույթների վերաբերյալ հետազոտության համար։[17][18][19][20]

1999 թվականից նա աշխատել է որպես խմբի ղեկավար Բժշկական հետազոտությունների խորհրդի (MRC) մոլեկուլային կենսաբանության լաբորատորիայում (LMB) Քեմբրիջի կենսաբժշկական համալսարանում, Մեծ Բրիտանիա, նաև Քեմբրիջի Թրինիթի քոլեջի անդամ է։[21][22][23][24][25] Նա 2015-2020 թվականներին նա աշխատել է որպես Թագավորական ընկերության նախագահ։[26]

Կրթություն և վաղ կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամակրիշնանը ծնվել է 1952 թվականին Հնդկաստանի Թամիլ Նադու նահանգի Կուդդալոր շրջանի Չիդամբարամ քաղաքում:

Նրա ծնողները՝ պրոֆ. Ք.Վ. Ռամակրիշնանը և պրոֆ. Ռաջալակշմի Ռամակրիշնանը, երկուսն էլ գիտնականներ էին,[27][28] իսկ հայրը Բարոդայի Մահարաջա Սայաջիրաո համալսարանի կենսաքիմիայի ամբիոնի վարիչն էր:[29][30] Նրա ծննդյան ժամանակ Ռամակրիշնանի հայրը բացակայում էր Հնդկաստանից և Դեյվիդ Է. Գրինի հետ հետդոկտորական հետազոտություն էր անում Վիսկոնսին-Մեդիսոնի համալսարանում, ԱՄՆ-ում:[29] Նրա մայրը հոգեբանության դոկտորի կոչում է ստացել 1959 թվականին ՄաքԳիլ համալսարանից։[31]

Ռամակրիշնանը ունի մեկ քույր` Լալիտա Ռամակրիշնանը, ով Քեմբրիջի համալսարանի բժշկության ամբիոնի իմունոլոգիայի և վարակիչ հիվանդությունների պրոֆեսոր Է[32] և ԱՄՆ Գիտությունների ազգային ակադեմիայի անդամ։[33]

Ռամակրիշնանի ընտանիքը տեղափոխվեց Գուջարաթ նահանգի Վադոդարա (նախկինում՝ Բարոդա), երբ նա երեք տարեկան էր։ Բացառությամբ մեկուկես տարվա (1960–61), երբ նրա ընտանիքը անց է կացրել Ավստրալիայի Ադելաիդայում, նա իր ողջ ուսումը ստացավ Հիսուսի և Մարիամի մենաստանում։ Այնուհետ նա Բարոդայի Մահարաջա Սայաջիրաո համալսարանում համալսարանում անցկացրեց բակալավրիատը Ազգային գիտական ​​տաղանդի կրթաթոշակով, որն ավարտեց 1971 թվականին ֆիզիկայի բակալավրի աստիճանով։[19] Այդ ժամանակ Բարոդայում ֆիզիկայի դասընթացը նոր էր և մասամբ հիմնված էր Բերքլիի ֆիզիկայի դասընթացի և Ֆեյնմանի ֆիզիկայի դասախոսությունների վրա։[29]

Համալսարանն ավարտելուց անմիջապես հետո նա տեղափոխվեց ԱՄՆ, որտեղ 1976 թվականին Օհայոյի համալսարանից ստացավ փիլիսոփայության դոկտորի կոչում կալիումի երկջրածին ֆոսֆատի (KDP) ֆերոէլեկտրական փուլային անցման հետազոտության համար։[34][35][36][37] Այնուհետ, նա երկու տարի որպես ասպիրանտ անցկացրեց Կալիֆորնիայի համալսարանում, Սան Դիեգո, կենսաբանություն ուսումնասիրելով, որով և տեսական ֆիզիկայից անցում կատարեց կենսաբանության։[38]

Կարիերա և հետազոտություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամակրիշնանը սկսեց աշխատել ռիբոսոմների վրա՝ որպես հետդոկտորական հետազոտող Յեյլի համալսարանում։[19] Հետդոկտորականի ավարտից հետո սկզբում նա չկարողացավ դասախոսական պաշտոն գտնել, թեև դիմել էր Միացյալ Նահանգների մոտ 50 համալսարաններ։[39][40]

1983-ից 1995 թվականներին նա շարունակեց աշխատել ռիբոսոմների վրա Բրուքհեյվենի ազգային լաբորատորիայում։[41]

1995 թվականին նա տեղափոխվեց Յուտայի ​​համալսարան՝ որպես կենսաքիմիայի պրոֆեսոր, իսկ 1999 թվականին նա տեղափոխվեց Անգլիայի Քեմբրիջի Մոլեկուլային կենսաբանության բժշկական հետազոտական ​​խորհրդի լաբորատորիա։

1999 թվականին Ռամակրիշնանի լաբորատորիան հրապարակեց 30S ենթամիավորի կառուցվածքը 5,5 Անգստրեմ թողունակությամբ։ Հաջորդ տարի նրա լաբորատորիան սահմանեց ռիբոսոմի 30S ենթամիավորի և մի քանի հակաբիոտիկներով նրա համալիրների ամբողջական մոլեկուլային կառուցվածքը։ Դրան հաջորդեցին ուսումնասիրությունները, որոնք կառուցվածքային պատկերացումներ տվեցին այն մեխանիզմի վերաբերյալ, որն ապահովում է սպիտակուցի կենսասինթեզի իսկությունը: 2007 թվականին նրա լաբորատորիան սահմանեց ռիբոսոմի ատոմային կառուցվածքը ամբողջությամբ իր tRNA և mRNA լիգանդներով հանդերձ։ 2013 թվականից ի վեր նա օգտագործել է Կրիոգեն էլեկտրոնային մանրադիտակը՝ հիմնականում էուկարիոտների և միտոքոնդրիալ տրանսլյացիայի վրա աշխատելու համար։[42][43]

Թագավորական ընկերության նախագահություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռամակրիշնանի՝ 2015-2020 թվականներին Թագավորական ընկերության նախագահի պաշտոնում, գերակշռում էր Բրեքսիթը, իսկ վերջին տարում՝ COVID-19 համաճարակը և դրան դիմակայելը։[44] 2018 թվականի հուլիսին տված հարցազրույցում նա ասաց, որ Եվրամիությունից դուրս գալու Բրիտանիայի որոշումը վնասում է Բրիտանիայի՝ որպես գիտության ոլորտում աշխատելու լավ վայրի համբավը՝ մեկնաբանելով. «Գիտական ​​հանրությանը շատ դժվար է Բրեքսիթի որևէ առավելություն տեսնելը։ Նրանք բավականին կոշտ են վերաբերվում դրան»։ Նա և՛ Մեծ Բրիտանիայի, և՛ ԵՄ-ի համար, որպես տեսավ առավելություն տեսնում էր Բրիտանիայի ներգրավված լինելը Galileo-ում և Euratom-ում, որոնք, ի տարբերություն Եվրոպական դեղամիջոցների գործակալության, ԵՄ գործակալություններ չեն։[45]

Ռամակրիշնանը պնդում էր, որ առանց գործարք Բրեքսիթը կվնասի գիտությանը: Ռամակրիշնանը գրել է. «Գիտության վերաբերյալ գործարքը բխում է ընդհանուր Եվրոպայի շահերից և, այն այլ հարցերի շուրջ տարաձայնությունների պատճառո, այն չպետք է զոհաբերվի։ Մենք չենք կարող դա անել առանձին-առանձին: Եթե ​​մենք պատրաստվում ենք հաջողությամբ լուծել գլոբալ խնդիրները, ինչպիսիք են կլիմայի փոփոխությունը, մարդկանց հիվանդությունները և պարենային անվտանգությունը, մենք չենք կարող դա անել առանձին: Չկա որևէ սցենար, երբ ԵՄ-ում մեր ամենամոտ գիտական ​​գործընկերների հետ մեր հարաբերությունների վատթարացումը մեզ ավելի մոտեցնի այդ նպատակներին: [46]

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1975 թվականին Ռամակրիշնանը ամուսնացավ մանկական գրքերի հեղինակ և նկարազարդող Վերա Ռոզենբերիի հետ։[29] Նա ունի խորթ դուստր՝ Տանյա Կապկան, բժիշկ, որը մասնագիտացած է հանրային առողջապահության և թերսապահով համայնքներում առողջապահական օգնության մեջ և որդի՝ Ռաման Ռամակրիշնան, կամերային երաժշտության մեջ մասնագիտացած թավջութակահար և Նյու Յորք նահանգի Բարդ քոլեջի պրոֆեսոր։[47]

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2 Americans, Israeli share Nobel Prize in chemistry // Los Angeles TimesEl Segundo: 2009. — ISSN 0458-3035; 2165-1736
  3. MSU diary with sadhus as inventors brings disrepute to India: Ex-student, Nobel Laureate // The Indian Express — 2017.
  4. Nobel Prize 2017: Know where India’s Nobel laureates studied // The Indian Express — 2017.
  5. Venki Ramakrishnan - mrc LABORATORY // The Salt Lake TribuneSalt Lake City: 2009. — ISSN 0746-3502
  6. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  7. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  8. Montenegro A. ORCID Public Data File 2023 — 2023. — doi:10.23640/07243.24204912.V1
  9. https://www.gf.org/fellows/all-fellows/venkatraman-ramakrishnan/
  10. The Nobel Prize in Chemistry 2009Nobel Foundation.
  11. Table showing prize amountsNobel Foundation, 2019.
  12. Padma Vibhushan for P.C. Reddy, Ramakrishnan and four others // The Hindu — 2010. — ISSN 0971-751X
  13. https://www.jeantet.ch/en/prix-louis-jeantet/laureats/2007-en/docteur-venki-ramakrishnan/
  14. https://www.google.co.in/search?q=venkatraman+ramakrishnan+German+Academy+of+Sciences+Leopoldina&rlz=1C1WLXA_enIN808IN809&oq=venkatraman+ramakrishnan+German+Academy+of+Sciences+Leopoldina&aqs=chrome..69i57.8799j0j4&sourceid=chrome&ie=UTF-8
  15. https://www.financialexpress.com/world-news/indian-origin-nobel-laureate-venkatraman-ramakrishnan-calls-for-sensible-immigration-system-post-brexit/1317745/
  16. 16,0 16,1 https://economictimes.indiatimes.com/news/politics-and-nation/nobel-prize-winner-venkatraman-ramakrishnan-to-deliver-lecture-in-delhi-on-january-8/articleshow/50352016.cms
  17. «2009 Chemistry Nobel Laureates». Nobel Foundation. 2009. Վերցված է 14 October 2009-ին.
  18. Rodnina, Marina V.; Wintermeyer, Wolfgang (2010). «The ribosome goes Nobel». Trends in Biochemical Sciences. 35 (1): 1–5. doi:10.1016/j.tibs.2009.11.003. PMID 19962317.
  19. 19,0 19,1 19,2 «Venkatraman_Ramakrishnan». University of Cambridge. Արխիվացված է օրիգինալից 19 April 2015-ին.
  20. Venkatraman Ramakrishnan Audio Interview Official Nobel Foundation website telephone interview
  21. Nair, Prashant (2011). «Profile of Venkatraman Ramakrishnan». Proceedings of the National Academy of Sciences. 108 (38): 15676–15678. Bibcode:2011PNAS..10815676N. doi:10.1073/pnas.1113044108. PMC 3179092. PMID 21914843. հրապարակում բաց հնարավորություն
  22. «Biologist Venki Ramakrishnan to lead Royal Society». BBC News. London. 18 March 2015. Արխիվացված է օրիգինալից 10 October 2015-ին.
  23. James, Nathan Rhys (2017). Structural insights into noncanonical mechanisms of translation. cam.ac.uk (PhD thesis). University of Cambridge. doi:10.17863/CAM.13713. OCLC 1064932062. Կաղապար:EThOS. Կաղապար:Free access
  24. Venki Ramakrishnan Պաշտոնական կայք Edit this at Wikidata
  25. Ramakrishnan, Venki (2018). Gene machine. The race to decipher the secrets of the ribosome. London: Oneworld. ISBN 9781786074362. OCLC 1080631601. Արխիվացված է օրիգինալից 2019-03-27-ին. Վերցված է 2024-09-06-ին.
  26. Peplow, M. (2015). «Structural biologist named president of UK Royal Society». Nature. doi:10.1038/nature.2015.17153. S2CID 112623895.
  27. «Common root: Tamil Nadu gets its third laureate». Times of India. TNN. 8 October 2009.
  28. «Venki Ramakrishnan, Ph.D.». American Academy of Achievement. Վերցված է 26 November 2022-ին.
  29. 29,0 29,1 29,2 29,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «nobio» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  30. Ramakrishnan, C. V.; Banerjee, B. N. (1951). «Mould Lipase: Effect of Addition of Vitamins and Sterol to the Cake Medium on the Growth and the Activity of the Lipolytic Mould». Nature. 168 (4282): 917–918. Bibcode:1951Natur.168..917R. doi:10.1038/168917a0. PMID 14899529. S2CID 4244697.
  31. Ramakrishnan, Rajalakshmi (1959). Comparative Effects of Successive and Simultaneous Presentation on Transfer in Verbal Learning (PhD thesis). McGill University. ProQuest 301865011.
  32. «Lalita Ramakrishnan Home page in Department of Medicine, University of Cambridge».
  33. «Lalita Ramakrishnan elected to the U.S. National Academy of Sciences». University of Cambridge. Վերցված է 30 January 2016-ին.
  34. Ramakrishnan, Venkatraman (1976). The Green function theory of the ferroelectric phase transition in KDP (PhD thesis). Ohio University. OCLC 3079828. ProQuest 302809453.
  35. Ramakrishnan, Venkatraman; Tanaka, Tomoyasu (1977). «Green's-function theory of the ferroelectric phase transition in potassium dihydrogen phosphate (KDP)». Physical Review B. 16 (1): 422–426. Bibcode:1977PhRvB..16..422R. doi:10.1103/physrevb.16.422.
  36. «Venkatraman Ramakrishnan: a profile». Times of India. 7 October 2009. Վերցված է 7 October 2009-ին.
  37. «Factbox: Nobel chemistry prize – Who are the winners?». Reuters. 7 October 2009. Վերցված է 7 October 2009-ին.
  38. «Profile: Dr Venkatraman Ramakrishnan». Indian Express. 7 October 2009. Վերցված է 7 October 2009-ին.
  39. «Nobel laureate Venkat Ramakrishnan failed IIT, medical entrance tests». The Times of India. 5 January 2010.
  40. «Venki Ramakrishnan, Ph.D. Biography and Interview». www.achievement.org. American Academy of Achievement. Վերցված է 30 December 2022-ին.
  41. Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «brookhaven» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  42. Fernández, Israel S.; Bai, Xiao-Chen; Hussain, Tanweer; Kelley, Ann C.; Lorsch, Jon R.; Ramakrishnan, V.; Scheres, Sjors H. W. (15 November 2013). «Molecular architecture of a eukaryotic translational initiation complex». Science. 342 (6160): 1240585. doi:10.1126/science.1240585. ISSN 1095-9203. PMC 3836175. PMID 24200810.
  43. Amunts, Alexey; Brown, Alan; Bai, Xiao-Chen; Llácer, Jose L.; Hussain, Tanweer; Emsley, Paul; Long, Fei; Murshudov, Garib; Scheres, Sjors H. W. (28 March 2014). «Structure of the yeast mitochondrial large ribosomal subunit». Science. 343 (6178): 1485–1489. Bibcode:2014Sci...343.1485A. doi:10.1126/science.1249410. ISSN 1095-9203. PMC 4046073. PMID 24675956.
  44. Clive Cookson (20 November 2020). «'Voice of British science fights for future of UK research'». The Financial Times.
  45. Ian Tucke (15 July 2018). «Venkatraman Ramakrishnan: 'Britain's reputation has been hurt'». The Guardian.
  46. A no-deal Brexit would be a disaster for the UK science community, The Independent. Accessed 30 December 2022.
  47. Amit Roy (17 October 2009). «'Venki' makes light of India link – Winner says not to treat science like cricket; league of misses grows». The Telegraph (Kolkata). Արխիվացված է օրիգինալից 22 October 2009-ին. Վերցված է 17 October 2009-ին.