Վենքե Մյուրե
Վենքե Մյուրե | |
---|---|
Բնօրինակ անուն | բուկմոլ՝ Wenche Myhre |
Ի ծնե անուն | անգլ.՝ Wenche Synnøve Myhre |
Նաև հայտնի է որպես | Wencke Myhre |
Ծնվել է | փետրվարի 15, 1947[1][2][3] (77 տարեկան) Օսլո, Նորվեգիա[4] |
Երկիր | Նորվեգիա |
Ժանրեր | Հիթ |
Մասնագիտություն | դերասանուհի, երգչուհի, ստուդիական երաժիշտ, entertainer և program host |
Գործիքներ | վոկալ |
Լեյբլ | Polydor Records, Philips Records, Triola? և Ariola Records |
Ամուսին | Arthur Buchardt?[5], Michael Pfleghar?[5] և Torben Friis Møller?[6] |
Պարգևներ | |
Wenche Myhre Վիքիպահեստում |
Վենքե Մյուրե կամ Վենքե Միրե (նորվ.՝ Wenche Myhre, հայտնիէ նաև որպես Wencke Myhre, փետրվարի 15, 1947[1][2][3], Օսլո, Նորվեգիա[4]), նորվեգացի երգչուհի, դերասանուհի[8]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Վենքեն մեծացել է Նորվեգիայի մայրաքաղաք Օսլոյում։ Երեք տարեկան էր, երբ երաժիշտ հայրը նրան ներգրավեց երաժշտական աշխարհ։ Հինգ տարեկան հասակում ստացել է առաջին հոնորարը ամանորյա երեկույթում հանդես գալու համար[8]։ 1960 թվականին, երբ Վենքեն հաղթել է VG թերթի Օսլոյի Chat Noir թատրոնում կազմակերպած սիրողական տաղանդ մրցույթում[9], արդեն գրեթե պրոֆեսիոնալ երգչուհի էր[8]։ Մրցույթից հետո կոմպոզիտոր, պրոդյուսեր Առնե Բենդիկսեն նրա հետ համագործակցության պայամանգիր է կնքել։ 1960 թվականին լույս է տեսել նրա դեբյուտային սինգլը «Åh, det er søndag» երգով, որին հաջորդել են նոր սինգլներ[8]։ Բեկումնային էր 1962 թվականը, երբ թողարկվեց «Katta vår» սինգլը։ Երգը դարձավ հիթ, որին 1962-1963 թվականներին հաջորդեցին «Tenk så deilig det skal bli», «Ei snerten snelle», «Bli med ut og fisk» и «Gi meg en cowboy til mann» սինգլները։ Ռադիոյի և հեռուստատեսության շնորհիվ երաժշտական տաղանդով օժտված գեղեցկադեմ աղջիկը շուտով դարձավ նորվեգացիների սիրելին։ Նրա ժողովրդականությանը նպաստեց նաև Նորվեգիայի հեռարձակող ընկերության Prospektkort հաղորդումների շարքում պարբերաբար հայտնվելը[8]։
1963 թվականին տեղի է ունեցել նրա բեմելը[8][10] և նկարահանվել է «Elskere» ֆիլմում։
Եվրատեսիլ
[խմբագրել | խմբագրել կոդը]1968 թվականի Եվրատեսիլ երգի մրցույթում մեկ անգամ ներկայացրել է Գերմանիան և հանդես եկել «Ein Hoch der Liebe» երգով՝ զբաղեցնելով 6-րդ տեղը։
Ֆիլմեր
[խմբագրել | խմբագրել կոդը]- Elskere (1963)
- Husmorfilmen høsten 1964 (1964)
- Operasjon Sjøsprøyt (1964)
- Hjelp - vi får leilighet! (1965)
- Mannen som ikke kunne le (1968)
- Propp og Berta (2001)
- Mamma Mø og Kråka (2009)
- Prinsessen og frosken (2009)
- Dyrene i Hakkebakkeskogen (2016)
Հիթեր Գերմանիայում
[խմբագրել | խմբագրել կոդը]- Hey, kennt Ihr schon meinen Peter (1964)
- Geht ein Boy vorbei (1965)
- Beiß nicht gleich in jeden Apfel (1966) # 1
- Komm allein (1967) # 9
- Ein Hoch der Liebe (1968) #18
- Flower Power Kleid (1968) #17
- Abendstunde hat Gold im Munde (1969) #36
- Er steht im Tor (1969) # 4
- Er hat ein knallrotes Gummiboot (1970) # 1
- Eine Mark für Charlie (1977) # 9
- Lass mein Knie, Joe (1978) # 5
- Für immer und ewig (I'll Love You Forever) (1994)[11]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Discogs — 2000.
- ↑ 2,0 2,1 filmportal.de — 2005.
- ↑ 3,0 3,1 Munzinger Personen (գերմ.)
- ↑ 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #134469925 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
- ↑ 5,0 5,1 Wenche Myhre (норв.) — (untranslated). — ISSN 2464-1502
- ↑ Wenche Myhre (норв.) — 1978. — ISSN 2464-1480
- ↑ https://www.kongehuset.no/tildelinger.html?tid=28028&sek=&q=&type=27997&aarstall=2004
- ↑ 8,0 8,1 8,2 8,3 8,4 8,5 «Wenche Myhre». Norsk biografisk leksikon (նորվեգերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Triple Play». Billboard. 1963 թ․ հոկտեմբերի 12. էջ 42. Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «Wenche Myhre». Store norske leksikon (նորվեգերեն). Վերցված է 2016 թ․ հունվարի 20-ին.
- ↑ «musicme.com».
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վենքե Մյուրե» հոդվածին։ |
|