1928 թվականին ընդունվել է Կոմունիստական երիտասարդական միության, 1931 թվականին՝ Գերմանիայի կոմկուսի մեջ։ Երրորդ Ռայխի և Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին ծառայել է Վերմախտում։ Ֆաշիստական ռեժիմի տապալումից հետո պատասխանատու աշխատանք է կատարել կուսակցական և վարչական ապարատում։ 1950 թվականին դարձել է ԳԱՄԿ ԿԿ-ի անդամ, 1950-1953 թվականին՝ ԿԿ քարտուղար, 1953 թվականին՝ ԳԱՄԿ ԿԿ-ի քաղբյուրոյի անդամ։ 1950 թվականից դարձել է ԳԴՀ ժողավրդական պալատի դեպուտատ, 1950-1952 թվականներին՝ ժողովրդական պալատի տնտեսական հարցերի հանձնաժողովի նախարար։ 1952-1955 թվականներին եղել է ներքին գործերի, 1956-1960 թվականներին՝ ազգային պաշտպանության նախագահ։ 1959 թվականին Վիլի Շտոֆին շնորհվել է բանակի գեներալի կոչում։ 1964-1973 և 1976–1989 թվականներին՝ ԳԴՀ նախարարներիների խորհրդի նախարար։ ԳԴՀ Պետական խորհրդի անդամ (1963-1964), 1964-1973 թվականներին և 1976 թվականից՝ Պետական խորհրդի նախագահի տեղակալ, 1973-1976 թվականներին՝ նախագահ։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 8, էջ 580)։