Վիկտորյա Ռուֆֆո
Վիկտորյա Ռուֆֆո María Victoria Eugenia Guadalupe Martínez del Río Moreno-Ruffo | |
---|---|
Ծնվել է | մայիսի 31, 1962[1] (62 տարեկան) կամ մայիսի 31, 1961[2] (63 տարեկան) |
Ծննդավայր | Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Քաղաքացիություն | Մեքսիկայի Միացյալ Նահանգներ |
Մասնագիտություն | հեռուստատեսային դերասանուհի, կինոդերասանուհի, հաղորդավար և թատրոնի դերասանուհի |
Ամուսին(ներ) | Էուխենիո Դերբես և Omar Fayad?[3] |
Երեխա(ներ) | José Eduardo Derbez?, Anuar Fayad? և Victoria Fayad? |
victoriaruffoweb.com | |
Վիկտորյա Ռուֆֆո (իսպաներեն` Victoria Ruffo, ամբողջ անունը` Մարիա Վիկտորյա Էուխենիա Գվադելուպե Մարտինես դել Ռիո Մորենո Ռուֆֆո (María Victoria Eugenia Guadalupe Martínez del Río Moreno Ruffo), մայիսի 31, 1962[1] կամ մայիսի 31, 1961[2], Մեխիկո, Մեքսիկայի Միացյալ Նահանգներ), մեքսիկացի դերասանուհի և հեռուստահաղորդավարուհի։
Կենսագրությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտորյա Ռուֆֆոն ծնվել է Մեխիկոյում։ Բացի նրանից, ընտանիքում մեծանում էին նաև նրա երկու քույրերը` Մարսելան, ով այժմ պրոդյուսեր է և Գաբրիելան, ով աշխատում է հեռուստատեսությունում։ Իր ստեղծագործական կյանքը Վիկտորյան սկսել է 1980 թվականից, երբ նկարահանվել է «Բժշկի խնդիրները» հեռուստանովելում։ Շուտով նկարահանվել է նաև «Վիկտորյա» (1987թ.) և «Պարզապես Մարիա» (1989թ.) հեռուստասերիալներում։ Վերջինս նրան մեծ ճանաչում բերեց նաև ԱՊՀ երկրներում։
2005 թվականին նա նկարահանվել է «Խորթ մայրը» հեռուստանովելում, կատարելով Մարիա Ֆերնանդեսի դերը։ Ներկայումս Վիկտորյա Ռուֆֆոն հաջողությամբ համատեղում է աշխատանքը թատրոնում և հեռուստասերիալներում։ Նա հանդիսանում է Televisa և Telemundo ընկերությունների ամենաբարձր վարձատրվող դերասանուհիներից մեկը։
Անձնական կյանքը
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիկտորյա Ռուֆֆոն առաջին անգամ ամուսնացել է հայտնի մեքսիկական դերասանուհի Սիլվիա Դերբեսի որդու` Էուխենիո Դերբեսի հետ։ Նրանք ծանոթացել էին «Պարզապես Մարիա» հեռուստասերիալի նկարահանումների ժամանակ, երբ Էուխենիոն այցելում էր սերիալում նկարահանվող մորը, իսկ Վիկտորյան այդ ժամանակ կատարում էր սերիալի գլխավոր դերը։ 1992 թվականին ծնվել է նրանց որդին, այժմ դերասան` Խոսե Էդուարդո Դերբեսը։ Նրանց ամուսնությունը լուծարվեց 1996 թվականին։
2001 թվականին Վիկտորյան ամուսնացել է մեքսիկական քաղաքական գործիչ Օմար Ֆայյադ Մենեսեսի հետ։ 2004 թվականին ծնվել են նրանց երկվորյակ դուստրերը։
Ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Թվական | Անվանում | Բնօրինակ անվանում | Կերպար |
---|---|---|---|
1980 | Բժշկի խնդիրները | Conflictos de un médico | - |
1980 | Անվախ մարդը | El hombre sin miedo | Լաուրա |
1980 | Ապրում եմ կարմիր լույսի մեջ | Al rojo vivo | Պիլար Ալվարես |
1981 | Սիրիր ինձ ընդմիշտ | Quiéreme siempre | Ջուլիա |
1983 | Գիշատիչը | La fiera | Նատալի Ռամինես |
1985 | Խուանա Իրիս | Juana Iris | Խուանա Իրիս |
1986 | Դաժան մարդը | Un hombre violento | Սյուզաննա |
1987 | Վիկտորյա | Victoria | Վիկտորյա Մարտինես |
1989 | Պարզապես Մարիա | Simplemente María | Մարիա Լոպես |
1993 | Քմահաճույք | Capricho | Քրիստինա Մոնտանո |
1995 | Խեղճ հարուստ աղջիկը | Pobre niña rica | Կոնսուելո Գարսիա-Մորա |
1998 | Ապրում եմ հանուն Ելենայի | Vivo por Elena | Ելենա |
2000 | Գրկիր ինձ ամուր | Abrázame muy fuerte | Քրիստինա Ալվարես Ռիվաս դե Ռիվերո |
2005 | Խորթ մայրը | La madrastra | Մարիա Ֆերնանդես Ակունա |
2007 | Վիկտորյա | Victoria | Վիկտորյա դե Մենդոսա |
2008 | Հանուն սիրո | En nombre del amor | Մակարենա Էսպինոզա դե լոս Մոնտերոս |
2010 | Սիրո հաղթհանդեսը | Triunfo del amor | Վիկտորյա Սանդովալ |
2012 | Արցունքների թագը | Corona de lágrimas | Ռեֆուխիո Չավերո |
2014 | Չսիրվածը | La Malquerida | Քրիստինա Բենավենտե դե Դոմինգես |
2016 | Ամազոնուհիները | Las amazonas | Ինես |
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Վիկտորյա Ռուֆֆո» հոդվածին։ |
|