Տզային էնցեֆալիտի վիրուս
Տզային էնցեֆալիտի վիրուս (անգլ.՝ Tick-borne encephalitis virus), տզերի կողմից փոխանցվող արբովիրուս, որը հարուցում է տզային էնցեֆալիտ։ Մտնում է Flavivirus ցեղի մեջ։
Ենթատիպեր
[խմբագրել | խմբագրել կոդը]Տզային էնցեֆալիտի վիրուսները բաժանվում են 3 ենթատիպերի[1].
- հեռավորարևելյան (հիմնական փոխանցողը Ixodes persulcatus տիզն է),
- սիբիրյան (հիմնական փոխանցողը Ixodes persulcatus տիզն է),
- եվրոպական (հիմնական փոխանցողըклещ Ixodes ricinus տիզն է)։
Տզային էնցեֆալիտի վիրուսի տիպային շտամը սոֆյին շտամն է[2]։
Էվոլյուցիա
[խմբագրել | խմբագրել կոդը]Տզային էնցեֆալիտի վիրուսի էվոլյուցիան ուսումնասիրվել է բիոինֆորմատիկայի մեթոդներով։ Ենթադրվում է, որ վիրուսի գոյություն ունեցող ենթատիպերը բաժանվել են 3 300[3]-ից մինչև 2750[4] տարվա միջակայքում, իսկ սիբիրյան և հեռավորարևելյան ենթատիպերի բաժանումը տեղի է ունեցել 2250 տարի առաջ[4]։
Տարածվածություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ենթադրվում է, որ տզային Էնցեֆալիտի վիրուսը ամենաքիչը երեք անգամ փոխանցվել է Ճապոնիա XVI—XVIII դարերում[5]։ Ճապոնական էնցեֆալիտի վիրուսը փոխանցվում է ոչ թե տզերով, այլ մոծակներով։
Լատվիայում շրջանառվող շտամները սերում են ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Արևելյան Եվրոպայից[6], այն ժամանակ, երբ էստոնական շտամները ունեն առավելապես ռուսական ծագում[7], իսկ լիտվականները՝ արևելաեվրոպական ծագում[8]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Goodman, Jesse L.; Dennis, David T. & Sonenshine, Daniel E. Tick-Borne Encephalitis // Tick-Borne Diseases of Humans. — Washington, DC: ASM Press, 2005. — P. 151. — ISBN 1-55581-238-4
- ↑ S. Y. Kovalev, T. A. Mukhacheva, V. S. Kokorev and I. V. Belyaeva. Tick-borne encephalitis virus: reference strain Sofjin and problem of its authenticity(անգլ.) // Virus Genes. — 2012. — Т. 44. — № 2. — С. 217—224. — ISSN 1572-994X. — — PMID 22095094.(չաշխատող հղում)
- ↑ N. Y. Uzcátegui, T. Sironen, I. Golovljova, A. E. Jääskeläinen, H. Välimaa1, Å. Lundkvist, A. Plyusnin, A. Vaheri, and O. Vapalahti. Rate of evolution and molecular epidemiology of tick-borne encephalitis virus in Europe, including two isolations from the same focus 44 years apart(անգլ.) // Journal of General Virology. — 2012. — Т. 93. — № 4. — С. 786—796. — ISSN 1465-2099. — — PMID 22205716.
- ↑ 4,0 4,1 Субботина Е. Л., Локтев В. Б. Молекулярная эволюция вируса клещевого энцефалита и вируса Повассан(ռուս.) // Молекулярная биология. — 2012. — Т. 46. — № 1. — С. 82—92. — ISSN 0026-8984.
- ↑ Suzuki Y. Multiple transmissions of tick-borne encephalitis virus between Japan and Russia(անգլ.) // Genes & Genetic Systems. — 2007. — Т. 82. — № 3. — С. 187—195. — ISSN 1880-5779. —
- ↑ Å. Lundkvist, S. Vene, I. Golovljova, V. Mavtchoutko, M. Forsgren, V. Kalnina, A. Plyusnin. Characterization of tick-borne encephalitis virus from Latvia: evidence for co-circulation of three distinct subtypes(անգլ.) // Journal of Medical Virology. — 2001. — Т. 65. — № 4. — С. 187—195. — ISSN 1096-9071. —
- ↑ I. Golovljova, S. Vene, K.B. Sjölander, V. Vasilenko, A. Plyusnin, Å. Lundkvist. Characterization of tick-borne encephalitis virus from Estonia(անգլ.) // Journal of Medical Virology. — 2004. — Т. 74. — № 4. — С. 580—588. — ISSN 1096-9071. —
- ↑ A. Mickiené, S. Vene, I. Golovljova, A. Laiškonis, L. Lindquist, A. Plyusnin and Å. Lundkvist. Tick-borne encephalitis virus in Lithuania(անգլ.) // European Journal of Clinical Microbiology & Infectious Diseases. — 2001. — Т. 20. — № 12. — С. 886—888. — ISSN 1435-4373. —