Տրանսպորտը Բոսնիա և Հերցեգովինայում
Տրանսպորտը Բոսնիա և Հերցեգովինայում իր մեջ ներառում է ավտոմոբիլային և երկաթուղիներից, գետային նահանգիստներ և օդանավակայաններ։
Ավտոճանապարհներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ըստ 2006 թվականի տվյալների՝
- Ճանապարհների ձգվածություն՝ 21846 կմ
- Ճանապարհներ ճամփեզրներով՝ 11425 կմ (4686 կմ միջքաղաքային ճանապարհներ)
- Ճանապարհներ առանց ճամփեզրների՝ 10421 կմ
Միջազգային երթուղիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- E65
- E73
- E661
- E761
- E762
Պետական ուղիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Ուղի 1
- Ուղի 1-8
- Ուղի 5
- Ուղի 6
- Ուղի 6-1
- Ուղի 14
- Ուղի 14-1
- Ուղի 14-2
- Ուղի 15
- Ուղի 16
- Ուղի 16-2
- Ուղի 17
- Ուղի 18
- Ուղի 19
- Ուղի 19-2
- Ուղի 19-4
- Ուղի 20
Ավտոբուսային փոխադրումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Բոսնիա և Հերցեգովինայի գործում է ավտոբուսային փոխադրումների և երթուղային ավտոբուսների ցանցը՝ Սարաևոյի ամենախոշոր ավտոպարկը ունի իր սեփական կայքը[1]։ Բոսնիա և Հերցեգովինայում միջազգային փոխադրումների կազմակերպմամբ զբաղվում է Eurolines ընկերությունը[2], որը ուղևորություններ է կատարում Խորվաթիա, Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Հոլանդիա, Չեռնոգորիա, Բելգիա, Դանիա, Շվեյցարիա և Սերբիա։ Վատ որակով ճանապարհների հետ կապված հասանելի է միայն մեկ ավտոբուսը, անգամ դեպի հարևան Սերբիա ուղևորությունը տևում է 8 ժամ[3]։
Երկաթուղիներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկաթուղիների ձգվածությունը երկրում 2006 թվականին կազմել է 1032 կմ (2002 թվականի դրությամբ ճանապարհների 792 կմ էլեկտրիֆիկացված են եղել)։
Հիմնական երթուղիներ՝
- Տուզլա - Դոբոյ - Բանյա Լուկա - Նովի Գրադ -Բիխաչ - Խորվաթիայի հետ սահման
- Շամաց (Խորվաթիայի հետ սահման) - Դոբոյ - Սարաևո - Մոստար - Խորվաթիայի հետ սահման
Ջրային տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]Երկրում գլխավոր նավարկելի գետը Սավան է, սակայն նավարկելիությունը հնարավոր է միայն գետի որոշ մասերում։ Բոսնիա և Հերցեգովինայի խոշորագույն գետային նավահանգիստներն են Գրադիշկան, Բրոդը, Շամացը, Բրչկոն և Օրաշյեն։ Բոսնիայում առևտրային նավեր չկան։
Ավիահաղորդագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]2008 թվականի տվյալների համաձայն՝ երկրում հաշվվում է 25 օդանավակայան։
Բոսնիա և Հերցեգովինայի խոշորագույն օդանավակայններն են Բանյա Լուկան, Մոստարը և Սարաևոն։ Նաև երկրում կա հինգ ուղղաթիռային հարթակ ուղղաթիռների նստեցման համար։
Խողովակաշարային տրանսպորտ
[խմբագրել | խմբագրել կոդը]1992 թվականին գազամուղի ձգվածությունը կազմել է 90 կմ, իսկ նավթամուղի ձգվածությունը՝ 174 կմ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Sarajevo Main Bus Station». autobusni-kolodvor.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Eurolines Bosnia & Herzegovina». Eurolines.ba. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մարտի 13-ին. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
- ↑ «Travel Balkans». Tripsget.com. Վերցված է 2016 թ․ նոյեմբերի 15-ին.
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Տրանսպորտը Բոսնիա և Հերցեգովինայում կատեգորիայում։ |