Քրեական գեղարվեստական գրականություն
Քրեական գեղարվեստական գրականություն, դետեկտիվ պատմություն, սպանության առեղծված, առեղծվածային վեպ, ոստիկանական վեպ․ սրանք տերմիններ են, որոնք նկարագրում են հանցավոր արարքների և հատկապես թե՛ պրոֆեսիոնալ, թե՛ ոչ պրոֆեսիոնալ դետեկտիվի կողմից իրականացրած հանցագործության և հաճախ սպանության հետաքննության վերաբերյալ պատմությունները[1]։ Սրանք սովորաբար տարբերվում են հիմնական գեղարվեստական գրականությունից և այլ ժանրերից, ինչպիսիք են պատմական գեղարվեստական կամ գիտաֆանտաստիկ գրականությունը, սակայն սահմաններն անորոշ են։ Քրեական գրականությունը ունի բազմաթիվ ենթաժանրեր[2], այդ թվում՝ դետեկտիվ գեղարվեստական գրականություն (օրինակ՝ ով է արել), դատական դրամա, ծանր հանցագործական գրականություն և իրավական թրիլլերներ։ Քրեական դրամաների մեծ մասը կենտրոնանում է հանցագործությունների հետաքննության վրա և չի ներկայացնում դատարանի դահլիճը։ Անորոշությունն ու առեղծվածը տվյալ ժանրում գրեթե ամենուր հանդիպող հիմնական տարրերն են։
Պատմություն
[խմբագրել | խմբագրել կոդը]«Հազար ու մի գիշեր»-ը (Արաբական գիշերներ) պարունակում է քրեական գեղարվեստական գրականության ամենավաղ օրինակները[3]։ Այս ժանրի ստեղծագործության օրինակներից է միջնադարյան «Երեք խնձորներ» արաբական հեքիաթը, որը Շահրազադի պատմած հեքիաթներից մեկն է Արաբական գիշերներում։ Այս հեքիաթում, մի ձկնորս Տիգրիս գետի ափին հայտնաբերում է կողպված մի ծանր սնդուկ, և այն վաճառում է Աբբասյան խալիֆին՝ Հարուն ալ-Ռաշիդին, որը այնուհետև կոտրելով բացում է սնդուկը ու դրա մեջ տեսնում երիտասարդ կնոջ մասնատված դի։ Հարունը իր վեզիրին՝ Ջաֆար իբն Յահյային, հրամայում է բացահայտել հանձագործությունը և գտնել մարդասպանին երեք օրվա ընթացքում, հակառակ դեպքում՝ հանձնարարությունը ձախողելու դեպքում, հենց ինքը՝ վեզիրը կենթարկվի մահապատժի[4]։ Պատմվածքը նկարագրվել է որպես հոդվածային սպանության առեղծված[5]՝ բազմաթիվ սյուժետային շրջադարձերով[6]։ Պատմվածքն ունի դետեկտիվ գրականության տարրեր[7]։
«Արաբական գիշերներ»-ի երկու այլ պատմվածքներ՝ «Վաճառականն ու գողը» և «Ալի Խվաջան», ներառում են երկու ամենավաղ գեղարվեստական հետաղույզներին, որոնք բացահայտում են «խճճված շղթաները» և ապացույցներ ներկայացնում հանցագործին բռնելու կամ դատապարտելու համար․ պատմությունը սովորական ժամանակագրությամբ է բացահայտվում և հանցագործը հայտնի է լինում հանդիսատեսին։ Վերջինս հանգուցային կետում գլխավոր հերոսը՝ տիտղոսավոր հետախույզ Ալի Խվաջան դատարանում ներկայացնում է փորձագետ վկաների ապացույցները[8]։ «Կուզիկի հեքիաթը» մեկ այլ վաղ դատական դրամա է, որը ներկայացվում է որպես կասկածելի կատակերգություն[3]։
Ժամանակակից հայտնի ամենավաղ քրեական գեղարվեստական գրականությունը Է․Տ․ Հոֆմանի 1819 թվականի «Մադմուազել դե Սքուդեղի» վեպն է։ Նաև հայտնի են Թոմաս Սքիների Սթարի անանուն «Ռիչմոնդը կամ պատմություններ Բոու փողոցի սպայի կյանքում» (1827)։ Այս ժանրի ամբողջական կարճ մեկ այլ պատմվածք է դանիացի գրող Սթին Սթինսեն Բլիխերի «Վեյլբայի ռեկտորը», որը հրատարակվել է 1829 թվականին։ Հանցագործության բացահայտման հետագա օրինակ կարելի է գտնել Լետիցիա Էլիզաբեթ Լանդոնի «Դանակը» պատմվածքում, որը հրատարակվել է 1832 թվականին․ այս ստեղծագործությունում ճշմարտությունը լիովին չի բացահայտվում և մնում է կասկածի տակ։
Ավելի հայտնի են Էդգար Ալլան Պոյի վաղ «մութ» գործերը[9]։ Նրա փայլուն և տարօրինակ հետախույզ Կ․ Օգյուստ Դյուպենը՝, Արթուր Կոնան Դոյլի Շերլոք Հոլմսի նախահայրը հայտնվել են այնպիսի ստեղծագործություններում, ինչպիսիք են «Սպանություն Մորգ փողոցում» (1841), «Մարի Ռոժեի գաղտնիքը» (1842) և «Գողացված նամակը» (1844)։ Իր Դյուպենի պատմվածքներով Պոն դարձել է դետեկտիվ պատմվածքների հիմքը։ Դետեկտիվի անանուն ուղեկիցը հանդիսանում է պատմողն ու բժիշկ Ուոթսոնի կերպարի նախատիպը Շերլոք Հոլմսի հետագա պատմվածքներում[10]։
Ուիլկի Քոլինզի «Սպիտակազգեստ կինը» նամակագրական վեպը հրատարակվել է 1860 թվականին, մինչդեռ նրա գլուխգործոցը հաճախ համարվում է «Լուսնաքարը» (1868)։ Ֆրանսիացի գրող Էմիլ Գաբորիուրի «Պարոն Լեկոկ» (1868) աշխատությունը հիմք է դրել մեթոդական, գիտական մտածողություն ունեցող դետեկտիվ ժանրին։
Կողպված սենյակների առեղծվածների էվոլյուցիան քրեական գրականության պատմության ուղենիշներից մեկն էր։ Ասում են, որ Դոյլի Շերլոք Հոլմսի առեղծվածները այս ժանրի հանրաճանաչության միակ պատասխանատու գործն է հանդիսանում։ Մինչ այդ Փոլ Ֆևալն էր, որի «Սև հագուստը» շարքը (1862-67) ներկայացնում է Սքոթլանդ Յարդի դետեկտիվ և հանցավոր դավադրությունները։ 19-րդ դարի ամենավաճառվող քրեական վեպը Ֆերգուս Հյումի «Հանսոմ տաքսու առեղծվածը» (1886) վեպն է, որի գործողությունները տեղի են ունենում Ավստրալիայի Մելբուռն քաղաքում։
19-րդ դարի վերջին Միացյալ Թագավորությունում և Միացյալ Նահանգներում տպագիր զանգվածային լրատվության էվոլյուցիան վճռորոշ նշանակություն է ունեցել քրեական գրականության և հարակից ժանրերի հանրահռչակման։ Գրական տարբեր ամսագրերը, ինչպիսիք են Սթրենդը, Մաքլուրսը և Հարփերսը, արագորեն կենտրոնացան հասարակության մեջ գեղարվեստական գրականության ընդհանուր կառուցվածքի և գործառույթի վրա՝ ապահովեցին զանգվածային արտադրություն, որն առաջարկում էր էժան, պատկերազարդ հրատարակություններ, որոնք հիմնականում միանգամյւա օգտագործման համար էին։
Ինչպես այդ ժամանակվա շատ այլ կարևոր հեղինակների գործեր, ինչպիսիք են Ուիլկի Քոլինզի, Չարլզ Դիքենսի գործերը, Արթուր Կոնան Դոյլի Շերլոք Հոլմսի պատմություններն առաջին անգամ սերիական տեսով հայտնվեցին Միացյալ Թագավորությունների Սթրենդ ամսագրում։ Սերիաները արագորեն գրավեցին բազմաթիվ ջերմ հետևորդների Ատլանտյան օվկիանոսի երկու ափերում, և երբ Դոյը սպանեց Հոլմսին «Վերջին խնդիրը» մասում, հանրային ընդվզումն այնքան բուռն էր, և ավելի շատ պատմությունների հրատարակման առաջարկներն այնքան գրավիչ էին, որ հեղինակը դժկամությամբ կյանքի վերադարձրեց Հոլմսին։
Իտալիայում անգլերեն և ամերիկյան պատմվածքների և տեղական ստեղծագործությունների վաղ թարգմանությունները տպագրվել են էժան դեղին շապիկներով, ուստի ժանրը կնքվել է դեղին գրքեր տերմինով։ Ժանրը օրենքից դուրս էին ճանաչել ֆաշիստները Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, սակայն պատերազմից հետո այն աստիճանաբար ճանաչում ձեռք բերեց՝ հատկապես քրեական գեղարվեստական գրականության ամերիկյան «ծանր» ժանրը։ Իտալացի գրողների մի խումբ ի հայտ եկավ, որոնք հակադետեկտիվ կամ պոստմոդեռն վեպ ստեղծելու համար օգտագործեցին դետեկտիվ ձևաչափը,կ որտեղ հետախույզները կատարյալ չեն, հանցագործությունները սովորաբար չեն բացահայտվում, և ընթերցողին հուշումներ են թողնում ամենը վերծանելու համար։ Հայտնի գրողներից են Լեոնարդո Շիասիան, Ումբերտո Էկոն և Կառլո Էմիլիո Գադան[11]։
1853 թվականին Պեդրո Անտոնիո դե Ալարկոնը Իսպանիայում հրատարակել է «Մեխը և առեղծվածային այլ հեքիաթներ»-ը։ Քրեական գրականությունն Իսպանիայում (նաև սահմանափակված է Ֆրանկիստական Իսպանիայում) ձեռք բերեց բնորոշ հատուկ հատկանիշներ, որոնք արտացոլում էին երկրի մշակույթը։ Իսպանացի գրողները շեշտում էին ոստիկանության կոռուպցիան և անժարակությունը, իսկ իշխանություններին և հարուստներին պատկերում էին խիստ բացասական արտահայտություններով[11]։
Չինաստանում ժամանակակից քրեական գրականությունը առաջին անգամ մշակվել է 1890-ականների արտասահմանյան ստեղծագործությունների թարգմանություններից[12]։ Չենգ Սյաոկինգը, որը համարվում է չինական դետեկտիվ գեղարվեստական գրականության «մեծ վարպետ», թարգմանել է «Շերլոք Հոլմս»-ը դասական և բարբառային չինարենով։ 1910-ականների վերջերին Չենգը սկսել է գրել իր սեփական դետեկտիվ գրականության շարքը՝ «Շերլոքը Շանհայում»՝ ընդօրինակելով Կոնան Դոյլի ոճը, բայց ավելի շատ կապը պահելով չինացի ընթերցողի հետ[13]։ Մաոյի ժամանակաշրջանում քրեական գրականությունը ճնշված էր և հիմնականում խորհրդային ու հակակապիտալիստական էր։ Հետմաո դարաշրջանում Չինաստանում քրեական գրականությունը կենտրոնացած էր Մաոյի ժամանակաշրջանում կոռուպցիայի և կյանքի ծանր պայմանների վրա (օրինակ՝ մշակութային հեղափոխությունը)[11]։
Հոգեբանություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրեական գեղարվեստական գրականությունը յուրահատուկ հոգեբանական ազդեցություն է թողնում ընթերցողների վրա և հնարավորություն է տալիս նրանց դառնալ միջնորդավորված վկաներ՝ բացահայտելով հանցագործությունը ականատեսների հետ։ Ընթերցողները քրեական գրականությունը համարում են փախչելու միջոց՝ իրենց կյանքի այլ ասպեկտները հաղթահարելու համար[14]։ Քրեական գրականությունը ընթերցողին բավականին հարմար հեռավորությամբ շեղում է անձնական կյանքից ուժեղ պատմվածքի միջոցով[14]։ Դատաբժշկական քրեական վեպերը կոչվում են «շեղող թերապիա», որոնք ցույց են տալիս, որ հանցավոր գրականությունը կարող է բարելավել հոգեկան առողջությունը և դիտարկվել որպես դեպրեսիայի կանխարգելման բուժման միջոց[14]։
Կատեգորիաներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Դետեկտիվ գեղարվեստական գրականությունը քրեական և առեղծվածային գրականության ենթաժանր է, որտեղ պրոֆեսիոնալ, թոշակի անցած կամ ոչ պրոֆեսիոնալ քննիչը կամ հետախույզը հետաքննում է հանցագործություն, հաճախ նույնիսկ սպանություն։
- «Հարմարավետ առեղծվածը» դետեկտիվ գրականության ենթաժանր է, որտեղ հայհոյանքը, սեռական ոտնձգությունը և բռնությունը նսեմացվում են կամ կատակի են վերածվում։
- «Ով է արել»․ սա դետեկտիվ գրականության ամենատարածված տեսակն է, ներառում է բարդ սյուժե, որտեղ ընթերցողին տրվում են հուշումներ, որոնցից կարելի է պարզել հանցագործության հեղինակի ինքնությունը՝ նախքան գրքի վերջումդրա բացահայտվելը։
- Պատմական «ով է արել»․ սա պատմական գեղարվեստական գրականության ենթաժանր է։ Պատմության դրվածքն ու հանցագործությունը որոշակի պատմական նշանակություն ունեն։
- Կողպված սենյակի առեղծվածը մասնագիտացված տեսակ է, որտեղ հանցագործությունը կատարվում է ակնհայտորեն անհնարին հանգամանքներում, օրինակ՝ փակ սենյակում, որտեղ ոչ ոք չի կարող ներխուժել կամ դուրս գալ այնտեղից։
- Ամերիկյան «ծանր» տեսակն առանձնանում է սեռական ոտնձգությունների և բռնության ոչ սենտիմենտալ պատկերմամբ․ խուզարկուն սովորաբար նույնպես դիմակայում է վտանգի և բռնության է դիմում։
- Ոստիկանության ընթացակարգը պատմություն է, որում հետախույզը ոստիկանության աշխատակից է, ուստի սովորաբար համոզիչ կերպով է պատկերված ոստիկանության գործունեությունը։
- Դատաբժշկական հանցագործությունը նման է ոստիկանական ընթացակարգին․ քննիչը, որին հետևում է ընթերցողը, սովորաբար բժիշկ է կամ ախտաբան։ Վերջինս պետք է օգտագործի դիակի վրա և հանցագործության վայրում մնացած դատաբժշկական ապացույցները՝ մարդասպանին բռնելու համար։ Այս ենթաժանրը առաջին անգամ ներկայացրել է Պատրիսիա Քորնվելը։
- Իրավական թրիլլերում գլխավոր հերոսները փաստաբաններն ու նրանց աշխատակիցներն են, և նրանք ներգրավվում են իրենց գործերի ապացուցման մեջ։
- Լրտեսական վեպերում գլխավոր հերոսները լրտեսներն են, որոնք սովորաբար աշխատում են հետախուզական գործակալություններում։
- Գործնական պատմությունը կամ քրեական վեպը հանցագործների տեսակետից ներկայացվող պատմություններ են։
- Հոգեբանական թրիլլերը կամ հոգեբանական անորոշությունը թրիլլերի հատուկ ենթաժանր է, որը նույնպես ներառում է դետեկտիվ գրականության տարրեր, քանի որ գլխավոր հերոսը պետք է լուծի այս պատմություններում ներկայացված հոգեբանական կոնֆլիկտի առեղծվածը։
- Պարոդիան կամ կեղծիքը օգտագործում է հումոր և սարկազմ։
- Քրեական թրիլլերն ունի հանցագործության մեջ ներգրավված կենտրոնական կերպարներ՝ կա՛մ հետաքննության ընթացքում, կա՛մ որպես հանցագործ, կա՛մ էլ ավելի հազվադեպ՝ որպես զոհ։
Կեղծանունով հեղինակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Քրեական գրականության պատմության մեջ որոշ հեղինակներ դժկամությամբ են հրատարակել իրենց վեպերը հենց իրենց իրական անուններով։ Վերջերս ոմանք կեղծանունով են հրատարակում համոզված լինելով, որ քանի որ խոշոր գրավաճառները տեղյակ են իրենց պատմական վաճառքի ցուցանիշներից և հրատարակիչների վրա ունեն որոշակի ազդեցություն, նրանց ներկայիս նախնական ցուցանիչները անցնելու միակ միջոցը հրատարակվելն է որպես ինչ-որ մեկը, ով չունի վաճառքի պատմություն։
1930-ականների վերջին և 1940-ականներին բրիտանական շրջանային դատարանի դատավոր Արթուր Ալեքսանդր Գորդոն Քլարկը (1900-1958) Կիրիլ Հեյր կեղծանունով հրատարակել է մի շարք դետեկտիվ վեպեր, որտեղ նա օգտագործում էր անգլիական իրավական համակարգի խորը գիտելիքները։ Երբ նա դեռ երիտասարդ էր և ճանաչված չէր, մրցանակակիր բրիտանացի վիպասան Ջուլիան Բարնսը (ծնվել է 1946 թվականին) հրատարակել է մի քանի քրեական վեպեր Դեն Կավանգ կեղծանունով։ Մյուս հեղինակները հաճույքով «փայփայում» էին իրենց «երկրորդ ես»-ը։ Ռութ Ռենդելը (1930-2015) գրում է մի տեսակի քրեական վեպեր իր անունով և մեկ այլ տեսակի՝ Բարբարա Վայնի դերում։ Ջոն Դիքսոն Քարրը օգտագործել է Քարթեր Դիքսոն կեղծանունը։ Հեղինակ Էվան Հանթերը (որը ինքնին կեղծանուն էր հանդիսանում) գրել է քրեական գրականություն Էդ Մաքբեյն անունով։
Հասանելիություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Որակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ինչպես ցանկացած այլ սուբյեկտի դեպքում, քրեական գեղարվեստական գրքի որակը որևէ իմաստալից համեմատություն չունի դրա հասանելիության հետ։ Որոշ քրեական վեպոր, որոնք ընդհանուր առմամբ համարվում են լավագույնները, ներառյալ այն գործերը, որոնք պարբերաբար փորձագետների կողմից դասվում են երբևէ գրված լավագույն 100 քրեական վեպերի շարքին (տես մատենագիտությունը), հասանելի չեն իրենց առաջին հրատարակումից ի վեր, ինչը հաճախ թվագրվում է 1920-30-ականներին։ Գրքերի մեծ մասը, որոնք այսօր կարելի է գտնել «Հանցագործություն» պիտակ ունեցող դարակներում, բաղկացած են վերջին արված առաջին հրատարակումներից, որոնք սովորաբար արվել են վերջին մի քանի տարիների ընթացքում։
Կլասիկա և բեսթսելերներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ավելին, միայն ընտրված կենտ հեղինակներ են ստացել «դասականի» կարգավիճակ իրենց հրատարակած գործերի համար։ Դասական է համարվում ցանկացած տեքստ, որը կարող է ընկալվել և ընդունվել համընդհանուր, քանի որ դրանք գերազանցում են համատեքստը։ Հանրաճանաչ, հայտնի օրինակ է Ագաթա Քրիստին, որի գործերը, որոնք ի սկզբանե հրատարակվել են 1920 թվականից մինչև 1976 թվականը՝ նրա մահը, հասանելի են Մեծ Բրիտանիայի և ԱՄՆ-ի հրատարակություններով բոլոր անգլախոս երկրներում։ Քրիստիի ստեղծագործությունները, մասնավորապես՝ դետեկտիվներ Հերկուլ Պուարոյի կամ միսս Ջեյն Մարփլի մասնակցությամբ, նրան տվել են Քրեական թագուհի կոչումը, և դրանց շնորհիվ նա դարձել է ժանրի զարգացման ամենակարևոր և նորարար գրողներից մեկը։ Նրա ամենահայտնի վեպերից են «Սպանություն Արևելյան ճեպընթացում» (1934), «Մահ Նեղոսի վրա» (1937) և աշխարհում ամենաշատը վաճառվող առեղծվածը «Եվ ոչ ոք չմնաց» (1939)[15]։
Այլ, ոչ այնքան հաջողակ ժամանակակից հեղինակներ, որոնք դեռ գրում են, տեսել են իրենց նախկին ստեղծագործությունների վերահրատարակությունները՝ հանդիսատեսի շրջանում քրեական գեղարվեստական տեքստերի ներկայիս ճնշող հանրաճանաչության շնորհիվ։ Օրինակ կարող է հանդիսանալ Վալ ՄաքԴերմիդը, ում առաջին գիրքը լույս է տեսել դեռևս 1987 թվականին։ Մեկ այլ օրինակ կարող է հանդիասանալ Կարլ Հիասենը Ֆլորիդայից, որը գրքեր է հրատարակել 1981 թվականից, որոնք բոլորն էլ հասանելի են։
Վերածնունդներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ժամանակ առ ժամանակ հրատարակչությունները գովազդելու նպատակներով որոշում են վերակենդանացնել վաղուց մոռացված հեղինակներին և վերահրատարակել վաղուց նրանց կոմերցիոն առումով ավելի հաջող վեպերից մեկ-երկուսը, բացի Փենգուին Բուքսից, որը այդ նպատակով վերադարցել է իր ժամանակին օգտագործված կանաչ կազմին և վերատպել իրենց բարձրորակ հեղինակներից մի քանիսին։ Պանը 1999 թվականին սկսեց «Պան դասական հանցանք» անունով մի շարք, որը ներառում է Էրիկ Ամբլերի մի քանի վեպեր, ինչպես նաև ամերիկացի Հիլարի Ուոյի «Վերջինը տեսել է կրելիս․․․» ստեղծագործությունը։ 2000 թվականին Էդինբուրգում գործող Քենոնգեյթ Բուքսը սկսեց «Քենոնգեյթ քրեական կլասիկա» անունով մի շարք, որում ներառված են այնպիսի վեպեր, ինչպիսիք են «ով է արել», հռոմեական ծաղրավեպեր ամնեզիայի և խելագարության մասին, ինչպես նաև այլ վեպեր։ Այնուամենայնիվ, ավելի փոքր հրատարակիչների (օրինակ՝ Քոգնեյթ Բուքսը) կողմից թողարկված գրքերը սովորաբար չեն պահում մեծ գրախանութները և արտասահմանյան գրավաճառները։ Բրիտանական գրադարանը նույնպես (2012 թվականից) սկսել է վարահրատարակել «կորած» քրեական կլասիկան, որոնց հավաքածուն իրենց կայքում նշվում է որպես «Բրիտանական գրադարանի քրեական կլասիկայի շարք»։
Երբեմն ավելի հին քրեական վեպերը վերածնվում են ոչ թե հրատարակչությունների, այլ սցենարիստների և ռեժիսորների կողմից։ Շատ նման դեպքերում հրատարակիչները հետևում են օրինակին և թողարկում այսպես կոչված «Ֆիլմին կապակցված» հրատարակություն, որը ցույց է տալիս ֆիլմի պաստառը առաջին շապիկին և ֆիլմի տիտղոսները գրքի հետևի շապիկին։ Սա ևս մեկ մարքեթինգային մարտավարություն է, որն ուղղված է այն ֆիլմերի սիրահարներին, ովքեր նախընտրում են նախ գիրքը կարդալ, ապա դիտել ֆիլմը, կամ էլ հակառակը։ Վերջերս ներկայացված օրինակներից են Պատրիսիա Հայսմիթի «Տաղանդավոր պարոն Ռիփլին» (ի սկզբանե հրատարակվել է 1955 թվականին), Իրա Լևինի «Սլիվեր» (1991), որի շապիկի վրա պատկերված է Շերոն Սթոունի և Ուիլյամ Բոլդուինի սեքսուալ տեսարանը 1993 թվականին դուրս եկած ֆիլմից, ինչպես նաև Բրետ Իստոն Էլլիսի «Ամերիկացի խելագարը» (1991)։ Բլումսբերի հրատարակչությունը, այնուամենայնիվ, թողարկել է այն, ինչ իրենք անվանում են «Բլումսբերի ֆիլմի կլասիկա», ինչը օրիգինալ վեպերի շարք է, որոնց վրա հիմնված են գեղարվեստական ֆիլմերը։ Այս շարքում են Էթել Լինա Ուայթի «Անիվը պտտվում է» (1936) վեպը, որը Ալֆրեդ Հիչքոքը, նախքան Հոլիվուդ գնալը, վերածել է շատ սիրված ֆիլմի՝ «Օրիորդը անհետանում է» (1938) և Իրա Լևինի (ծնված 1929 թվականին) գիտաֆանտաստիկ թրիլլերը՝ «Տղաները Բրազիլիայից» (1976), որը նկարահանվել է 1978 թվականին։
Ավելի հին վեպերը հաճախ հնարավոր է ձեռք բերել Փրոջեքթ Գութենբերգի անընդհատ աճող տվյալների բազայից։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Abrams, M.H. (2015). A Glossary of Literary Terms. Cengage Learning. էջեր 69. ISBN 9788131526354.
- ↑ Franks, Rachel (2011). «May I Suggest Murder?: An Overview of Crime Fiction for Readers' Advisory Services Staff». Australian Library Journal. 60 (2): 133–143. doi:10.1080/00049670.2011.10722585. S2CID 143615356. Վերցված է 2016 թ․ հունվարի 18-ին.
- ↑ 3,0 3,1 Newland, Courttia; Hershman, Tania (2015). Writing Short Stories: A Writers' and Artists' Companion. Bloomsbury Publishing. էջ 17. ISBN 9781474257305.
- ↑ Pinault, David (1992), Story-Telling Techniques in the Arabian Nights, Brill Publishers, էջեր 86–91, ISBN 90-04-09530-6
- ↑ Marzolph, Ulrich (2006), The Arabian Nights Reader, Wayne State University Press, էջեր 239–246 (240–242), ISBN 0-8143-3259-5
- ↑ Pinault, David (1992), Story-Telling Techniques in the Arabian Nights, Brill Publishers, էջեր 86–97 (93, 95, 97), ISBN 90-04-09530-6
- ↑ Pinault, David (1992), Story-Telling Techniques in the Arabian Nights, Brill Publishers, էջեր 86–97 (91–92, 93, 96), ISBN 90-04-09530-6
- ↑ Gerhardi, Mia I. (1963). The Art of Story-Telling. Brill Archive. էջեր 169–170.
- ↑ Binyon, T.J (1990). Murder Will Out: The Detective in Fiction. Oxford: Faber Finds. ISBN 0-19-282730-8.
- ↑ Bailey, Frankie Y. (Jul 2017). «Crime Fiction». The Oxford Research Encyclopedia of Criminology & Criminal Justice (անգլերեն). doi:10.1093/acrefore/9780190264079.013.29. ISBN 978-0-19-026407-9.
- ↑ 11,0 11,1 11,2 Demko, George J. «The International Diffusion and Adaptation of the Crime Fiction Genre». www.dartmouth.edu. Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ դեկտեմբերի 21-ին. Վերցված է 2018 թ․ մարտի 21-ին.
- ↑ Hung, Eva (1998). Giving Texts a Context: Chinese Translations of Classical English Detective Stories, 1896–1916. Amsterdam ; Philadelphia: David Pollard, ed.,Translation and Creation. էջեր 151–176. ISBN 9027216282.
- ↑ Cheng, Xiaoqing (2007). Sherlock in Shanghai: Stories of Crime and Detection. Translated by Wong, Timothy. Honolulu: University of Hawai'i Press. ISBN 9780824830991.
- ↑ 14,0 14,1 14,2 Brewster, Liz (2017 թ․ մարտի 1). «Murder by the book: using crime fiction as a bibliotherapeutic resource». Medical Humanities (անգլերեն). 43 (1): 62–67. doi:10.1136/medhum-2016-011069. ISSN 1468-215X. PMID 27799411. S2CID 14957608.
- ↑ Davies, Helen; Marjorie Dorfman; Mary Fons; Deborah Hawkins; Martin Hintz; Linnea Lundgren; David Priess; Julia Clark Robinson; Paul Seaburn; Heidi Stevens; Steve Theunissen (2007 թ․ սեպտեմբերի 14). «21 Best-Selling Books of All Time». Editors of Publications International, Ltd. Վերցված է 2009 թ․ մարտի 25-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- Crown Crime Companion. The Top 100 Mystery Novels of All Time Selected by the Mystery Writers of America, annotated by Otto Penzler, compiled by Mickey Friedman (New York, 1995, 0-517-88115-2)
- De Andrea, William L: Encyclopedia Mysteriosa. A Comprehensive Guide to the Art of Detection in Print, Film, Radio, and Television (New York, 1994, 0-02-861678-2)
- Duncan, Paul: Film Noir. Films of Trust and Betrayal (Harpenden, 2000, 1-903047-08-0)
- The Hatchards Crime Companion. 100 Top Crime Novels Selected by the Crime Writers' Association, ed. Susan Moody (London, 1990, 0-904030-02-4)
- Hitt, Jim: Words and Shadows. Literature on the Screen (New York, 1992, 0-8065-1340-3)
- Mann, Jessica: Deadlier Than the Male (David & Charles, 1981. Macmillan,N.Y, 1981)
- McLeish, Kenneth and McLeish, Valerie: Bloomsbury Good Reading Guide to Murder. Crime Fiction and Thrillers (London, 1990, 0-13-359092-5)
- Ousby, Ian: The Crime and Mystery Book. A Reader's Companion (London, 1997).
- Symons, Julian: Bloody Murder. From the Detective Story to the Crime Novel: A History (Harmondsworth, 1974).
- Waterstone's Guide to Crime Fiction, ed. Nick Rennison and Richard Shephard (Brentford, 1997).
- Willett, Ralph: The Naked City. Urban Crime Fiction in the USA (Manchester, 1996).
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- World's Best Detective, Crime, and Murder Mystery Books
- Short reviews of the best crime fiction books
- Crime and Crime Fiction Արխիվացված 2023-03-28 Wayback Machine at the British Library
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քրեական գեղարվեստական գրականություն» հոդվածին։ |
|