Jump to content

Օլեգ (իշխան)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Օլեգ
Вещий Олег
Դիմանկար
Ծնվել էոչ ուշ քան 879
ԾննդավայրՇվեդիա
Մահացել է912
Մահվան վայրԿիև, Կիևյան Ռուսիա
ԳերեզմանSchekavytcya[1] և Staraya Ladoga mounds[2]
ՔաղաքացիությունԿիևյան Ռուսիա
Ազգությունվարյագ
Կրոնհեթանոսություն
Մասնագիտությունգահի խնամակալ
Զբաղեցրած պաշտոններԿիևի մեծ իշխան և գահի խնամակալ
 Oleg of Novgorod Վիքիպահեստում

Օլեգ Մարգարե (ռուսերեն՝ Вещий Олег, հին ռուսերեն՝ Ольгъ, ոչ ուշ քան 879, Շվեդիա - 912, Կիև, Կիևյան Ռուսիա), նովգորոդյան (879-ից) և կիևյան (882-ից) իշխան վարյագական ծագումով։ Հաճախակի համարվում է Հին ռուսական պետության հիմնադիր։ Տարեգրությունում[3] բերված է «Մարգարե» (ռուսերեն՝ Вещий) մականունը, որը նշանակում է ապագան իմացող[4]։ Այդ մականունը ստացել է բյուզանդական արշավանքից վերադարձի ժամանակ՝ 907 թ.։ 882թ. գրավել է Կիևը և իրեն ենթարկել պոլյաններին, իշխանություն է հաստատել նաև հարևան ցեղերի վրա, որոնցից ամենակարևորը դրևլյաններն էին։ Այս ամենը դուր չեկավ խազարներին և նրանք պատերազմ սկսեցին Օլեգ իշխանի դեմ, սակայն Օլեգն ավերեց նրանց կասպիական նավահանգիստները։ 911թ. Օլեգը հարձակվեց Կոստանդնուպոլսի վրա և ավերեց ու թալանեց այն։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Chronicler N. t. Повѣсть врємѧнныхъ лѣтъ // Hypatian Codex — 1200.
  2. Novgorod First Chronicle — 1016.
  3. «Повесть временных лет» \\"Древнерусская литература" в переводе Д. С. Лихачева
  4. Вещий — происх. от слова «ведающий», родств. слова «вещун», «ведьма» См. напр. Словарь М. Фасмера [1]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օլեգ (իշխան)» հոդվածին։