Օրոմոներ
Արտաքին տեսք
Օրոմոներ, գալլա, գալլասներ, ժողովուրդ։
Բնակվում են Եթովպիայում (10,5 միլիոն) և Հյուսիսային Քենիայում (110 հազար, 1978)։ Լեզուն պատկանում է սեմա–քամական ընտանիքի քուշական խմբին։ Օրոմոները բաժանվում են մի քանի խմբի (տուլամա, արուսսներ, բորանա և այլն)։ Կենտրոնական և Արևմտյան Եթովպիայի Օրոմոները հիմնականում զբաղվում են անասնապահության հետ համատեղված երկրագործությամբ, իսկ Հարավային Եթովպիայի և Քենիայի Օրոմոները՝ անասնապահությամբ։ Օրոմոների մի մասը միաբնակ քրիստոնյաներ են, մնացածը՝ մուսուլմաններ։ Եթովպիայում Օրոմոներ մյուս ժողովոլրդների հետ միավորվում են եթովպական միացյալ ազգի մեջ։
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Օրոմոներ» հոդվածին։ |
|
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից (հ․ 12, էջ 601)։ |