Jump to content

Ֆիսհարմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ֆիսհարմոն, հարմոնիում (գերմ.՝ Fisharmonium), փողային օդահունչ ստեղնավոր նվագարան։ Ստեղծվել է XIX դարի 10-ական թվականներին։ Ֆիսհարմոնի նախորդն այսպես կոչված էքսպրեսիվ երգեհոնն է, որը պատրաստել է ֆրանսիացի Գ․ Ժ․ Գրենիեն (1810 թվական)։ Ժամանակակից ֆիսհարմոնը ըստ ձևի հիշեցնում է դաշնամուրը (ավելի փոքր չափերի), ունի դաշնամուրային ստեղնաշար, 6-20 ռեգիստր, որոնք գործի են դրվում շարժական լծակներով։ Ֆիսհարմոնը հնչողությամբ նման է երգեհոնին։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։