Ֆրենկ Բենսոն
Ֆրենկ Բենսոն | |
---|---|
Ծնվել է | մարտի 24, 1862[1][2][3][…] |
Ծննդավայր | Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] |
Վախճանվել է | նոյեմբերի 15, 1951[5][6][7] (89 տարեկան) |
Մահվան վայր | Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Կրթություն | Ժյուլիանի ակադեմիա և Գեղեցիկ արվեստների Բոստոնի թանգարանի դպրոց |
Մասնագիտություն | նկարիչ և գծանկարիչ |
Ոճ | իմպրեսիոնիզմ |
Ժանր | դիմապատկեր |
Թեմաներ | իմպրեսիոնիզմ |
Ուշագրավ աշխատանքներ | Sunlight? |
Աշակերտներ | Bertha Coolidge? |
Պարգևներ | |
Անդամակցություն | Արվեստների և գիտությունների ամերիկյան ակադեմիա, 10 ամերիկացի նկարիչներ և Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիա |
Frank Weston Benson Վիքիպահեստում |
Ֆրենկ Բենսոն (անգլ.՝ Frank Weston Benson, մարտի 24, 1862[1][2][3][…], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4] - նոյեմբերի 15, 1951[5][6][7], Սեյլեմ, Մասաչուսեթս, ԱՄՆ), ամերիկացի իմպրեսիոնիստ նկարիչ[8] և մանկավարժ։ 10 ամերիկացի նկարիչներից մեկն էր, ինչպես նաև` Ամերիկյան արվեստի և գրականության ակադեմիայի անդամ, նաև` The Guild of Boston Artists կազմակերպության անդամ։ Հայտնի է իր նկարներով, ջրանկարներով և օֆորտներով։ Նրա նկարների ամենաբարձր արժեքը վճարվել է 1995 թվականին կայացած Sotheby’s աճուրդում` կազմելով 0,4.1 մլն դոլար[9]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է 1862 թվականի մարտի 24-ին, Մասաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքում։ Ծնվել է բրոքեր Ջորջ Վիգին Բենսոնի և նրա կնոջ` Էլիզաբեթ Փոլլիի ընտանիքում։ Նրանք իրենց հերթին Սեյլեմ քաղաքի հիմնադիրներից են։ Նրա պապիկը` Սամուել Բենսոնը, ծովային նավապետ էր։ Նրա եղբայրը` Ջոն Բենսոնը, եղել է ճարտարապետ և նկարիչ։ Մանկուց հետաքրքրվելով թռչնաբանությամբ և որսորդությամբ, Ֆրենկը ցսնկանում էր դառնալ թռչնաբան պատկերազարդող։ Այդ նպատակով 1880 թվականին նա սկսում է սովորել գեղարվեստի թանգարան(Բոստոն)ում, աշակերտելով Էմիլ Օտտո Գրունդմանին։ Այստեղ նա ծանոթացել է ապագա նկարիչ Ջոզեֆ Սմիթի, Ռոբերտ Ռիդի և Էդմոնդ Տարբելի հետ։ Երբ Ֆրանկը 21 տարեկան էր, ծնողները նրան նվիրում են 2000 դոլար` Եվրոպայում սովորելու համար, և նա մեկնում է Փարիզ, որտեղ սովորում է Ժյուլիանի ակադեմիայում` հետագայում, 1883-1884 թվականներին` իր ընկերների` Ջոզեֆ Սմթի և Էդմունդ Տարբելի հետ։ Ակադեմիայում նրա ուսուցիչներն էին Գուստավ Բուլանժեն և Ժիլ Լեֆեվրը։ Բացի գեղարվեստական գործունեությունից, Բենսոնը զբաղվում է մանկավարժությամբ։ 1886 թվականին սովորում է Մեյն նահանգի Փորթլանդ քաղաքի արվեստի դպրոցում։ 1889 թվականի գարնանը նա Բոսթոնի Գեղեցիկ արվեստների դպրոցի թանգարանում սկսում է ուսուցանել անտիկ գեղանկարչություն, որտեղ 1890 թվականին սկսում է ղեկավարել նկարչական բաժինը։ Այստեղ նա աշխատում է մինչև 1913 թվականը։ Մահանում է 1951 թվականի նոյեմբերի 15-ն Մասսաչուսեթս նահանգի Սեյլեմ քաղաքում։ Թաղվել է տեղի գերեզմանատանը[10]։
Ընտանիք
[խմբագրել | խմբագրել կոդը]1884 թվականի ամռանը Բենսոնը Կոնկարնոյում նկարել է Էդվարդ Սիմոնսի և Վիլիարդ Մետկալֆի հետ։ Այստեղ նա հանդիպում է մի ամերիկուհու` Էլեն Փերի Փեյսոնին իր հայրենի քաղաքից և 1888 թվականին ամուսնանում է նրա հետ։ Նրանք չորս երեխաներ են ունենում` Էլիզավետը, Սիլվիան, Ժորժը և Էլեոնորը։
Որոշ աշխատանքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 Frank Weston Benson (նիդերլ.)
- ↑ 3,0 3,1 Frank Weston Benson — OUP, 2006. — ISBN 978-0-19-977378-7
- ↑ 4,0 4,1 4,2 https://archive.org/details/menofprogressone00her/page/542
- ↑ 5,0 5,1 5,2 RKDartists (նիդերլ.)
- ↑ 6,0 6,1 6,2 Hook B. V. Benson, Frank W(eston) // Grove Art Online / J. Turner — [Oxford, England], Houndmills, Basingstoke, England, New York: OUP, 2017. — doi:10.1093/GAO/9781884446054.ARTICLE.T007956
- ↑ 7,0 7,1 7,2 Կերպարվեստի արխիվ — 2003.
- ↑ «Величайшие художники мира XVIII—XXI вв». Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 28-ին. Վերցված է 2018 թ․ փետրվարի 21-ին.
- ↑ Beguiling Gulls(անգլ.)
- ↑ Frank Weston Benson(անգլ.)
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Նկարիչի կայք(անգլ.)
- Catalogue of an exhibition of dry-points and etchings by Frank W. Benson(անգլ.)
- Իմպրեսիոնիստ Ֆրանկ Բենսոն (1862—1951)(անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ֆրենկ Բենսոն» հոդվածին։ |
|
- Մարտի 24 ծնունդներ
- 1862 ծնունդներ
- ԱՄՆ-ում ծնվածներ
- Նոյեմբերի 15 մահեր
- 1951 մահեր
- ԱՄՆ-ում մահացածներ
- Ժյուլիանի ակադեմիայի շրջանավարտներ
- Ամերիկայի արվեստների և գիտությունների ակադեմիայի անդամներ
- Արվեստի և գրականության ամերիկյան ակադեմիայի անդամներ
- Անձինք այբբենական կարգով
- Նկարիչներ այբբենական կարգով
- Ամերիկացի գրաֆիկներ
- Ամերիկացի դիմանկարիչներ
- Ամերիկացի մանկավարժներ
- Ամերիկացի նկարիչներ
- Իմպրեսիոնիստ գեղանկարիչներ