Ամիր Համզա
Ամիր Համզա | |
---|---|
Ծնվել է | փետրվարի 28, 1911[1] |
Ծննդավայր | Լանգկատ, Հյուսիսային Սումատրա, Ինդոնեզիա |
Վախճանվել է | մարտի 20, 1946[2] (35 տարեկան) |
Գերեզման | Ազիզի մզկիթ |
Մասնագիտություն | լեզվաբան, բանաստեղծ և գրող |
Քաղաքացիություն | Ինդոնեզիա |
Ուշագրավ աշխատանքներ | Բուահ Ռինդու և Նյանի Սունի |
Պարգևներ | |
Amir Hamzah Վիքիպահեստում |
Տանկու Ամիր Համզա (ինդոն.՝ Amir Hamzah, փետրվարի 28, 1911[1], Լանգկատ, Հյուսիսային Սումատրա, Ինդոնեզիա - մարտի 20, 1946[2]), ինդոնեզիացի պոետ և Ինդոնեզիայի ազգային հերոս։
Համառոտ կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է մալայական արիստոկրատական ընտանիքում Լանգկաթի սուլթանությունում, որը գտնվում էր ներկայիս Հյուսիսային Սումատրայի տարածքում (սուլթանի ազգականն էր)։ Վաղ զրկվել է ծնողներից և դաստիարակվել սուլթանի ամրոցում։ Կրթությունը ստացել է Սումատրայում և Յավայում։ Սուրաքարտի ավագ դպրոցում սովորելու տարիներին, մոտավորապես 1930- ական թվականներին, նրան սկսում է հետաքրքրել Ազգային զարթոնքի շարժման գաղափարները և այս ընթացքում է որ սիրահարվում է իր դասընկերուհուն՝ Իլիկ Սունդարիին։ Նրանք մնացին մտերիմ ընկերներ նույնիսկ այն բանից հետո, երբ Ամիրը շարունակեց ուսումը Բատավիայի իրավաբանական դպրոցում (ժամանակակից Ջակարտա) և բաժանվեցին միայն 1937 թ. - ին, երբ նրան հետ կանչեցին Սումատրա՝ սուլթանի դստեր հետ ամուսնանալու և դատավորի պաշտոնը զբաղեցնելու համար։ Չնայած այն բանին, որ նա գոհ չէր իր ամուսնությունից, այնուամենայնիվ նա հավատարիմ էր իր կնոջը։ 1945 թվականին Ինդոնեզիայի կողմից անկախության հռչակումից հետո ծառայել է որպես կառավարության ներկայացուցիչ Լանգկատում։ Հաջորդ տարի սպանվել է Արևելյան Սումատրայի ապստամբության ժամանակ, որն ուղղված էր արիստոկրատիայի դեմ։ Թաղված է Բինջայի եղբայրական գերեզմանատանը։ 1948-ին բանաստեղծի աճյունը վերահուղարկավորվել է Ազիզի մզկիթի բակում գտնվող գերեզմանատանը ՝ Տանջունգ Փուրում, Բինջայից 38 կմ հեռավորության վրա[3]:.
Ստեղծագործություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամիրը սկսել է բանաստեղծություններ գրել դեռահաս տարիքում; չնայած նրա այս գործերը թվագրված չեն, ենթադրվում է, որ ամենավաղ բանաստեղծությունը գրվել է Յավայում գտնվելու առաջին տարիների ընթացքում։ Իր հայրենի մալայական մշակույթի և իսլամի, ինչպես նաև քրիստոնեության և արևելյան գրականության ազդեցության տակ Ամիրը գրել է 50 բանաստեղծություն, քնարական արձակի 18 ստեղծագործություն, ինչպես նաև բազմաթիվ այլ գործեր, այդ թվում նաև մի քանի թարգմանություններ ։ 1932 թվականին դարձել է «en:Poedjangga Baroe» գրական ամսագրի հիմնադիրներից մեկը։ Սումատրա վերադառնալուց հետո նա դադարեց գրել։ Նրա բանաստեղծությունների մեծ մասը տպագրվել է երկու ժողովածուներում ՝ "Nyanyi Sunyi" (1937) և "Buah Rindu" (1941), նախ "Poedjangga Baroe" - ի շրջանակներում, ապա առանձին հրատարակությունների տեսքով։
Ամիրի բանաստեղծություններում շոշափվում են սիրո և կրոնի թեմաները, և նրա պոեզիան հաճախ արտացոլում է խորը ներքին կոնֆլիկտ։ Նրա ոճը, ներառում էր մալայական և յավայական բառապաշարները ՝ ինդոնեզական բանաստեղծություններին բնորոշ ավանդական կառուցվածքի կողմերը, ստեղծագործության մեջ ռիթմ և մետր ներմուծելու ձգտումը, ինչպես նաև ստեղծագործության մեջ սիմվոլիզմի տարրերի առկայությունը։ Նրա վաղ գործերը ներծծված են կարոտի, էրոտիկ և իդեալականացված սիրո զգացումով, մինչդեռ հետագա գործերը բնութագրվում են ավելի խորը կրոնական իմաստի առկայությամբ։ Նրա երկու ժողովածուներից "Nyanyi Sunyi" - ն ավելի հասուն է համարվում։ Ամիրը կոչվել է "Poedjangga Baroe դարաշրջանի բանաստեղծների թագավոր" և միակ աշխարհահռչակ բանաստեղծն է, ով ապրել է Ինդոնեզիայի ազգային հեղափոխությունից առաջ։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 Proleksis enciklopedija, Opća i nacionalna enciklopedija (хорв.) — 2009.
- ↑ 2,0 2,1 2,2 SNAC — 2010.
- ↑ Pembunuhan Amir Hamzah dan Sejarah Revolusi Sosial di Sumatra Timur (Убийство Амира Хамзы и социальная революция на Восточной Суматре)[1] Արխիվացված 2020-05-30 Wayback Machine
Աղբյուրների ցանկ
[խմբագրել | խմբագրել կոդը]- «Amir Hamzah». Encyclopedia of Jakarta (ինդոնեզերեն). Jakarta City Government. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ դեկտեմբերի 26-ին. Վերցված է 2011 թ․ դեկտեմբերի 26-ին.
- Teeuw, A. Sastra Baru Indonesia. — Ende: Nusa Indah, 1980. — Т. 1.
- Kurniawan (2010 թ․ հունիսի 28). «Puisi Amir Hamzah Bukan Sastra Sufi» [Поэзия Амир Хамзы — не суфийская литература]. Tempo (Indonesian). Jakarta. Արխիվացված օրիգինալից 2013 թ․ սեպտեմբերի 25-ին. Վերցված է 2013 թ․ սեպտեմբերի 21-ին.
{{cite news}}
: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link) - Damiri Mahmud. Menafsir kembali Amir Hamzah. Penyunting Kartika N. Nugrahini. Yogyakarta: Penerbit Ombak, 2017
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Works of Surdas at oldpoetry (անգլ.)
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամիր Համզա» հոդվածին։ |
|