Jump to content

Ամուսին

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ամուսին
բարեկամություն
Հայկական նահապետական ընտանիք
Մասն էամուսնական զույգ

Ամուսին, ամուսնական հարաբերություններում տղամարդ, ով կարող է նաև համարվել ամուսին կամ զուգընկեր։ Կախված հասարակական մշակույթներից՝ հասարակության և օրենսդրության մեջ ամուսնու կարգավիճակը, և իրավունքներն ու պարտականությունները կնոջ և ուրիշների նկատմամբ տարբերվել է և ժամանակի ընթացքում փոփոխության ենթարկվել։

Մոնոգամ մշակույթներում կա ամուսնության երկու կողմ, որն ամրագրված է երկկնությանն ու պոլիգամիային դեմ օրենքներով։ Ավանդաբար ամուսինը տնային տնտեսության ղեկավարն է և գլխավոր կերակրողը։ Այս դերը շարունակվում է պահպանվել որոշ մշակույթներում (երբեմն համարվում է հայրիշխանություն)։ Ներկայումս պարտադիր չէ, ամուսինը համարվել ընտանիքի գլխավոր կերակրողը, հատկապես եթե նրա կինը ունի ավելի եկամտաբեր աշխատանք և հաջողված կարիերա։ Նման դեպքերում զարմանալի չէ, որ ամուսինը համարվի տնակյաց հայր, եթե ամուսնական զույգն ունի երեխաներ։

Տղամարդուն շարունակում են անվանել ամուսին, քանի դեռ ամուսնական զույգն օրինական ճանապարհով չի բաժանվել կամ զուգընկերը չի մահացել։ Կնոջ մահվան պարագայում ամուսինը համարվում է այրիացած տղամարդ (անգլ.՝ widower): Ամուսնալուծությունից հետո տղամարդը կնոջ համար «նախկին ամուսին» է դառնում։

Ծագում և ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամուսին տերմինը, ըստ Հրաչյա Աճառյանի Արմատական բառարանի, բնիկ հայերեն բառ է, որ կազմված է ամ (համ, կից, միասին) + ուս (հնդեվրոպական նախալեզվի uk' հայերեն՝ վարժվիլ, սովորիլ) + ին մասնիկից։ Ըստ այսմ ամուսին նշանակում է՝ «միասին վարժված, մեծացած»[1]։

Ամուսին տերմինը վերբերում է նաև միջին անգլերենի huseband բառին, որը հին անգլերենի hūsbōnda և հին սկանդինավյան լեզուներով hūsbōndi (hūs-,«տուն» + bndi, būandi, būa-, բառի անորոշ դերբայն է՝ «ապրել», ուստի ստուգաբանորեն լինում է «տունը պահող»)։

Հարակից տերմիններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Օրինական հարսանեկան արարողության արդյունքում ամուսնացող կողմերը ձեռք են բերում ամուսնացած անձանց սոցիալական կարգավիճակ և, քանի դեռ ամուսնությունը պահպանվում է, տղամարդը համարվում է ամուսին։ Հետերոսեքսուալ ամուսնություններում կնոջն անվանում են կին։ Տղամարդկանց միջև միասեռ ամուսնություններում տղամարդկանցից յուրաքանչյուրը համարվում է ամուսին։

Չնայած ամուսինը փեսացուին մոտ տերմին է, բայց փեսացու անվանում են հարսանեկան արարողությանը մասնակցող արական սեռի ներկայացուցչին, մինչդեռ ամուսինը տղամարդն է հարսանիքից հետո և ամուսնության ընթացքում։ «Ամուսին» տերմինը վերաբերում է ամուսնացած տղամարդու ինստիտուցիոնալացված դերին, այն դեպքում, երբ «հայր» տերմինը վերաբերում է տղամարդուն՝ որը սերունդ է տվել, և ամեևին պարտադիր չէ, որ ամուսնացած լինի։

Հետերոսեքսուալ ամուսնություններում որոշ դեպքերում մինչ ամուսնություն ապագա ամուսինը կամ նրա ընտանիքը կարող է հարսնացուի կողմից օժիտ ստանալ, կամ ապագա ամուսինն է պարտավոր վճարել հարսնացուի գինը, կամ էլ երկու կողմերն էլ փոխանակվում են։ Օժիտը ոչ միայն նպաստել է տնային տնտեսության ստեղծմանը, այլ նաև ապահովել է պայման, համաձայն որի, եթե ամուսինը ծանր հանցագործություն կատարի կնոջ հանդեպ, պարտավոր է վերադարձնել օժիտը կնոջը կամ նրա ընտանիքին։ Ամուսնության ընթացքում օժիտը պատկանում է ընտանիքին։ Նա կարող է կնոջը (կանանց), այրուն (այրիներին) ժառանգություն թողնել (հաճախ իր ունեցվածքի մեկ երրորդ մասը կամ կեսը)՝ որպես կնոջը աջակցություն[2]։

Ամուսնացած լինելու խորհրդանիշը ամուսնական մատանին է. սովորաբար յուրաքանչյուր կին մատնեմատին կրում է ամուսնական մատանի, աջ թե ձախ ձեռքին՝ կապված է տվյալ երկրի մշակույթից։

«Ամուսին» (husband) տերմինը մատնանշում է կնոջ և սերնդի նկատմամբ ինստիտուցիոնալ ձևը, ի տարբերություն հայր տերմինի, որը տղամարդուն դիտում է իր երեխաների համատեքստում։ Ինչպես հողագործությունը (husbandry), որը 14-րդ դարում նշանակում էր հոգալ տնային տնտեսության մասին, բայց այսօր նշանակում է «ռեսուրսների կառավարում կամ խելամիտ օգտագործում», պահպանություն, իսկ գյուղատնտեսության մեջ բույսերի և կենդանիների աճեցում և այդ մասին գիտություն, մասնագիտություն[3]։

Արևմտյան մշակույթ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատմական կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Seuso and his wife

Նախանորագույն ժամանակների հետերոսեքսուալ միություններում (Հին Հռոմեական, միջնադարյան և վաղ նորագույն պատմության) ամուսինը պարտավոր էր պաշտպանել և հոգալ ոչ միայն իր կնոջ ու երեխաների, այլև իրեն պատկանող ծառաների և կենդանիների մասին[4]։ Հայրը (որպես «հովանավոր») օժտված է եղել մեծ հեղինակությամբ, որը տարբերվում էր կնոջ հեղինակությունից (բազմամուսնություն գոյություն չուներ այս մշակույթներում)[5]։

Եվրոպական միջնադարում և վաղ նորագույն պատմության մեջ սիրով ամուսնանալն անսովոր երևույթ է եղել, բայց հետո այն դարձել է ցանկալի երազանք[6][7]։ Այս ժամանակաշրջանի հետերոսեքսուալ ամուսնություններում ամուսինը հասարակության մեջ ավելի մեծ ազդեցություն է ունեցել, քան նրա կինը, որն իրավաբանորեն չի ճանաչվել անկախ[8]։

Ներկայիս կարգավիճակ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժամանակակից աշխարհիկացված արևմտյան մշակույթում ամուսինների իրավունքները հավասարակշռվել են։ Քաղաքացիական ամուսնությունը, սովորաբար, պարտավորեցնում է, որ ամուսնական զույգից ավելի բարձր եկամուտ ունեցողն (կերակրողը) ալիմենտ վճարի նախկին կողակցին, նույնիսկ առանձին ապրելու ընթացքում՝ նախքան ամուսնալուծվելը, ինչպես նաև ամուսնալուծությունից հետո։

Ամուսնության իրավական կարգավիճակը կողմերից յուրաքանչյուրին թույլ է տալիս ներկայանալ մյուսի անունից, երբ նրանցից մեկն անգործունակ է (օրինակ՝ կոմայի մեջ)։ Ամուսինը պատասխանատվություն է կրում նաև իր ամուսնական զուգընկերոջ երեխայի (երեխաների) համար, որոնց հայրն է համարվում նույնպես։

Քրիստոնեություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քրիստոնեության մեջ, ըստ Աստվածաշնչի, հետերոսեքսուալ ամուսնության մեջ գտնվող ամուսինն ունի մի շարք պատիվներ․

  • իրենց համատեղ կյանքի ընթացքում իր հարսնացուին Աստծու առաջ ներկայացնել հնարավորինս իդեալայկանորեն սուրբ և առաքինի[9]
  • սեփական կյանքով պաշտպանել կնոջը՝ ֆիզիկապես, զգացմունքներով և «հոգեպես»[10]
  • կյանքը «զոհել» հանուն կնոջ՝ համարելով նրան իրենից ավելի կարևոր[11]
  • կնոջն ու ընտանիքին առաջնորդել դեպի ամենալավը[12]
  • իր ընդունակություններում լինել լավագույնը՝ Աստծո տված հնարավորությունների ուժով[13]
  • իր մարմինը չթաքցնել կնոջից[14]։

Համաձայն իսլամական ամուսնական օրենսդրության, ամուսինները համարվում են տնային տնտեսության և իրենց կանանց պաշտպանները։ Որպես պաշտպան՝ ամուսինն ունի տարբեր իրավունքներ և պարտականություններ, որոնք նա պարտավոր է կատարել, ուստի և նա, ի տարբերություն իր կնոջ կամ կանանց, օժտված է տարբեր հնարավորություններով, ոչ միայն իրավական և տնտեսական հարցերում, այլ նաև ընտանիքի ներսում։ Ինչպես իսլամական օրենքի և մշակույթի շատ հարցերի դեպքում, ամեն ինչ կապվում է Ղուրանի հետ։

Շատ մուսուլմաններ կարող են միանգամայն հավասար հարաբերություններ ունենալ ընտանիքում[15]։ Իսլամը խոշոր կրոններից միակն է, որը սահմանափակում է բազմակնությունը՝ կանանց թիվը չորսից ավել չպետք է լինի, այն հիմունքով, որ ամուսինը կարողանա արժանին մատուցել նրանցից յուրաքանչյուրին։ Ի տարբերություն իսլամական ամուսնական օրենքների, օրինակ, կաթոլիկական օրենքներով ընդհանրապես արգելում է բազմակնությունը կամ նույնիսկ պարբերական միակնությունը, թույլ տալով մեկ ամուսնական զուգընկեր, մինչև մահը կբաժանի նրանց՝ չընդունելով ամուսնալուծությունը: Համաձայն իսլամական ուսմունքների՝ մուսուլման տղամարդը մեկ այլ կին ունենալու համար պետք է հիմնավոր պատճառ ունենա և ստանա առկա կնոջ թույլտվությունը (առանց ուժ գործադրելու)։ Իսլամը խստորեն դատապարտում է որևէ ինտիմ հարաբերություն ամուսնությունից դուրս։

Տղամարդու ամուսնացած լինելու մասին կարող է հուշել միայն ամուսնական մատանի կրելու ավանդույթը պահպանելը։

Հինդու ամուսինը կնոջը տանում է իր տուն։ Ակնկալվում է, որ պետք է ապահովի նրա բարեկեցությունը և ապացուցի այդ անելու իր ընդունակությունները։ Ամուսնությունն հինդուիզմում նշանակում է յոթ ծնունդի հարաբերություն (सात जन्मों का रिश्ता): Մինչ 1951 թվականը հինդուիստական ամուսնություններում ամուսնալուծությունն արգելված է եղել։ Մեր ժամանակներում, 1951 թվականից հետո կանանց կրկին տրվել է հավասար իրավունքներ հասարակության և իրավունքի միջոցով։ Հինդուիզմում, կախված տարածաշրջանից, ամուսնական գործընթացն ընթանում է տարբեր կերպ, օրինակ Սաադ Փերասով կրակի շուրջ, որը պետք տանեն, որ դառնան ամուսին և կին։

Բրիտանիկա հանրագիտարանում նշվում է, «Համաձայն հինդուիստական օրենքի, համատեղ ընտանիքի արական սեռի ներկայացուցիչներն իրենց կանանց, այրիների և երեխաների հետ միասին ընդհանուր ունեցվածքի նկատմամբ ունեն հավասար իրավունքներ[16]։

Բուդդայականություն և չինական ժողովրդական դավանանքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չինաստանի ընտանեկան օրենքները փոխվել են Կոմունիստական հեղափոխությամբ․ 1950 թվականին Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը ընդունել է ամուսնության համապարփակ օրենք, որը ներառում է դրույթներ, որոնք ամուսիններին տալիս են ամուսնական գույքի սեփականության և կառավարման վերաբերյալ հավասար իրավունքներ[17]։

Այլ մշակույթներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճապոնիայում, նախքան հեղափոխությունից հետո՝ 1898 թվականի Քաղաքացիական օրենսգրքի (անգլ.՝ Constitution of the Empire of Japan) ընդունումը, կնոջ ամբողջ ունեցվածքը՝ հողատարածք կամ գումար, փոխանցվել է նրա ամուսնուն՝ բացառությամբ անձնական հագուստի և հայելու տակդիրի։

Հավատարմության ակնկալիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Չնայած ընդհանուր առմամբ ակնկալվում է, որ ամուսինը չի կարող սեռական հարաբերություն ունենալ որևէ այլ մեկի հետ, իր կողակցից բացի, բայց պատմականորեն մշակույթների մեծամասնությունում այդ ակնկալիքն այնքան ուժեղ չի եղել, որքան կանանց դեպքում։ Ինչը ակնհայտ է իրավական պրակտիկայում․ օրենսդրությունը, որն արգելում է ընտանեկան դավաճանությունը, հաճախ արական սեռի դավաճանությունը քրեականացնում է միայն, եթե ծանրացուցիչ հանգամանքներ կան, օրինակ եթե նա բերել է իր սիրուհուն ընտանեկան օջախ կամ եթե հանրային սկանդալ է եղել[18]։

Կրկնակի չափորոշիչներն ակնհայտ են նաև շատ երկրների ամուսնալուծությունների մասին օրենքներում, ինչպիսիք են՝ Մեծ Բրտանիան կամ Ավստրալիան, որտեղ տարբերակվել են կանանց դավաճանությունը, ինչը ինքնին հիմք է հանդիսացել այն դավաճանություն համարելու համար, և տղամարդկանց դավաճանությունը, որը հիմք էր միայն որոշակի հանգամանքներում։

Այս երկակի ստանդարտները այսօր էլ շարունակվում են կիրառվել աշխարհի շատ մասերում։ Օրինակ ՝ Ֆիլիպիններում կինը կարող է մեղադրվել դավաճանության եզակի հանցանքի մեջ (պարզապես ամուսնուց բացի այլ տղամարդու հետ մեկ սեռական հարաբերություն ունենալու դեպքում), մինչդեռ ամուսինը կարող է մեղադրվել դավաճանության մեջ միայն ավելի բազմակի հանցանքի դեպքում (կա՛մ սիրուհուն պահել ընտանեկան օջախում, կա՛մ նրա հետ համատեղ ապրել, կա՛մ սկանդալային պայմաններում սեռական հարաբերություններ ունենալ)[19][20]։

Հավատարմության ակնկալիքի խախտումը սովորաբար անվանում են ամուսնական դավաճանություն կամ արտամուսնական սեքս։ Պատմականորեն ամուսնական դավաճանությունը համարվել է լրջագույն հանցանք, հաճախ նաև հանցագործություն։ Նույնիսկ եթե դա այդպես չէ, միևնույն է բերում է իրավական հետևանքների, մասնավորապես ամուսնալուծության։ Դավաճանությունը կարող է լինել գործոն, որը պետք է հաշվի առնվի գույքային կարգավորման գործընթացում, այն կարող է ազդել երեխաների կարգավիճակի, երեխաների խնամակալության և այլնի վրա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայերէն արմատական բառարան
  2. "Dower - Definition of dower by Merriam-Webster"
  3. husbandry
  4. «The History of Rome, by Theodor Mommsen Book I Chapter 5 Section 2». About.com Ancient/Classical History. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ հունիսի 4-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  5. Ancient History and Culture
  6. «SGN Page 6». www.sgn.org. Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 22-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 3-ին.
  7. William C. Horne, Making a heaven of hell: the problem of the companionate ideal in English marriage, poetry, 1650–1800 Athens (Georgia), 1993
  8. William Blackstone, Commentaries upon the Laws of England
  9. Ephesians 53A26-27 հունիսի 1, 2016
  10. "Ephesians 5:25 Husbands, love your wives, just as Christ loved the church and gave himself up for her"
  11. "Ephesians 5:25 Husbands, love your wives, just as Christ loved the church and gave himself up for her" հունիսի 1, 2016
  12. «Ephesians 5:25 Husbands, love your wives, just as Christ loved the church and gave Himself up for her». biblehub.com. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 2-ին.
  13. "Galatians 5:22 But the fruit of the Spirit is love, joy, peace, forbearance, kindness, goodness, faithfulness," հունիսի 1, 2016
  14. "1 Corinthians 7:5 Do not deprive each other except perhaps by mutual consent and for a time, so that you may devote yourselves to prayer. Then come together again so that Satan will not tempt you because of your lack of self-control" հունիսի 1, 2016
  15. SEXUALITY IN ISLAM հուլիսի 9, 2011
  16. Britannica, Economic aspects of family law (from family law)
  17. Britannica 2004, Legal limitations on marriage (from family law)
  18. Women and Achievement in Nineteenth-Century Europe
  19. «Gender Equality in Philippines | Social Institutions and Gender Index (SIGI)». web.archive.org. 2013 թ․ ապրիլի 30. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ ապրիլի 30-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 2-ին.
  20. «A brief discussion on Infidelity, Concubinage, Adultery and Bigamy at Philippine e-Legal Forum». web.archive.org. 2014 թ․ հոկտեմբերի 21. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2020 թ․ նոյեմբերի 2-ին.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ամուսին» հոդվածին։