Jump to content

Բո-Կաապ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քեյփթաունի Բո-Կաապ շրջանը իր անկրկնելի պաստելային գունավոր տներով քաղաքի կենտրոնը ձախ կողմում և Սեղանաձև լեռը հետնաֆոնին

Բո-Կաապ (աֆրիկաանս՝ Bo-Kaap), Քեյփթաունի շրջան, որը նախկինում հայտնի էր որպես «Մալայական թաղամաս» (անգլ.՝ Malay Quarter): Ըստ էության դա փոքր քաղաք էր մեծ քաղաքի տարածքում։ Բո-Կաապը բազմամշակութային տարածք է՝ հայտնի իր վառ գունավոր տներով և գետաքարային փողոցներով։

Նկարագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Բո-Կաապը գտնվում է քաղաքային կենտրոնից բարձր Սիգնալ Հիլ լեռան (անգլ.՝ Signal Hill) լանջերին, 350 մետր բարձրության վրա, Սեղանաձև և Առյուծի գլուխ լեռների մոտակայքում և համարվում էր մալայական մշակույթի պատմական հուշարձան Քեյփթաունում։ Այստեղ է գտնվում Նուրուլ Իսլամ (Nurul Islam Mosque) մզկիթը, որը կառուցվել է 1844 թվականին։ Գետաքարային փողոցների երկայնքով ձգվում են նրբագեղ տարբեր գույներով ներկված տների շարքերը։

Բո-Կաապը Քեյփթաուն քաղաքի հարուստ պատմությամբ, բազմամշակութային և բազմազգ շրջան է։ Բո-Կաապի տարածքում է գտնվում 1760 թվականին կառուցված թանգարանի շենքը, որը համարվում է ամենահին շինությունը քաղաքում, որը պահպանել է իր կառուցվածքային ինքնատիպությունը։ Այն ակնառու կերպով ցուցադրում է վաղ շրջանի մուսուլման նորաբնակների բարձր մշակութային մակարդակը, որոնցից շատերը բարձր որակավորմամբ դերձակներ, հյուսներ, կոշկակարներ և շինարարներ էին։ Թանգարանի ողջ ներքին կահավորանքում և ցուցադրություններում պահպանվել են 19-րդ դարի ոճային առանձնահատկությունները։

Քեյփթաունի տնտեսական զարգացման և ընդլայնման արդյունքում, Բո-Կաապի տարածքում գտնող շինություններն ու անշարժ գույքը դարձան ավելի պահանջված ոչ միայն իրենց տեղադիրքով, այլև գեղատեսիլ փողոցների և եզակի ճարտարապետության պատճառով։ Այստեղ բնակվող մարդիկ ավելի հաճախակի են առնչվում իրենց ինքնատիպ մշակութային ժառանգության նմուշների աստիճանական կորստի խնդիրներին։ Այստեղ այցելող մեծահարուստները գտնում են, որ գները մատչելի են իրենց դրամապանակին և տներ են գնում այսպես կոչված «քաղաքային թասում»։ Տեղացիները ավելի հաճախ են դեմ գնում տների վաճառքին, քանի որ դրա արդյունքում արտաքսվում են շրջանի հնաբնակները։

1760 թվականին Յան դե Վաալը Սիգնալ լեռան ստորոտին՝ Դորպ և Վեյլ փողոցների միջև ընկած հատվածում, հողատարածք է գնել[1]։ Մեկ տարի անց նա ձեռք է բերում հարակից տարածքը՝ ընդլայնելով իր սեփականությունը դեպի Ռոզ/ Chiappini / Շորթմարկեք փողոց։ 1763 թվականից դե Վաալը կառուցել է մի քանի փոքր «huurhuisjes» (վարձակալությամբ տրվող տներ) այս տարածքում, որոնք նա վարձակալությամբ տվել է իր ստրուկներին։ Առաջին երեք տները գտնվում են Վեյլ փողոցի (այժմ՝ Բոկաապ թանգարան), Buitengracht փողոցի վերևում և Leeuwen փողոցի 42 հասցեում։

Քանի որ Քեյփթաունի բնիկները դիմադրում էին հոլանդացիներին, ի սկզբանե ստրուկներին բերում էին Մալազիայից, Ինդոնեզիայից և Աֆրիկայի այլ մասերից, որտեղից էլ եկել է այս վայրի «Մալայական թաղամաս» անունը։ Նոր բնակիչների մեծ մասը մուսուլմաններ էին, ուստի տարածքում մի քանի մզկիթներ կառուցվեցին, որոնցից առաջինը 1740 թվականին Դորպ փողոցում գտնվող Ավվալ մզկիթն է[2]։ 1790-1825 թթ. բազմաթիվ տներ կառուցվեցին աճող արհեստավոր բնակչության համար։ Ավելի շատ մուսուլմաններ էին շարունակում տեղաշարժվել այս տարածք, այդ թվում 1820 թ. Ճավայի և Ցեյլոնի քաղաքական աքսորյալները[3]։ 1834 թվականի ազատականացումից հետո և ազատագրված ստրուկների ժամանման արդյունքում շինարարները կառուցեցին վարձու տներ բազմաթիվ նեղ շարքեր[2]։

Տարածքի պահպանությունը սկսվել է 1943 թվականին, երբ 15 տուն վերականգնվել է մի շարք ականավոր քաղաքացիների կողմից` պատմական հուշարձանների հանձնաժողովի աջակցությամբ։ 1966 թվականին տարածքի մի մասը դարձել է Ազգային հուշարձան։ 1971 թվականից քաղաքային խորհուրդը սկսեց վերականգնել տները և փողոցների պատկերները, որոնցից 48 միավորն ավարտվեց 1975 թվականին[3]։

Բո-Կաապ թանգարան

[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանի շենքը թվագրվում է 1760-ական թվականներին։ Այն տարածքի ամենահին տունն է և դեռևս պահպանվում է իր նախնական տեսքով։ Այն ընդգծում է վաղ մուսուլմանական բնակիչների մշակութային ներդրումը, որոնցից շատերը հմուտ դերձակներ, հյուսներ, կոշկակարներ ու շինարարներ էին։ Այն ներառում է 19-րդ դարի կահավորանք, այդ թվում՝ Cape drop-leaf ճաշասեղան, Cape Regency- ի ոճի աթոռներ, հարսանեկան սենյակ՝ զարդարված հարսի զգեստին համապատասխան։

Թանգարանն առանձնանում է իր ճակատային տեռասով՝ յուրաքանչյուրում նստարան, որն ընդգծում է Կապի իսլամական մշակույթի բևեռացումը։ Թանգարանում ցուցադրվում է 19-րդ դարի բարեկիրթ մուսուլմանական ընտանիքի ապրելակերպը, ինչպես նաև առօրյա կյանքի սև ու սպիտակ լուսանկարներ[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Getting to know the Bo-Kaap». Cape Town Tourism. Cape Town Tourism. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ մայիսի 30-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  2. 2,0 2,1 «Cape Town History: A Tourisrt Guide». Cape Town History. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունիսի 16-ին. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  3. 3,0 3,1 Townsend, Lesley (2015 թ․ հոկտեմբերի 15). «History and Style of the Bo-Kaap». The Heritage Portal. The Heritage Portal. Վերցված է 2018 թ․ մայիսի 30-ին.
  4. Planet, Lonely. «Bo-Kaap Museum in Cape Town, South Africa». Lonely Planet (անգլերեն). Վերցված է 2017 թ․ սեպտեմբերի 15-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Բո-Կաապ» հոդվածին։