Jump to content

Էկոսմիթ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Echosmith
ԵրկիրԱմն, Կալիֆոռնիա նահանգ, Չինո
Ժանրերինդի֊փոփ
Գործունեությունփետրվար 2009
ԼեյբլWarner Bros
Կայքechosmith.com
Անդամներ
Սիդնեյ Սիերոտա, Նոա Սիերոտա, Գրահամ Սիերոտա
Նախկին անդամներ
Ջեմի Սիերոտա
 Echosmith Վիքիպահեստում

Էկոսմիթ, ամերիկյան ինդի փոփ խումբ, որը ձևավորվել է 2009 թվականին Չինոյում, Կալիֆոռնիա։ Ի սկզբանե խմբի 4 անդամներն էին Սիդնեյը, Նոան, Գրահամ Սիերոտան և Ջեմին, վերջինս լքեց խումբը 2016 թվականի վերջին[1]։ Նրանք բոլորն էլ հարազատ քույր ու եղբայրներ են։ Էկոսմիթը սկզբում համագործակցեց Ready Set Go!-ի հետ, իսկ հետագայում` 2012 թվականի մայիսին Warner Bros Records-ի հետ[2] They are best known for the song "Cool Kids", which reached number 13 on the Billboard Hot 100 and was certified double platinum by the RIAA with over 1,200,000 sales in the United States[3]: Նրանք առավել հայտնի են իրենց Cool Kids երգի համար, որը Billboard Hot 100 հիթ շքերթում հասել է 13-րդ հորիզոնականը և Ձայնագրող ընկերությունների ամերիկյան ասոցիացիայի կողմից ստացել է Double Platinum, որից ԱՄՆ-ում վաճառվել է 1200000 օրինակ[3]։ Երգը 2014 թվականին Warner Bros. Records-ի հինգերորդ ամենաշատ վաճառվող երգն էր՝ 1,3 միլլիոն վերբեռնումներով[4]։ Խմբի դեբյուտային ձայնասկավառակ՝ Talking Dreams-ը թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 8-ին։

Խումբը մեծացել է երաժշտական ընտանիքում՝ նվագելով բազմաթիվ գործիքներ։ Խումբը հիշատակել է, որ բազմաթիվ ռոք երաժիշտներ, այդ թվում Քոլդփլեյը, Echo & the Bunnymen-ը, The Smiths-ը, The Killers-ը, U2-ը, Joy Division-ը և Fleetwood Mac-ը ազդեցություն են ունեցել նրանց վրա և քաջալերել են՝ միասին երաժշտություն ստեղծելու։ Էկոսմիթի ամենաերիտասարդ անդամը՝ Գրահամը թմբուկ է նվագում։ Միակ իգական սեռի ներկայացուցիչը խմբում՝ Սիդնեյը խմբի գլխավոր վոկալիստն է, ով նաև նվագում է դափ և ստեղնաշար[5]։ Նոան նվագում է բաս և երգում է որպես բեք վոկալիստ։ Ամենամեծ անդամը՝ Ջեմին այսպես կոչված գլխավոր երգիչն էր և կիթառ էր նվագում մինչ խումբը լքելը[6]

2009-12: Առաջին քայլեր

[խմբագրել | խմբագրել կոդը]

Էկոսմիթը նաև թողարկել է մի շարք երգերի քավեր-տարբերակներ իր յություբյան էջում, ինչպիսիք են Mumford & Sons-ի "I Will Wait"[7], Էլլի Գոլդինգի "Lights"[8], Ադելի "Set Fire to the Rain" և Քոլդփլեյի և Ռիհաննայի "Princess of China" երգերը[9]։ Խումբը այժմ իրենց հոր՝ պրոդյուսեր և երգահան Ջեֆերի Դեյվիդի ղեկավարության տակ է, ով ոչ միայն առաջընթաց է մտցրել խմբում, այլ նաև գրել է խմբի դեբյուտային ձայնասկավառակների մեծ մասը[10]։ 2013 թվականի ապրիլին Էկոսմիթը Alternative Press-ի կողմից մտնում էր "100 Bands You Need To Know"-ի մեջ, որը թարգմանաբար նշանակում է «100 խումբ, որ դուք պետք է իմանաք»[11]։ 2013 թվականի մայիսի 31-ին Էկոսմիթը թողարկեց իր նոր երգը՝ "Come Together"[12]: Տեսահոլովակը նկարահանվել է Ջասթին Կոլոմայի կողմից Լոս Անջելեսում[13]։

2013-16: Talking Dreams

[խմբագրել | խմբագրել կոդը]

2013 թվականի հունիսի 7-ին խումբը անվճար համերգ է տվել Warner Bros Records-ում Բըրբանքում, Կալիֆոռնիա[14]։ Էկոսմիթը նաև մասնակցել է 2013 թվականի Vans Warped-ի շրջագայությանը։ Խումբը շրջագայել է Միացյալ Նահանգներում և Կանադայում բացելով Owl City նախագիծը[15]։ Խմբի դեբյուտային ձայնասկավառակ՝ Talking Dreams-ը թողարկվել է 2013 թվականի հոկտեմբերի 8-ին[16],: Էկոսմիթը թողարկել է տոնական երգ՝ "I Heard the Bells on Christmas Day" 2013 թվականի դեկտեմբերի 3-ին։ Դեկտեմբեր ամսին անվճար կարելի էր ներբեռնել այդ երգը իրենց էջից[17]։ 2013 թվականի դեկտեմբերի 21-ին խումբը հանդես է եկել Teen Nick top 10 հաղորդմանը՝ ներկայացնելով իրենց "Cool Kids" երգը[18]։

Էկոսմիթը ներկայացել է Vans Warped Tour-ի շրջանակներում արդեն երկրորդ անգամ[19]։ 2015 թվականին Էկոսմիթը աջակցություն է ցուցաբերել Twenty One Pilots-ին իրենց շրջագայության ընթացում։ Հունիսի 10-ին Էկոսմիթը թողարկել է մինի ալբոմ, որը կոչվում էր Acoustic Dreams, որըն ներառում է Talking Dreams ձայնասկավառակից 4 երգի ակուստիկ տարբերակներ, ինչպես նաև մի նոր երգ ևս, որը կոչվում էր "Terminal": Մինի ալբոմի թողարկումից հետո հունիսի 3-ին խմբի յութուբյան էջում դուրս եկավ "Cool Kids" երգի ակուստիկ տարբերակը[20]։ Էկոսմիթը նոյեմբերի 14-ին MTV եվրոպական երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց լավագույն push արտիստ<[21]: 2015 թվականին խումբը ձայնակցել է ռուս-գերմանացի երաժիշտ և դիջեյ՝ Zedd-ի երկրորդ ստուդիական ձայնակավառակ՝ True Colors-ի "Illusion" երգին։ Օգոստոսին խումբը հայտարարեց, որ Ջեմի Սիերոտան որոշ ժամանակով լքում է խումբը, քանի որ պատրաստվում է հայր դառնալ, սակայն 2016 թվականի նոյեմբերին խմբի սոցիալական էջերում հայտարարվեց, որ Ջեմին այլևս չի միանա խմբին, քանի որ ցանկանում է հոգ տանել իր երեխայի մասին՝ հավելելով որ կշարունակեն խմբի գործունեությունը 3 հոգով[22]։ 2016 թվականին Սիդնեյը համագործակցեց The Goo Goo Dolls խմբի հետ կատարելով իրենց Boxes ձայնասկավառակի "Flood" երգը։

Inside a Dream Խմբի երկրորդ ձայնասկավառակի գլխավոր երգը՝ "Goodbye"-ը թողարկվեց 2017 թվականի հուլիսի 14-ին[23]։ Նաև նախատեսվում էր շրջագայություն, որի մասին հայտնի դարձավ իրենց թվիթերյան էջից։ Նրանք նաև թողարկեցին երկու երգ՝ "Future Me"-ն և "Dear World"-ը։ 2017 թվականի սեպտեմբերի 29-ին նրանք չեղարկեցին իրենց երկրորդ ձայնասկավառակը, փոխարենը թողարկելով այդ նույն վերնագրով մինի ալբոմ[24] : Դրա հետ մեկտեղ թողարկվեց "Get Into My Car" երգը և տեսահոլովակը, ինչպես նաև հայտարարվեց 2018 թվականին կայանալիք շրջագայության մասին[25]։

Վերնագիր տարի Հիթ-շքերթում հորիզանական զբաղեցնելը Հավաստագրեր Ձայնասկավառակ
US
US
Adult

[26]
AUS
[27]
AUT
[28]
CAN
[29]
DEN
[30]
GER
[31]
NZ
[32]
SWI
[33]
UK
[34]
"Cool Kids" 2013 13 5 6 5 25 6 8 13 9 17 Talking Dreams
"Bright" 2015 40 9 81
  • RIAA: Պլատինե[42]
"Let's Love" 25
"Over My Head" 2018 23 Inside a Dream
"—" denotes a single that did not chart or was not released in that territory.

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Echosmith». Echosmith.tumblr.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  2. «Ready Set Go! Is Now Echosmith». Warner Bros. Records. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  3. 3,0 3,1 «Gold & Platinum: Echosmith». Recording Industry Association of America. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ նոյեմբերի 7-ին. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  4. «ARIA Charts – Accreditations – 2014 Singles». Australian Recording Industry Association. Վերցված է January 21, 2015-ին.
  5. «Sydney Sierota». Facebook. Վերցված է 2015 թ․ հուլիսի 26-ին.
  6. «Echosmith Bio». Warner Music group. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.(չաշխատող հղում)
  7. «Echosmith Cover Mumford & Sons». Warner Bros. Records News. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  8. «Echosmith Cover Ellie Goulding». Warner Bros. Records News. Վերցված է 2018 թ․ մայիսի 29-ին.
  9. «Echosmith - Set Fire To The Rain». NME. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  10. «Contact». Echosmith Tumblr. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  11. «Echosmith». Warner Bros. Records. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  12. «Echosmith's New Music Video». Warner Bros. Records News. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  13. «Summer Sampler Free Download». Echosmith. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ դեկտեմբերի 22-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  14. «Echosmith Releases Summer Sampler». AbsolutePunk. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  15. «Bands». Vans Warped Tour. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 13-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  16. «Echosmith announce new album, Talking Dreams». Idobi Network. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  17. «Free Holiday Song Download From Echosmith». Warnerbrosrecords.com. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  18. «Nick Cannon Hosts TeenNick Top 10: New Years Eve Countdown». BroadwayWorld. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  19. «Vans Warped Tour». Vanswarpedtour.com. Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 10-ին.
  20. «Echosmith "Cool Kids" 06/05/14». Teamcoco.com. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ հունվարի 11-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 11-ին.
  21. «the Colourist». Bandsintown. Վերցված է 2015 թ․ մարտի 30-ին.
  22. «Echosmith». Echosmith.tumblr.com. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  23. «ECHOSMITH (@echosmith) - Twitter». Twitter. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  24. Shawgo, Kelsey (2017 թ․ հուլիսի 10). «Echosmith announce sophomore album 'Inside A Dream,' fall tour dates - News - Alternative Press». Alternative Press (անգլերեն). Alternative Press. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 30-ին.
  25. https://www.instagram.com/p/Be4s226FObK/?taken-by=emonitela
  26. «Echosmith Chart History: Adult Pop Songs». Billboard. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  27. Hung, Steffen. «Discography Echosmith». Australian Charts Portal. Hung Medien (Steffen Hung). Արխիվացված օրիգինալից 2014 թ․ հոկտեմբերի 6-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  28. Hung, Steffen. «Discographie Echosmith». Austrian Charts Portal. Hung Medien (Steffen Hung). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ փետրվարի 15-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  29. «Echosmith Chart History: Canadian Hot 100». Billboard. Վերցված է 2018 թ․ մարտի 1-ին.
  30. Hung, Steffen. «Discography Echosmith». Danish Charts Portal. Hung Medien (Steffen Hung). Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 22-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  31. Hung, Steffen. «Discographie Echosmith». German Charts Portal. Hung Medien (Steffen Hung). Արխիվացված օրիգինալից 2015 թ․ հունվարի 2-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  32. Hung, Steffen. «Discography Echosmith». New Zealand Charts Portal. Hung Medien (Steffen Hung). Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ դեկտեմբերի 5-ին. Վերցված է 2018 թ․ հուլիսի 16-ին.
  33. Hung, Steffen. «Discographie Echosmith». Swiss Charts Portal. Hung Medien (Steffen Hung). Արխիվացված օրիգինալից 2018 թ․ մարտի 9-ին. Վերցված է 2015 թ․ մայիսի 12-ին.
  34. «Echosmith > UK Charts». Officialcharts.com/. Official Charts Company. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  35. «American single certifications – Echosmith – Cool Kids». Recording Industry Association of America.
  36. «ARIA Charts – Accreditations – 2014 Singles». Australian Recording Industry Association.
  37. «Certified Awards Search». British Phonographic Industry. Արխիվացված է օրիգինալից (To access, enter the search parameter "Echosmith" and select "Search by Keyword") 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ ապրիլի 4-ին.
  38. Musikindustrie, Bundesverband. «BVMI | Datenbank». Musikindustrie.de (German). Վերցված է 2016 թ․ դեկտեմբերի 19-ին. «Put "Echosmith" in the 'Interpret' field.»{{cite web}}: CS1 սպաս․ չճանաչված լեզու (link)
  39. «Certificeringer». IFPI.dk. Վերցված է 2017 թ․ դեկտեմբերի 22-ին.
  40. «Canadian certifications – Echosmith». Music Canada. Վերցված է February 17, 2015-ին.
  41. «NZ Top 40 Singles Chart – 19 January 2015». Recorded Music NZ. Վերցված է 2015 թ․ փետրվարի 17-ին.
  42. «ECHOSMITH - Bright». RIAA.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Էկոսմիթ» հոդվածին։