Jump to content

Կինոտավր

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կինոտավր
Տեսակկինոփառատոն
Երկիր Ռուսաստան
ՎայրՍոչի
Առաջինը1991
kinotavr.ru(ռուս.)
 Kinotavr Վիքիպահեստում

«Կինոտավր» (ռուս.՝ Кинотавр), բաց ռուսական կինոփառատոն, որն անցկացվում է Սոչիում 1990 թվականից[1]։ Փառատոնի կազմակերպիչներն են եղել Մարկ Ռուդինշտեյնը և Օլեգ Յանկովսկին։

Մինչև 2011 թվականը լիամետրաժ ֆիլմերի մրցույթին կարող էին մասնակցել միայն ռուսական ֆիլմերը։ 2011 թվականից աշխարհագրական սահմանափակումները հանվել են, և մրցույթին կարող է ներկայացվել ռուսերեն ցանկացած ֆիլմ[2]։ Ֆիլմը կարող է նկարահանված լինել նույնիսկ այլ լեզվով, եթե դա արդարացված է սյուժեով, բայց այդ դեպքում Ռուսաստանը պետք է լինի արտադրող երկրներից մեկը։ Այսպես, 2017 թվականին մրցույթին մասնակցել է (և ստացել է մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար) Ռևազ Գիգինեիշվիլիի «Պատանդներ» վրաց-ռուս-լեհական համատեղ արտադրության ֆիլմը, որը նկարահանվել է առավելապես վրացերենով։

«Առանց բյուջեի կինոյի» առաջին խորհրդային փառատոնն անցկացվել է Մարկ Ռուդինշտեյնի կողմից 1990 թվականի ապրիլին մերձմոսկովյան Պոդոլսկում[3]։ Հաջող մեկնարկից հետո կինոփառատոնը տեղափոխվել է Սոչի առողջարանային քաղաք։ Միջոցառման անցկացման վայրն ավանդաբար Սոչիի կենտրոնական շրջանում գտնվող «Ձմեռային թատրոնն» է։

2005 թվականի Ռուդինշտեյնը հեռացել է փառատոնի կազմակերպման աշխատանքներից։ Կինոփառատոնի նոր նախագահ է դարձել պրոդյուսեր Ալեքսանդր Ռոդնյանսկին։

«Կինոտավր» 25-րդ հոբելյանական փառատոնի նախաշեմին մի շարք դերասաններ, ռեժիսորներ ու պրոդյուսերներ տեսաուղերձ են ձայնագրել, որտեղ շնորհավորել են մրցույթի հոբելյանի առթիվ[4]։ «Ռուսական կինոյի հավերժական խնդիրների մասին» տեսաուղերձի ձայնագրությանը մասնակցել են Անատոլի Բելին, Օլգա Սուտուլովան, Վիկտորյա Տոլստոգանովան, Եկատերինա Վուլիչենկոն, Անդրեյ Մերզլիկինը, Ռավշանա Կուրկովան, Պավել Դերևյանկոն և Յուրի Կոլոկոլնիկովը[5]։

Անվանակարգեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
27 Կինոտավր, Սոչի, 2016 թվական
  • Գլխավոր մրցանակ
  • Մրցանակ լավագույն ռեժիսուրայի համար
  • Մրցանակ կնոջ լավագույն դերակատարման համար
  • Օ. Յանկովսկու անվան մրցանակ տղամարդու լավագույն դերակատարման համար
  • Մրցանակ լավագույն օպերատորական աշխատանքի համար
  • Գ. Գորինի անվան մրցանակ լավագույն սցենարի համար
  • Մ. Թարիվերդիևի անցան մրցանակ ֆիլմի լավագույն երաժշտության համար
  • «Կինոտավր։ Նորամուտ»
  • «Կինոտավր։ Կարճ մետր»

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «История фестиваля». Արխիվացված է օրիգինալից 2008 թ․ հոկտեմբերի 12-ին. Վերցված է 2021 թ․ հուլիսի 10-ին.
  2. ««Кинотавр» изменил правила приема фильмов». Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ մայիսի 15-ին. Վերցված է 2011 թ․ ապրիլի 27-ին.
  3. «Первый «Кинотавр»». Արխիվացված է օրիգինալից 2021-07-12-ին. Վերցված է 2021-07-10-ին.
  4. «Кинематографисты поздравили «Кинотавр» с юбилеем видеороликом». Газета.ru. Վերցված է 27.5.14-ին.
  5. Кинотавр — настоящее российского кино!

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կինոտավր» հոդվածին։