Jump to content

Մեթ Դեյմոն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Մեթ Դայմոնից)
Մեթ Դեյմոն
անգլ.՝ Matt Damon
Հասակը178 սմ
Ծնվել էհոկտեմբերի 8, 1970(1970-10-08)[1][2][3][…] (54 տարեկան)
ԾննդավայրՔեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]
ԿրթությունՀարվարդի համալսարան և Cambridge Rindge and Latin School?
ՔաղաքացիությունԱՄՆ-ի դրոշը ԱՄՆ
ԱզգությունBritish Americans?, Finnish Americans?, շվեդական ծագումով ամերիկացի և Norwegian Americans?
Այլ անուն(ներ)Մեթյու Փեյջ Դեյմոն
Matthew Paige Damon
ՄասնագիտությունԴերասան, Պրոդյուսեր, Սցենարիստ, Մոնտաժոր
Ակտիվ շրջան1975 - այժմ
ԺանրերԿատակերգություն,
Դրամա,
Թրիլեր
Ընտրանի"Իրականությունը փոխողները",
"Գրիմ եղբայրները",
"Բորնի նույնացումը"
Ծնողներհայր՝ Kent Telfer Damon?[5], մայր՝ Nancy June Carlsson Page?[5]
Ամուսին(ներ)Լուսիանո Բարրոսո (ամուս. 2005)
(3 երեխա)
Երեխա(ներ)3 երեխա
Պարգևներ և մրցանակներ
ԱնդամությունSAG-AFTRA և Ամերիկա Ուեսթի գրողների գիլդիա

Մեթ Դեյմոն (անգլ.՝ Matt Damon, հոկտեմբերի 8, 1970(1970-10-08)[1][2][3][…], Քեմբրիջ, Մասաչուսեթս, ԱՄՆ[4]), ամերիկացի դերասան և սցենարիստ։

Ստացել է 1 Օսկար երկրորդ պլանի լավագույն դերասան անվանակարգում և 2 Ոսկե Գլոբուս։ 4 անգամ ներկայացվել է Էմմիի, 2 անգամ ստացել է Բեռլինի կինոփառատոնի մրցանակ։

Դերասան առավել հայտնի է իր դերերով «Փրկել շարքային Ռայանին», «Օուշենի տասնմեկ ընկերները», «Օուշենի տասներկու ընկերները», «Ջեյսոն Բորն» ֆիլմաշարով, «Հանգուցյալները», «Ինտերստելլար», «Մարսեցին», «Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի» ֆիլմերում։

Վաղ տարիներ և կրթություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթյու Փեյջ Դեյմոնը ծնվել է 1970 թվականի հոկտեմբերի 8-ին Ամերիկայի Մասաչուսեթս նահանգի Քեմբրիջ քաղաքում, որտեղ գտնվում է հայտնի Հարվարդի համալսարանը։ Իր կյանքի առաջին երկու տարիները անցել են Բոստոն - ի Նյուտոն արվարձանում։ Նրա հայրը ՝ Քենթ Դեյմոնը (1943–2017) հարկային տեսուչ էր, իսկ նրա մայրը ՝ Նենսի Կարլսոն-Փեյջը, Լեսլիի համալսարանի պրոֆեսոր էր։ Մեթ Դեյմոնը ունի ավագ եղբայր ՝ Քայլ (ծնվ. 1967), քանդակագործ։

1973 թվականին, երբ Մեթ Դեյմոնի 3 տարեկանը չէր լրացել, նրա ծնողները ամուսնալուծվեցին, և նա իր եղբոր և մայրիկի հետ մնացին Քեմբրիջում։ Ապագա դերասանը մեծացավ մի տան մեջ, որում ապրում էին ևս հինգ ընտանիք։ Հարևաններից մեկը պատմաբան Հովարդ Զինն էր, «ԱՄՆ-ի ժողովրդական պատմությունը»գրքի հեղինակ որին Մեթ Դեյմոնը կներկայացնի իր հետագա Խելացի Ուիլ Հանթինգըֆիլմում։

1978 թվականին, 8 տարեկան հասակում, Մեթ Դեյմոնը ծանոթացավ իր հեռավոր ազգականի հետ ՝ Բեն Աֆլեքի, ով նույն փողոցում էր ապրում երկու թաղամաս այնկողմ։ Այդ ժամանակ նրանք դարձան լավագույն ընկերներ, իսկ հետագայում `բեմում պրոֆեսիոնալ գործընկերներ։

1986 թ.-ին Մեթը հասկացավ, որ ցանկանում է դերասան լինել։ Հետևաբար, նա այս մասին պատմեց իր ծնողներին և պատրաստվում էր մեկնել Նյու Յորք փորձերի գործակալություններից մեկում։ Բայց հայրն ու մայրը այդքան էլ ուրախ չէին այդ լուրից . Հետագայում Թույլ տվեցին նրան գնալ, բայց միայն այն պայմանով, որ ինքն է վճարելու իր ճանապարհածախսը։ Այդ ժամանակ Դեյմոնի ամբողջ խնայողությունը կազմում էր մոտ 200 դոլար, որը նա ստիպված էր ծախսել ուղևորության վրա։ Նյու Յորքում ապագա դերասանին հաջողվեց հայտնվել գովազդում TJ Maxx ապրանքանիշի համար։

Մեթը իր առաջին փոքրիկ դերերը կատարեց դեռ ուսանողական տարիներին։ 1996 թվականին նկարահանվել է «Քաջություն ճակատամարտում» ֆիլմում `Դենզել Վաշինգտոնի և Մեգ Ռայանի հետ միասին։

Բեն Աֆլեքի հետ միասին նրանք շարունակեցին գրել սցենարը «Խելացի Ուիլ Հանթինգը» ֆիլմի համար։ Բայց ստուդիաները հրաժարվեցին այն գնել, քանի որ Դեյմոնը և Աֆլեքը ցանկանում էին նկարահանվել ֆիլմում։ Հետագայում, սցենարը գնվեցէ Miramax Films կինոընկերության կողմից։ Խելացի Ուիլ Հանթինգը- ը (1997) Լավագույն սցենարի համար «Օսկար» -ի արժանացրեց Դեյմոնին և Աֆլեկին։

Ֆիլմը ամբողջ աշխարհում հավաքեց 225 միլիոն դոլար։

1998 նկարահանվեց Սթիվեն Սփիլբերգի Փրկել շարքային Ռայանին Ֆիլմում։ 1999 Դեյմոնը մարմնավորեց Թոմ Ռիփլի - ին Տաղանդավոր միստր Ռիփլին ֆիլմում Գվինեթ Փելթրոու և Ջուդ Լոու - հետ միասին։ Այս ֆիլմում գլխավոր դերը կատարելու համար Մեթ Դեյմոնը նիհարեց 13,5 կիլոգրամ։ Բացի այդ, նա սովորեց դաշնամուր նվագել։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեթ Դեյմոնը ամուսնացած է արգենտինացի Լյուսի Բոսան Բարոզոյի հետ, որի հետ ծանոթացել է 2003 թվականին Մայամի -ում, որտեղ Լյուսին աշխատում էր որպես բարմեն։ 2006 թվականի հունիսի 11-ին Մայամի քաղաքում (Ֆլորիդա) ծնվեց նրանց առաջին դուստրը՝ Իզաբելլան։ 2008 թվականի օգոստոսի 20-ին Մեթի ընտանիքում ծնվեց երկրորդ աղջիկը, որին անվանումեցին Ջիա Զավալա։

2010 թվականի հոկտեմբերին ծնվել է նրանց երրորդ դուստրը, Ստելլան։ Առաջին ամուսնությունից Լյուսին ունի մեկ դուստր՝ Ալեքսիան (ծնվ. է 1999 թ.):

Ֆիլմագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Դերակատարումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը Դերը Ժանր Ռեժիսոր Խաղընկերներ
1975 – Շաբաթ երեկո ուղիղ եթերում Saturday Night Live հմայիչ թմրամոլ Սերիալ,
Կատակերգություն,
Երաժշտական
Դեյվ Ուիլսոն
Բետ ՄակԿարտի-Միլեր
Դոն Ռոյ Կինգ
Դոն Պարդո,
Լեննի Պիկեթ,
Դարել Հեմոնդ,
Սետ Մայերս,
Ֆրեդ Արմիզեն
1988 Առեղծվածային պիցցա Mystic Pizza Սթիմեր Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Դոնալդ Փիթրի Աննաբետ Գիշ,
Ջուլիա Ռոբերտս,
Լիլի Տեյլոր,
Վինսենտ Դ’Օնոֆրիո,
Ուիլյամ Ռ. Մոուսես
1990 Որդիս ծագող աստղ է Rising Son Չարլի Ռոբինզոն Դրամա Ջոն Դևիդ Կոուլզ Բրայան Դեննեհի,
Պայպեր Լորի,
Գրեմ Բեքել,
Էմիլի Լոնգսթրետ,
Վինգ Ռեյմս
1992 Դպրոցական կապեր School Ties Չարլի Դիլոն Դրամա,
Սպորտային
Ռոբերտ Մենդել Բրենդեն Ֆրեյզեր,
Քրիս Օ’Դոնել,
Ռենդոլ Բատինկոֆ,
Էնդրյու Լոուրի
1993 Ջորենիմա. Ամերիկյան լեգենդը Geronimo։ An American Legend 2րդ լեյտենենտ Բրիտոն Դևիս Դրամա,
Վեստեռն,
Պատմական
Ուոլտեր Հիլ Ջեյսոն Պատրիկ,
Ջին Հեկմեն,
Ռոբերտ Դյուվալ,
Ուես Ստյուդի
1995 Հին, բարի տղաները The Good Old Boys Կոտոն Կալովեյ Արկածային,
Վեստեռն
Թոմի Լի Ջոնս Թոմի Լի Ջոնս,
Տերի Կիննի,
Ֆրենսիս ՄակԴորմանդ,
Սեմ Շեպարդ,
Սիսի Սպեյսեկ
1995 Փառքի փայլատակումը Glory Daze Էդգսր Փադհաքեր Կատակերգություն Ռիչ Ուիլքս Բեն Աֆլեք,
Սեմ Ռոկուել,
Մեգան Ուորդ,
Ֆրենչ Ստյուարտ,
Վեն Հոնգ
1996 Արիություն մարտի մեջ Courage Under Fire մասնագետ Իլարիո Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Դետեկտիվ,
Ռազմական
Էդվարդ Ցվիկ Դենզել Վաշինգտոն,
Մեգ Ռայան,
Լու Դայմոնդ Ֆիլիպս,
Մայքլ Մորիարտի
1996 – Արթուր Arthur Մեթ Դեյմոն (հնչյունավորում) Սերիալ,
Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան
Գրեգ Բեյլի Մելիսա Ալտրոլ.
Ջոդի Ռեսթեր,
Բրյուս Դինսմոր,
Դենիել Բրոշու,
Ջ.Տ. Թերներ
1997 Մրցապայքար Էմմի համար Chasing Amy Շոն Օրան Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քևին Սմիթ Բեն Աֆլեք,
Ջոի Լորեն Էդամս,
Ջեյսոն Լի,
Իտան Սապլի,
Սկոթ Մոժեր
1997 Բարեգործ The Rainmaker Ռուդի Բեյլոր Թրիլեր,
Դրամա
Ֆրենսիս Ֆորդ Կոփոլա Դեննի Դե Վիտո,
Կլեր Դենս,
Ջոն Վոյտ,
Միքի Ռուրկ
1997 Խելացի Ուիլ Հանթինգը Good Will Hunting Ուիլ Հանթինգ Դրամա Գաս Վան Սենտ Ռոբին Ուիլյամս,
Բեն Աֆլեք,
Ստելան Սկարսգարդ,
Միննի Դրայվեր
1998 Փրկել շարքային Ռայանին Saving Private Ryan Ջեյմս Ֆրենսիս Ռայան Մարտական,
Դրամա,
Ռազմական,
Պատմական
Սթիվեն Սպիլբերգ Թոմ Խենքս,
Թոմ Սայզմոր,
Էդվարդ Բյորնս,
Բարի Պեփեր,
Ադամ Գոլդբերգ
1998 Շուլերները Rounders Մայք ՄակԴեմոտ Դրամա,
Քրեական
Ջոն Դալ Էդվարդ Նորտոն,
Գրետխեն Մոլ,
Ջոն Տուրտուրո,
Ջոն Մալկովիչ
1998-2006 Ուիլը և Գրեյսը Will & Grace Օուեն Սերիալ,
Կատակերգություն
Ջեյմս Բերոուզ Էրիկ ՄակԿորմակ,
Դեբրա Մեսինգ,
Մեգան Մալալի,
Շոն Հեյս,
Շելի Մորիսոն
1999 Դոգմա Dogma Լոկի Ֆենտեզի,
Կատակերգություն,
Արկածային
Քևին Սմիթ Բեն Աֆլեք,
Լինդա Ֆիորենտինո,
Սալմա Հայեկ,
Ջեյսոն Լի
1999 Տաղանդավոր միստր Ռիփլին The Talented Mr. Ripley Թոմ Ռիփլի Թրիլեր,
Դրամա,
Քրեական
Էնթոնի Մինգելա Ջուդ Լոու,
Գվինետ Պելտրոու,
Ֆիլիպ Սեյմուր Հոֆման,
Քեյթ Բլանշեթ
2000 Տիտան. Երկրի մահից հետո Titan A.E. Քյել Թաքեր (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Ֆանտաստիկ,
Մարտական,
Արկածային
Դոն Բլուտ
Գարի Գոլդման
Արտ Վիտելո
Բիլ Պուլման,
Ջոն Լեգուիզամո,
Նատան Լեյն,
Ջանին Գարոֆալո
2000 Բագեր Վենսի առասպելը The Legend of Bagger Vance Ռանուլֆ Ջունու Ֆենտեզի,
Դրամա,
Մելոդրամա,
Սպորտային
Ռոբերտ Ռեդֆորդ Ուիլ Սմիթ,
Շարլիզ Տերոն,
Բրյուս ՄակԳիլ,
Ջոել Գրետշ
2000 Գտնել Ֆորրեսթերին Finding Forrester Սթիվեն Սանդերսոն Դրամա Գաս Վան Սենտ Շոն Քոնների,
Ռոբ Բրաուն,
Ֆ. Մյուրեյ Աբրահամ,
Աննա Պեկուին,
Բասթա Ռայմս
2000 Անխորտակելի սրտերը All the Pretty Horses Ջոն Կերդի Քոլ Դրամա,
Մելոդրամա,
Վեստեռն
Բիլի Բոբ Տորնտոն Պենելոպե Կրուս,
Հենրի Թոմաս,
Ջ.Դ. Յանգ,
Լաուրա Պո
2001 Օուշենի տասնմեկ ընկերները Ocean's Eleven Լուիս Կալդեվել Թրիլեր,
Քրեական
Սթիվեն Սոդերբերգ Ջորջ Կլունի,
Բրեդ Փիթ,
Ջուլիա Ռոբերտս,
Էնդի Գարսիա
2001 Մաժեստիկ The Majestic Լյուկ Տրիմբլ (հնչյունավորում) Դրամա,
Մելոդրամա
Ֆրենկ Դարաբոնտ Ջիմ Քերրի,
Լորի Հոլդեն,
Մարտին Լանդաու,
Հել Հոլբրուկ,
Ջեֆրի ԴեՄան
2002 Ջերրի Gerry Ջերրի Դրամա,
Դետեկտիվ,
Արկածային
Գաս Վան Սենտ Կեյսի Աֆլեկ
2002 Սպիրիտ. Պրերիաների ոգին Spirit։ Stallion of the Cimarron Սպիրիտ (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Մելոդրամա,
Կատակերգություն,
Արկածային,
Ընտանեկան,
Վեստեռն
Կելի Էսբյորի
Լորնա Կուկ
Ջեյմս Կրոմուել,
Դենիել Ստուդի,
Չոփեր Բերնետ,
Ջեֆ ԼեԲո
2002 Բորնի նույնացումը The Bourne Identity Ջեյսոն Բորն Մարտական,
Թրիլեր,
Քրեական,
Դետեկտիվ
Դագ Լայման Ֆրանկա Պոտենտե,
Քրիս Կուպեր,
Կլայվ Օուեն,
Բրայան Կոքս
2002 Վտանգավոր մարդու խոստովանությունը Confessions of a Dangerous Mind Մեթ Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն,
Քրեական,
Կենսագրական
Ջորջ Կլունի Սեմ Ռոկուել,
Դրյու Բերիմոր,
Ջորջ Կլունի,
Ջուլիա Ռոբերտս,
Ռուտգեր Հաուեր
2003 Լռվել եմ քո մեջ Stuck on You Բոբ Թենոր Կատակերգություն Բոբբի Ֆարելի
Փիթեր Ֆարելի
Գրեգ Կիններ,
Եվա Մենդես,
Վեն Յան Շիխ,
Պետ Կրոուֆորդ Բրաուն
2004 Եվրոտուր EuroTrip Դոննի Կատակերգություն,
Արկածային
Ջեֆ Շեֆեր
Ալեկ Բերգ
Դևիդ Մենդել
Սքոթ Մեխլովից,
Ջեքոբ Փիթտս,
Միշել Տրախտենբերգ,
Տրևիս Ուեսթեր,
Ջեսիկա Բյորս
2004 Աղջիկը Ջերսիից Jersey Girl հյուր Դրամա,
Մելոդրամա,
Կատակերգություն
Քևին Սմիթ Բեն Աֆլեք,
Լիվ Թայլեր,
Ռակել Կաստրո,
Ջենիֆեր Շվալբախ Սմիթ,
Ջեյսոն Բիգզ
2004 Հովարդ Զին. Ինչպես նեյտրալ կողմ պահել գնացքում Howard Zinn։ You Can't Be Neutral on a Moving Train պատմող (հնչյունավորում) Փաստագրական Դեբ Էլիս
Դենիս Մյուլեր
Դենիել Բերիգան,
Հովարդ Զին,
Էլիս Ուոլկեր,
Նոամ Չոմսկի
2004 Բորնի գերազանցությունը The Bourne Supremacy Ջեյսոն Բորն Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Պոլ Գրինգրաս Կարլ Ուրբան,
Բրայան Կոքս,
Ջոան Ալեն,
Ֆրանկա Պոտենտե
2004-2011 Անտուրաժ Entourage Մեթ Դեյմոն Սերիալ,
Դրամա,
Կատակերգություն
Ջուլիան Ֆարինո
Մարկ Մայլոդ
Դենիել Էթիես
Քևին Քոնոլի,
Էդրիան Գրենիե,
Քևին Դիլոն,
Ջերի Ֆերարա,
Ջերեմի Փիվեն
2004 Օուշենի տասներկու ընկերները Ocean's Twelve Լինուս Կալդեվել Թրիլեր,
Քրեական
Սթիվեն Սոդերբերգ Ջորջ Կլունի,
Բրեդ Փիթ,
Քեթրին Զետա-Ջոնս,
Ջուլիա Ռոբերտս
2005 Գրիմ եղբայրները The Brothers Grimm Վիլհեմլ Գրիմ Ֆենտեզի,
Մարտական,
Թրիլեր,
Կատակերգություն,
Արկածային
Տերի Գիլիամ Հիթ Լեդջեր,
Լինա Խիդի,
Փեթեր Ստորմարե,
Մոնիկա Բելուչի
2005 Ճանպարհորդություն դեպի Լուսին 3D Magnificent Desolation։ Walking on the Moon 3D Ալ Շեպարդ (հնչյունավորում) Կարճամետրաժ,
Մուլտֆիլմ,
Փաստագրական
Մարկ Կոուեն Թոմ Խենքս,
Ջոն Կորբեթ,
Էնդրյու Հասմանն,
Բրայան Կրենսթոն,
Աարոն Ուայտ
2005 Սիրիանա Syriana Բրայան Վուդման Թրիլեր,
Դրամա
Սթիվեն Գեյգան Ջորջ Քլունի,
Կայվան Նովակ,
Ամր Վակիդ,
Քրիստոֆեր Պլամեր
2006 Ուրացողները The Departed Քոլին Սալիվան Թրիլեր,
Դրամա,
Քրեական,
Դետեկտիվ
Մարտին Սկորսեզե Լեոնարդո ԴիԿապրիո,
Ջեք Նիկոլսոն,
Մարկ Ուոլբերգ,
Մարտին Շին
2006 Կեղծ գայթակղություն The Good Shepherd Էդվարդ Ուիլսոն Թրիլեր,
Դրամա,
Պատմական
Ռոբերտ Դե Նիրո Անջելինա Ջոլի,
Ալեք Բոլդուին,
Թեմի Բլանչարդ,
Բիլի Քրուդափ
2006 – Ստուդիա 30 30 Rock Քերոլ Սերիալ,
Կատակերգություն
Դոն Սկարդինո
Բետ ՄակԿարտի-Միլեր
Ջոն Ռիգգի
Թինա Ֆեյ,
Թրեյսի Մորգան,
Ջեյն Կրակովսկի,
Ջեք ՄակԲրայեր,
Սկոտ Էդսիտ
2007 Օուշենի տասներեք ընկերները Ocean's Thirteen Linus Caldwell Թրիլեր,
Քրեական
Սթիվեն Սոդերբերգ Ջորջ Կլունի,
Բրեդ Փիթտ,
Ալ Պաչինո,
Դոն Չիդլ
2007 Բորնի վերջնագիրը The Bourne Ultimatum Ջեյսոն Բորն Մարտական,
Թրիլեր,
Քրեական
Պոլ Գրինգրաս Ջուլիա Սթայլզ,
Դևիդ Ստրետեյրն,
Սքոթ Գլեն,
Պեդի Կոնսիդայն
2007 Սահարայի ղեկավարումը Running the Sahara պատմող Փաստագրական,
Սպորտային
Ջեյմս Մոլ Չարլի Էնգլ,
Քևին Լին,
Ռեյ Զահաբ
2008 Չե. մաս երկրորդ Che։ Part Two Շվարց Դրամա,
Ռազմական,
Կենսագրական,
Պատմական
Սթիվեն Սոդերբերգ Բենիսիո Դել Տորո,
Դեմիան Բիշիր,
Ռոդրիգո Սանտորո,
Կատալինա Սանդինո Մորենո,
Մարիա Դ. Սոսա
2008 Պոնյո ձուկը քարափի վրա Gake no ue no Ponyo Կոիչի (հնչյունավորում, անգլերեն տարբերակ) Անիմե,
Մուլտֆիլմ,
Արկածային,
Ընտանեկան
Հայաո Միադզակի Թոմոկո Յամագուտի,
Կազուշիգե Նագաշիմա,
Յուկի Ամամի,
Ջոջի Տոկորո,
Յուրիա Նարա
2009 Տեղեկատուն The Informant! Մարկ Վիչարտ Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն
Սթիվեն Սոդերբերգ Լուկաս ՄակԽյու Քերոլլ,
Էդի Ջեյմիսոն,
Ռասթի Շվիմեր,
Քրեյգ Ռիչի Շեյնակ
2009 – Խորանարդում Cubed Մեթ Դեյմոն Սերիալ,
Կատակերգություն,
Սպորտային
Բերնի Կիմ,
Միշել Նյունս,
Քրիս Պիցցի,
Նիքի Բենց,
Տանայա Նիկոլ
2009 Անհնազանդը Invictus Ֆրանսուա Պինեար Դրամա,
Կենսագրական,
Պատմական,
Սպորտային
Քլինտ Իսթվուդ Մորգան Ֆրիման,
Թոնի Կգորոգե,
Պատրիկ Մոֆոկենգ,
Մեթ Շտերն
2010 Թաքուն աշխատողները Inside Job պատմող (հնչյունավորում) Փաստագրական,
Քրեական
Չարլզ Ֆերգյուսոն Ուիլյամ Էկման,
Դենիել Էլպերտ,
Ջոնաթան Էլպերտ,
Սիգրիդուր Բենեդիկտսդոթիր
2010 Կանաչ գոտի Green Zone Միլլեր Մարտական,
Թրիլեր,
Դրամա,
Ռազմական
Պոլ Գրինգրաս Ջեյսոն Այզեքս,
Գրեգ Կիններ,
Էմի Ռայան,
Բրենդեն Գլիսոն
2010 Անդրաշխարհայինները Hereafter Ջորջ Լոնեգան Ֆենտեզի,
Դրամա
Կլինտ Իսթվուդ Սեսիլ դը Ֆրանս,
Տերի Նովիկ,
Սինդի Մայո Դևիս,
Լիզա Գրիֆիտս
2010 Երկաթե բռնվածք True Grit ԼաԲեուֆ Դրամա,
Արկածային,
Վեստեռն
Իտան Կոեն
Ջոել Կոեն
Ջեֆ Բրիջես,
Հեյլի Ստայնֆելդ,
Ջոշ Բրոլին,
Բարի Պեփեր
2010 Բ տարբերակ Plan B հնչյունավորում Փաստագրական Հել Ուայներ
2011 Իրականությունը փոխողները The Adjustment Bureau David Norris Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Մելոդրամա
Ջորջ Նոլֆի Էմիլի Բլանտ,
Էնտոնի Մակի,
Ջոն Սլեթերի,
Տերենս Ստեմպ
2011 Վարակ Contagion Միչ Էմհոֆ Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա
Սթիվեն Սոդերբերգ Լորենս Ֆիշբյորն,
Ջուդ Լոու,
Քեյթ Ուինսլեթ,
Մարիոն Կոտիյար
2011 Մարգարետ Margaret միստր Աարոն Դրամա Քեննետ Լոներգան Աննա Պեկուին,
Ջ. Սմիթ-Քեմերոն,
Ժան Ռենո,
Ջեննի Բերլին,
Էլիսոն Ջեննի
2011 Ուրախ ոտքեր 2 Happy Feet Two Թևավոր Բիլ (հնչյունավորում) Մուլտֆիլմ,
Կատակերգություն,
Ընտանեկան,
Երաժշտական
Ջորջ Միլեր
Գարի Էկ
Դևիդ Պիրս
Էլայջա Վուդ,
Ռոբին Ուիլյամս,
Խենկ Ազարիա,
Պինկ,
Բրեդ Փիթտ
2011 Մենք գազանանոց ենք գնել We Bought a Zoo Բենջամին Մի Դրամա,
Ընտանեկան
Քեմերոն Քրոու Սքարլեթ Յոհանսոն,
Թոմաս Հեյդեն Չյորչ,
Քոլին Ֆորդ,
Մեգգի Ջոնս
2012 Բնակելի երկիր Promised Land Սթիվ Բաթլեր Դրամա Գաս Վան Սենտ Ջոն Կրասինսկի,
Ֆրենսիս ՄակԴորմանդ,
Ռոզմարի ԴեՈւիթ,
Լուկաս Բլեկ
2013 Էլիզիում Elysium Մաքս Ֆանտաստիկ,
Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Նիլ Բլոմկամպ Ջոդի Ֆոսթեր,
Ուիլյամ Ֆիխտներ,
Ալիսի Բրագա,
Շարլտո Կոպլի
2013 Մոմակալեների հետևից Behind the Candelabra Սքոթ Տորսոն Դրամա,
Կենսագրական
Սթիվեն Սոդերբերգ Մայքլ Դուգլաս,
Ռոբ Լոու,
Դեն Էյկրոյդ,
Սկոթ Բակուլա
2013 Զրոյի թեորեմը The Zero Theorem տնտեսագետ Ֆանտաստիկ,
Թրիլեր,
Դրամա,
Կատակերգություն
Տերի Գիլիամ Բեն Ուիշոու,
Քրիստոֆ Վալց,
Տիլդա Սուինտոն,
Դևիդ Տյուլիս
2014 Գանձեր որսորդները The Monuments Men Ջեյմս Գրենջեր Պատմական

Դրամա

Կատակերգություն

Ջորջ Քլունի Քեյթ Բլանշետ

Բիլ Մյուրեյ

Հյու Բոնևիլ

2014 Ինտերստելլար Interstellar Դոկտոր Մանն Ֆանտաստիկ,
Դրամա,
Քրիստոֆեր Նոլան Էն Հեթուեյ

Մեթյու Մակքոնահի

2015 Մարսեցին The Martian NASA- ի տիեզերագնաց Մարկ Ուոթնին Արկածային
Դրամա
Ռիդլի Սքոթ Ջեսիկա Չեսթեյն

Սեբաստիան Սթեն

2016 Ջեյսոն Բորն Jason Bourne Ջեյսոն Բորն Մարտական,
Թրիլեր,
Դրամա
Փոլ Գրինգրաս Ալիսյա Վիկանդեր

Վենսան Կասել

2016 Մեծ պարիսպը The Great Wall Ուիլեմ Գերին Մարտաֆիլմ

Գիտական ֆանտաստիկա

Ժան Իմոու Ուիլեմ Դեֆո
2017 Թոր։ Ռագնարյոկ Thor: Ragnarok Կամեո Մարտաֆիլմ

Ֆենթեզի

Թայքա Վայթիթի Քրիս Հեմսվորթ

Թոմ Հիդելսթոն

Քեյթ Բլանշետ

2017 Սուբրիկոն Suburbicon Գարդներ Դետեկտիվ

Կատակերգություն

Ջորջ Քլունի Ջուլիան Մուր

Օսկար Այզեկ

2017 Փոքրացում Downsizing Փոլ Սաֆրանեկ Կատակերգություն

Ֆենթեզի

Ալեքսանդր Փեյն Քրիստոֆ Վալց
2018 Դեդփուլ 2 Deadpool 2 Կամեո Կատակերգություն Դեյվիդ Լինչ Ռայան Ռեյնոլդս

Մորենա Բաքարին

2019 Ֆորդն ընդդեմ Ֆերրարիի Ford vs Ferrari, Քերոլ Շելբի կենսագրականմարտաֆիլմ Ջեյմս Մենգոլդ Քրիստիան Բեյլ
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
2002 Գողացված ամառը Stolen Summer
2002 Երրորդն ավելորդ է The Third Wheel
2002 Հրում, Նեվադա Push, Nevada
2002 Ապօրինի ոգելից խմիչքների բառ Speakeasy
2003 Կելլիի զինվորի մարտը The Battle of Shaker Heights
2003 Բոլորը մեծացել են All Grown Up
2005 Խրախճանք Feast
2007 Սահարայի ղեկավարումը Running the Sahara
2012 Խոստացված տարածք Promised Land
2016 Մանչեսթերը ծովի մոտ Manchester by the Sea
Թիվ Ֆիլմի անուն Բնօրինակի անվանումը
1997 Խելացի Ուիլ Հանթինգը Good Will Hunting
2002 Ջերրի Gerry
2016 Խոստացված տարածք Promised Land

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 Discogs — 2000.
  3. 3,0 3,1 filmportal.de — 2005.
  4. 4,0 4,1 4,2 Deutsche Nationalbibliothek Record #120559102 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 Pas L. v. Genealogics — 2003.
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Մեթ Դեյմոն» հոդվածին։