Jump to content

Մոնեմվասիա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բնակավայր
Մոնեմվասիա
հուն․՝ Μονεμβασιά
ԵրկիրՀունաստան Հունաստան
ՀամայնքMonemvasia Municipality? և Commune of Monemvassia, Lakonia?
ԲԾՄ15 մետր
Բնակչություն67 մարդ (2021)
Հեռախոսային կոդ2732
Փոստային դասիչ230 70
Պաշտոնական կայքmonemvasia.gov.gr
Մոնեմվասիա (Հունաստան)##
Մոնեմվասիա (Հունաստան)

Մոնեմվասիա[1][2], նաև Մոնեմվազիա[3] (հուն․՝ Μονεμβασία[4]), բյուզանդական ամրոց և գյուղ Հունաստանում։ Գտնվում է նույնանուն կղզու վրա, որը նեղ դամբով[3] կապված է Պելեպոնեսի հետ։ Ամրոցի անվանումը ծագում է հունարեն «մոնի էմբասիա» (μόνη ἐμπασία) արտահայտությունից, որը նշանակում է «մեկ մուտք»։ Գյուղը գտնվում է Էգեյան ծովի ափին գտնվող կղզու հարավում։ Մտնում է Մոնեմվասիա համայնքի (դիմ) մեջ՝ Լակոնիայի ծայրամասային տարածքում՝ Պելոպոնեսի ծայրամասում։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազմել է 19 մարդ[4]։

Պավսանիասը նկարագրել է Մինոյի հրվանդանը (հին հունարեն՝ ἄκρα Μινῴα)[5]։ Ժայռը, որտեղ գտնվում է քաղաքը, գոյացել է 375 թվականին[6] բյուզանդացի պատմաբան Զոսիմոսի հիշատակած հզոր երկրաշարժի հետևանքով, որը լրջորեն փոխել է Լակոնիայի արևելյան ափը։ 1971 թվականին մայրցամաքը և ժայռը, որտեղ գտնվում է գյուղը, միացվել են ավտոմոբիլային կամրջով։

Ֆրանկյան ժամանակաշրջանում հայտնի էր որպես Նապոլի-դի-Մալվասիա (իտալ.՝ Napoli di Malvasia) կամ Մալվազիա[7] (լատին․՝ Malvasia, հուն․՝ Μαλβαζία) և հանդիսանում էր մալվասյան կոչվող հունական գինիների առևտրի կենտրոնը[3][6]։ Մալվազիա (ֆր.՝ Malvoisie) անվամբ հայտնի են լիկյորային գինին[8] և խաղողի գինին[9]։

Հիմնադրման և վաղ միջնադարյան ժամանակաշրջանի պատմության հիմնական աղբյուրը Մոնեմվասյան ժամանակագրությունն է։ 550 թվականին Բելիսարիոսը՝ Հուստինիանոս I-ի հրամանատարը, բարձր է գնահատել ժայռի վրա ամրության ռազմական ներուժը[6]։ Մոնեմվասիայի առաջին բնակիչները եկել են Լակոնիայից՝ փախչելով ավարների ներխուժումից, որը տեղի է ունեցել 558 թվականին՝ Մորիկ կայսեր օրոք[6]։

Սուրբ Վիլիբալդը՝ Բոնիֆացի ապագա աշակերտը, որը 723 թվականին[6] ուխտագնացություն է կատարել դեպի Հռոմ և Երուսաղեմ, 723 թվականին գրել է Հունաստանի իր անցած ճանապարհորդության մասին. «Եվ այնտեղից լողալով՝ Ադրիատիկ ծովով եկան դեպի Մոնեմվասիա քաղաք՝ սլավոնների երկիր, և ձախ կողմում թողեցին Կորինֆը»։

Դատելով արձանագրությունից՝ Պելոպոնեսի ամենավաղ հուշն այդ ժամանակ համարվում էր «սլավոնների երկիրը»։

746 թվականին՝ Կոստանդին V-ի օրոք, Ֆեոֆանը քաղաքում համաճարակ է նշել, որը կոչվում էր Հուստինիանոսի ժանտախտ։ Այն ներթափանցել էր Սիցիլիայից և Կալաբրիայից «ավերիչ կրակի նման»[6][10][11]։

Մոտ 878 թվականին ստորին քաղաքն ամրապնդվել և օգտագործվել է որպես արաբների դեմ պատերազմում բյուզանդական նավատորմի բազա։ 961 թվականին Կրետեի Էմիրությունը դադարել է գոյություն ունենալ, դադարել են նաև արաբների հարձակումները[6]։

1147 թվականին Սիցիլիայի նորմանցիներն անհաջող փորձ են արել գրավել Մոնեմվասիան։ Կոստանդնուպոլսի անկումից հետո՝ 1204 թվականին, չորրորդ խաչակրաց արշավանքի ժամանակ, Մոնեմվասիան զերծ է մնացել նվաճումներից[6][11]։ Խաչակիրների կողմից եռամսյա պաշարման արդյունքում՝ Գիյոմ II դե Վիլլարդուենի հրամանատարության ներքո, քաղաքը հանձնվել է, և 1248 թվականին[11] դարձել Աքայան իշխանությունների մաս։

1259 թվականին՝ Պելագոնիայի ճակատամարտում, Գիյոմ II դե Վիլլարդուենը գերի է վերցվել Միքայել VIII Պալեոլոգոսի կողմից։ Ազատությունը վերականգնելու համար աքայացիների իշխանը ստիպված էր 1262 թվականի պայմանագրով Բյուզանդիային զիջել Մոնեմվասիան, Մանին և Միստրասը[11]։ Նույն տարում ձևավորվել է Մորեայի բռնապետությունը[11]։ Մոնեմվասիան դարձել է խաչակիրների հետ պատերազմի կենտրոն։ Մոնեմվասիայում կայանել է Կոնստանդին Պալեոլոգոսի զորքը, որն ուղարկվել էր Կոստանդնուպոլիսից՝ Միքայել VIII Պալեոլոգոսի կողմից[6]։

1292 թվականին արգենտինացի ծովակալ Ռուջերո դի Լաուրիան ավերել է ստորին քաղաքը և շատ բնակիչների, այդ թվում՝ կանանց, հմուտ հյուսների և մետաքսագործների[6] որպես բանտարկյալ տարել իտալական Մեսինա։

Մոնեմվասիայի ղեկավար Պավլոս Մամոնասը (Παύλος Μαμωνάς) բռնակալ Թեոդոր I Պալեոլոգոսի թշնամին էր[6][12]։ 1385 թվականին թուրքերը Օմար բեյի, գեներալ Բայազիդ I-ի գլխավորությամբ գրավել են Մոնեմվասիան և հանձնել Պալեոլոգոսին[6]։ 1397 թվականին թուրքական բանակը՝ Յակուբ փաշայի և Էվրենոս բեյի գլխավորությամբ, գրավել և թալանել է Մոնեմվասիան[12]։ 1401 թվականին կայսր Մանուիլ II Պալեոլոգոսը Արևմտյան Եվրոպա մեկնելու ճանապարհին կայսրուհուն և երկու երեխաներին թողել է Մոնեմվասիայում՝ իր եղբայր Թեոդոր I բռնակալի պաշտպանության ներքո[12]։

Տեսարան Մոնեմվասիայի վենետիկյան ամրոցից, փորագրություն Կորոնելիի կողմից, 1686 թվական

Կոստանդնուպոլսի գրավումից 7 տարի անց՝ 1460 թվականի մայիսի 30-ին, Միստրայի բերդը կամավոր հանձնվել էՄեհմեդ Նվաճողի զորքերին, Ծովային բռնակալը դադարել է գոյություն ունենալ[11]։ Մոնեմվասիայի բնակիչները հովանավորության խնդրանքով դիմել են Հռոմի Պապ Պիոս II-ին[6]։ 1464 թվականին քաղաքն անցել է Վենետիկի հանրապետության տիրապետության տակ[11]։

1540 թվականին[11]՝ չորրորդ վենետիկյան-թուրքական պատերազմի վերջում, Մոնեմվասիան հանձնվել է Օսմանյան կայսրությանը վենետիկյան դոժ Պիետրո Լանդոյի կողմից։ Բնակիչները լքել են Մոնեմվասիան, այն անկում է ապրել[6]։

1690 թվականին քաղաքը ցամաքով և ծովով պաշարվել է վենետիկցիների կողմից՝ ծովակալ Ֆրանչեսկո Մորոսինիի գլխավորությամբ, իսկ օգոստոսի 18-ին թուրքերը պայմանագիր են կնքել վենետիկցիների հետ, համաձայն որի՝ Մոնեմվասիան հանձնվել է նրանց։ Բնակիչները վերադարձել են Մոնեմվասիա[6]։

1715 թվականի սեպտեմբերի 7-ին՝ Երկրորդ Ծովային պատերազմի ժամանակ, Մոնեմվասիան առանց մարտի տրվել է Օսմանյան կայսրությանը։ Բնակիչները լքել են Մոնեմվասիան, այն անկում է ապրել[6]։

1770 թվականին՝ Պելոպոննեսյան ապստամբության ընթացքում, Մոնեմվասիան ավերվել է ալբանացիների կողմից, բնակիչները լքել են այն[6]։

1821 թվականի մարտին՝ Օսմանյան կայսրությունից Հունաստանի անկախության պատերազմի ժամանակ, ամրոցը պաշարվել է Լակոնիայի և Կինուրիայի բնակիչ երկու հազար ապստամբների կողմից՝ Ձանետակիդեսի (Τζανετάκηδες), Գրիգորակիդեսի (Γρηγοράκηδες) և Վուզանարայի (Βουζανάρα) ղեկավարությամբ[6]։ 1821 թվականի հուլիսի 23-ին՝ եռամսյա պաշարումից հետո, բերդը գրավվել է ապստամբների կողմից[6]։ Թուրքական կայազորը ամբողջությամբ կոտորվել է։

Մոնեմվասիա համայնք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մոնեմվասիայի տեղական համայնքը ներառում է երեք բնակավայր։ 2011 թվականի մարդահամարի տվյալներով բնակչության թիվը կազել է 1418 մարդ[4]։ Տարածքը 12,55 քառակուսի կիլոմետր է[13]։

Տեղանք Բնակչություն (2011)[4], մարդ
Այիա-Կիրիակի 100
Էֆիրա 1299
Մոնեմվասիա 19

Բնակչություն

[խմբագրել | խմբագրել կոդը]
Տարի Բնակչություն, մարդ
1991 69[14]
2001 131[14]
2011 19[4]

Տեսարժան վայրեր

[խմբագրել | խմբագրել կոդը]
Սուրբ Սոֆիայի Եկեղեցի

Սուրբ Սոֆիայի եկեղեցին կառուցվել է կայսր Անդրոնիկոս II Պալեոլոգիոսի օրոք՝ մոտ 1150 թվականին[6][15]։ Մոնեմվասիայի ամենանշանավոր կառույցն է։ Տեղակայված է ժայռի ամենաբարձր կետում գտնվող վերին քաղաքում։ Թուրքական իշխանության ժամանակ վերածվել է մզկիթի[6]։ Եկեղեցին վերանորոգվել է 1950-ական թվականներին։

Ամենայն Սուրբ Աստվածածին Քրիստոնեական եկեղեցին կառուցվել է 15-րդ դարում՝ ավելի հին եկեղեցու տեղում։ Եկեղեցում կա Պանագիայի կամ Օդիգիտրիայի՝ 1150 թվականի սրբապատկեր[6], որին անուն է տրվել։ Սրբապատկերի անվանումը ծագում է լակոնյան Խրիսաֆա (Χρύσαφα) գյուղից, որտեղ այն գտնվում էր Մոնեմվասիայում հայտնվելուց առաջ։ Եկեղեցու տակ է գտնվում քաղաքի միակ հրաշագործ աղբյուրը, որի ջուրը, ըստ ավանդության, նպաստում է բեղմնավորմանը։ Թուրքական տիրապետության ժամանակ եկեղեցին թալանի է ենթարկվել և վերածվել ցորենի պահեստի։ Շինություններից մեկի տեղում բաղնիք է կառուցվել։

Միրտիդիոտիսի Սուրբ Աստվածածին եկեղեցին կառուցվել է 1690 թվականին՝ վենետիկյան երկրորդ տիրապետության օրոք։

Սուրբ Նիկոլասի եկեղեցին կառուցվել է 1703 թվականին՝ վենետիկյան իշխանության օրոք[6]։ Հետագայում թալանվել է թուրքերի կողմից։ 1821 թվականի Հունական հեղափոխությունից հետո երկար տարիներ օգտագործվել է որպես տարրական դպրոց։ Այս դպրոցում սովորել է ծնունդով Մոնեմվասիայից Յաննիս Ռիցոսը՝ հայտնի հույն բանաստեղծ և Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հունական դիմադրության մասնակից։ Նա թաղված է այս քաղաքում։

Քրիստոսի խաչելության տաճարը (Էլկոմենոս-Քրիստոս) հիմնադրվել է 1293 թվականին՝ կայսր Անդրոնիկոս II Պալեոլոգոսի կողմից, Մոնեմվասիա այցից հետո։ Գտնվում է քաղաքի կենտրոնական հրապարակում։ Դա քաղաքի ամենամեծ տաճարն է։ 1697 թվականին տաճարը վերակառուցվել է վենետիկցիների կողմից[6]։

Այստեղ են գտնվում նաև 19-րդ դարի Սուրբ Ստեփանոս եկեղեցին, Պանագիայի եկեղեցին կամ 18-րդ դարի Կրիտիկի և Սուրբ Աննայի եկեղեցին[6]։

Պորի (Πορί) քաղաքից 5 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվում է համանուն լողափը[6]։ 6 կմ դեպի հյուսիս-արևմուտք գտնվում են Էպիդավրոս Լիմիրա (Επίδαυρος Λιμηρά) հնագույն քաղաքի ավերակները։ 20 կմ դեպի հարավ գտնվում է Բոյա հնագույն քաղաքը (Βοιαί, Վատիկա, Βάτικα, այժմ՝ Նեապոլի[2], Νεάπολη)[6]։

  • Ֆոտիուս (մահացել է 1431 թվականին), Կիևի և համայն Ռուսիայի մետրոպոլիտ, որին իբրև սուրբ պաշտում են Ռուս Ուղղափառ եկեղեցում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Монемваси́я // Словарь географических названий зарубежных стран / отв. ред. А. М. Комков. — 3-е изд., перераб. и доп. — М. : Недра, 1986. — С. 209—243.
  2. 2,0 2,1 Греция : Справочная карта : Масштаб 1:1 000 000 / гл. ред. Я. А. Топчиян; ред.: Г. А. Скачкова, Н. Н. Рюмина. — М.: Роскартография, Омская картографическая фабрика, 2001. — (Страны мира «Европа»). — 2000 экз.
  3. 3,0 3,1 3,2 «Монемвазия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  4. 4,0 4,1 4,2 4,3 4,4 «Πίνακας αποτελεσμάτων Μόνιμου Πληθυσμού-Απογραφής 2011» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. 2014 թ․ մարտի 20. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ նոյեմբերի 24-ին. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 22-ին.
  5. Павсаний. Описание Эллады. III, 23, 7
  6. 6,00 6,01 6,02 6,03 6,04 6,05 6,06 6,07 6,08 6,09 6,10 6,11 6,12 6,13 6,14 6,15 6,16 6,17 6,18 6,19 6,20 6,21 6,22 6,23 6,24 6,25 6,26 «Μονεμβασία» (հունարեն). Δήμος Μονεμβασιάς. Վերցված է 2017 թ․ հոկտեմբերի 23-ին.
  7. Johann Jacob Hofmann Monembasia // Lexicon Universale. — Leiden, 1698. — Vol. 3: M—Q. — P. 199.
  8. «Мальвазия». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  9. «Мадера, вино». Բրոքհաուզի և Եֆրոնի հանրագիտական բառարան: 86 հատոր (82 հատոր և 4 լրացուցիչ հատորներ). Սանկտ Պետերբուրգ. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  10. Феофан. Хронология. 738.
  11. 11,0 11,1 11,2 11,3 11,4 11,5 11,6 11,7 Греция. Часть I // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2006. — Т. XII. — С. 355—391. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-017-X.
  12. 12,0 12,1 12,2 Медведев, И. П. Из истории Мистры // Византийский временник. — 1967. — Т. XXVII (52). — С. 131—141.
  13. Απογραφή πληθυσμού - κατοικιών της 18ης μαρτίου 2001 (μόνιμος πληθυσμός)(հուն.). — Πειραιάς: Εθνική στατιστική υπηρεσία της Ελλάδας, 2009. — Т. I. — С. 365. — ISSN 1106-5761.
  14. 14,0 14,1 «Μόνιμος και Πραγματικός Πληθυσμός της Ελλάδος. Σύνολο Ελλάδος, νομοί, δήμοι/κοινότητες, δημοτικα/κοινοτικά διαμερίσμα και οικισμοί. Απογραφές πληθυσμού 2001 και 1991» (հունարեն). Ελληνική Στατιστική Αρχή. Արխիվացված է օրիգինալից 2006 թ․ հուլիսի 16-ին. Վերցված է 2017 թ․ հունիսի 22-ին.
  15. Греция. Часть II // Православная энциклопедия. — М. : Церковно-научный центр «Православная энциклопедия», 2006. — Т. XII. — С. 391—427. — 752 с. — 39 000 экз. — ISBN 5-89572-017-X.