Jump to content

Յուկի Աբե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուկի Աբե
阿部 勇樹
Անձնական տվյալներ
Քաղաքացիությունը  Ճապոնիա
Ծննդյան ամսաթիվ սեպտեմբերի 6, 1981(1981-09-06)[1][2] (43 տարեկան)
Ծննդավայր Իտիկավա, Թիբա, Ճապոնիա
Հասակ 178 սանտիմետր
Քաշ 77 կիլոգրամ
Դիրք Կիսապաշտպան
Ակումբային տեղեկություններ
Ներկա ակումբ Ճապոնիա Ուրավա Ռեդ Դայմոնդս
Համար 22
Պատանեկան կարիերա
1994—1998 Ճապոնիա ՋԵՖ Յունայթեդ Իտիհարա Տիբա
Մասնագիտական կարիերա*
Տարի Ակումբ Խաղ (Գոլ)
1998—2006 Ճապոնիա ՋԵՖ Յունայթեդ Իտիհարա Տիբա 214 (36)
2007—2010 Ճապոնիա Ուրավա Ռեդ Դայմոնդս 120 (14)
2010—2012 Ճապոնիա Լեսթեր Սիթի 52 (2)
2012—Հիմա Ճապոնիա Ուրավա Ռեդ Դայմոնդս 140 (17)
Ազգային հավաքական
2000 Ճապոնիա Ճապոնիա (մինչև 20) 2 (2)
2002—2004 Ճապոնիա Ճապոնիա (մինչև 23) 13 (3)
2005—2011 Ճապոնիա Ճապոնիա 53 (3)
* Մասնագիտական կարիերայում ընդգրկված են միայն առաջնության խաղերը և գոլերը:

Յուկի Աբե (ճապ.՝ 阿部 勇樹, սեպտեմբերի 6, 1981(1981-09-06)[1][2], Իտիկավա, Թիբա, Ճապոնիա), ճապոնացի ֆուտբոլիստ, «Ուրավա Ռեդ Դայմոնդս» ֆուտբոլային ակումբի կիսապաշտպան։ Յուկին հանդես է գալիս նաև ազգային հավաքականում։

Իր պրոֆեսիոնալ կարիերան Յուկին սկսել է «ՋԵՖ Յունայթեդ Իտիհարա Տիբա» ֆուտբոլային ակումբում, որտեղ նշել է իր նորամուտը 1998 թվականի օգոստոսի 5-ին։ «ՋԵՖ Յունայթեդ Իտիհարա Տիբա»յում Յուկին խաղացել է մինչև 2006 թվականը։ Ակումբում նա խաղացել է 200 խաղ։ 2007 թվականին նա 350 միլիոն իենով (մոտ 3 միլիոն դոլլար) տեղափոխվել է «Ուրավա Ռեդ Դայմոնդս» ֆուտբոլային ակումբ, որտեղ խաղացել է մինչը 2010 թվականի օգոստոս ամիսը։ Աբեի տրանսֆերը դեպի «Ուրաֆա» ռեկորդային էր Ջեյ լիգայի պատմության մեջ։

2010 թվականի օգոստոսի 26-ին Յուկին տեղափոխվեց «Լեսթեր Սիթի»։

Ազգային հավաքականում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուկին Ճապոնիայի ազգային հավաքականում նշել է իր նորամուտը 2005 թվականի հունվարի 29-ին, Ղազախստանի դեմ խաղում։ Ազգային հավաքականում Յուկին անցկացրել է 49 խաղ, և դարձել 3 գոլի հեղինակ։ 2010 թվականին մասնակցել է աշխարհի առաջնությանը։

Ձեռքբերումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ճապոնական առաջնության գավաթակիր (2)։ 2005, 2006
  • ԱՖԿ Չեմպիոնների լիգայի Հաղթող
  • Ջեյ Լիգայի Խորհրդանշական ֆուտբոլիստ (3)։ 2005, 2006, 2007
  • Լավագույն երիտասարդ խաղացողը ճապոնիայի գավաթի լիգայում։ 2005

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Յուկի Աբե» հոդվածին։