Նյարդային հյուսվածք
Նյարդային հյուսվածք | |
---|---|
Ենթադաս | Հյուսվածք |
Կազմված է | նեյրոն և Նեյրոգլիա |
MeSH | A10.755 |
Նկարագրված է | Նոր հանրագիտարանային բառարան, 1911-1916 |
Nerve tissue Վիքիպահեստում |
Նյարդային հյուսվածք, նյարդային համակարգի հիմնական հյուսվածքային բաղադրիչ։ Նյարդային համակարգը կարգավորում և վերահսկում է մարմնի գործառույթներն ու գործունեությունը։ Այն բաղկացած է երկու մասից՝ կենտրոնական նյարդային համակարգ (ԿՆՀ), որը ներառում է ուղեղը և ողնուղեղը, և ծայրամասային նյարդային համակարգ (ԾՆՀ), որը ներառում է ճյուղավորվող ծայրամասային նյարդերը։ Այն բաղկացած է նեյրոններից՝ նյարդային բջիջներ, որոնք ընդունում և փոխանցում են իմպուլսները և նեյրոգլիայից, որը հայտնի է որպես գլիալ բջիջներ կամ գլիա։ Դրանք նպաստում են նյարդային ազդակների տարածմանը, ինչպես նաև մասնակցում են նեյրոնների սնուցմանը[1]։
Նյարդային հյուսվածքը կազմված է տարբեր տեսակի նեյրոններից, և բոլորը ունեն աքսոններ։ Աքսոնը բջջի երկար ելուստներն են, որոնք նյարդային իմպուլսները փոխանցում են հաջորդ բջիջին։
Նյարդային համակարգի ֆունկցիաներն են՝ զգայական, մկանների, գեղձերի, հոմեոստազի և մտավոր գործունեության կառավարում։
Կառուցվածք
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյարդային հյուսվածքը կազմված է նեյրոններից, որոնք նաև կոչվում են նյարդային բջիջներ և նեյրոգլիալ բջիջներից։ ԿՆՀ-ում հայտնաբերված նեյրոգլիայի չորս տեսակներն են՝ աստրոցիտները, միկրոգլիալ բջիջները, էպենդիմալ բջիջները և օլիգոդենդրոցիտները։ ԾՆՀ-ում հայտնաբերված նեյրոգլիայի երկու տեսակներն են՝ ուղեկցող գլիալ և Շվանի բջիջներ։ Կենտրոնական նյարդային համակարգի (ԿՆՀ) հյուսվածքները հայտնաբերված են գորշ և սպիտակ նյութերում։ Հյուսվածքը դասակարգվում է իր նեյրոնային և նեյրոգլիալ բաղադրիչներով[2]։
Բաղադրիչներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նեյրոնները հատուկ առանձնահատկություններով բջիջներ են, որոնք թույլ են տալիս ստանալ և փոխանցել նյարդային ազդակները հաջորդ նեյրոնին[3]։ Դրանք ունեն մեծ բջջային մարմին (սոմա), ելուստներ, որոնք կոչվում են դենդրիտներ և աքսոն։ Դենդրիտները բարակ, ճյուղավորվող ելուստներ են, որոնք ստանում են էլեկտրաքիմիական ազդանշաններ (նեյրոտրանսմիտրներ) բջջում գործողության պոտենցիալ ստեղծելու համար։ Աքսոնները երկար ելուստներ են, որոնք գործողության պոտենցիալը փոխանցում են բջջային մարմնից դեպի հաջորդ նեյրոն։ Աքսոնի լամպանման ծայրը նեյրոնի դենդրիտից բաժանված է փոքր բացվածքով, որը կոչվում է սինապտիկ ճեղք։ Երբ գործողության պոտենցիալը շարժվում է դեպի աքսոնային տերմինալ, նեյրոտրանսմիտրները արտազատվում են սինապսի միջով և կապվում հետսինապտիկ ընկալիչների հետ՝ շարունակելով նյարդային ազդակը[4]։
Նեյրոնները դասակարգվում են ըստ ֆունկցիոնալ և կառուցվածքային բաժինների։
Ֆունկցիոնալ դասակարգում[5]․
- Զգայական նեյրոններ (աֆերենտ)՝ փոխանցում են զգայական տեղեկատվությունը գործողության պոտենցիալի (նյարդային իմպուլսի) տեսքով ԿՆՀ-ից դեպի ԾՆՀ
- Շարժողական նեյրոններ (էֆերենտ)՝ փոխանցում են գործողության պոտենցիալը կենտրոնական նյարդային համակարգից դեպի մկաններ, գեղձեր
- Կապակցող նեյրոններ՝ կապեր են ստեղծում նեյրոնների միջև
Կառուցվածքային դասակարգում[5]․
- Բազմաբևեռ նեյրոններ՝ ունեն 3 կամ ավելի ելուստներ, որոնք դուրս են գալիս սոմայից (բջջային մարմին)։ Դրանք կենտրոնական նյարդային համակարգի հիմնական նեյրոնների տեսակներն են և ներառում են կապակցող և շարժիչ նեյրոններ։
- Երկբևեռ նեյրոններ՝ զգայական նեյրոններ, որոնք ունեն երկու ելուստներ՝ մեկ դենդրիտ և մեկ աքսոն
- Կեղծ միաբևեռ նեյրոններ՝ զգայական նեյրոններ, որոնք ունեն մեկ ելուստ՝ բաժանված երկու ճյուղերի, դրանք ձևավորում են աքսոն և դենտրիտ։
- Միաբևեռ խոզանակավոր բջիջներ՝ դրդող գլյուտամատային կապակցող նեյրոններ, որոնք ունեն մեկ կարճ դենդրիտ, որն ավարտվում է խոզանականման դենդրիոլներով։ Դրանք հայտնաբերված են ուղեղիկի հատիկավոր շերտում։
Նեյրոգլիան ներառում է նյարդային հյուսվածքի ոչ նյարդային բջիջները, որոնք ապահովում են նեյրոններին տարբեր կարևոր ֆունկցիաներով։ Նրանք ավելի փոքր են, քան նեյրոնները, և կառուցվածքով տարբերվում են՝ կախված իրենց ֆունկցիաներից[4]։
Նեյրոգլիալ բջիջները դասակարգվում են հետևյալ կերպ[6]․
- Միկրոգլիա՝ մակրոֆագային բջիջներ են, որոնք կազմում են կենտրոնական նյարդային համակարգի առաջնային իմունային համակարգը[7]։ Դրանք ամենափոքր նեյրոգլիալ բջիջներն են։
- Աստրոցիտներ՝ բազմաթիվ ելուսներով աստղաձև մակրոգլիալ բջիջներն են, որոնք հայտնաբերված են ԿՆՀ-ում[8]։
- Օլիգոդենտրոցիտներ՝ ԿՆՀ-ի բջիջներ, որոնք ունեն շատ քիչ ելուստներ։ Նրանք ձևավորում են միելինային թաղանթներ աքսոնների վրա, որոնք ունեն լիպիդային հիմք։ Վերջինս մեծացնում է գործողության պոտենցիալի արագությունը[5]։
- NG2 գլիա՝ կենտրոնական նյարդային համակարգի բջիջներ, որոնք տարբերվում են աստրոցիտներից, օլիգոդենդրոցիտներից և միկրոգլիաներից, և ծառայում են որպես օլիգոդենդրոցիտների զարգացման պրեկուրսորներ[6]։
- Շվանի բջիջներ՝ ծայրամասային նյարդային համակարգում գտնվող բջիջներ են[5]։
- Ուղեկից գլիալ բջիջներ՝ նյարդային բջիջների մարմիների խմբերը, որոնք միավորված կամ միացված են ԾՆՀ-ում[9]։
- Աղիքային գլիալ բջիջներ՝ հայտնաբերված է ստամոքս-աղիքային համակարգում[10]։
Հյուսվածքի դասակարգում
[խմբագրել | խմբագրել կոդը]Կենտրոնական նյարդային համակարգ[11]․
- Գորշ նյութը կազմված է բջջային մարմիններից, դենդրիտներից, չմիելինացված աքսոններից, ուղեկից գլիալ բջիջիներից, օլիգոդենդրոցիտներից (ոչ միելինացնող օլիգոդենդրոցիտների ենթատեսակ), միկրոգլիաներից և շատ քիչ միելինացված աքսոններից։
- Սպիտակ նյութը կազմված է միելինացված աքսոններից, աստրոցիտներից, միելինացնող օլիգոդենդրոցիտներից և միկրոգլիաներից։
Ծայրամասային նյարդային համակարգ[12]․
- Գանգլիոնային հյուսվածքը կազմված է բջջային մարմիններից, դենդրիտներից և ուղեկից գլիալ բջիջներից։
- Նյարդերը կազմված են միելինացված և չմիելինացված աքսոններից՝ Շվանի բջիջներից շրջապատված շարակցական հյուսվածքով։
Կապող հյուսվածքի երեք շերտերը, որոնք շրջապատում են յուրաքանչյուր նյարդ[11]․
- Էնդոնեյրում՝ յուրաքանչյուր նյարդային աքսոն կամ մանրաթել շրջապատված է էնդոնեյրումով։ Սա շարակցական հյուսվածքի բարակ, նուրբ, պաշտպանիչ շերտ է։
- Պերինեյրում՝ յուրաքանչյուր նյարդային խուրձ, որը պարունակում է մեկ կամ մի քանի աքսոններ, պարփակված է պերինեյրիումով և շարակցական հյուսվածքով, որն ունի շերտավոր դասավորություն յոթ կամ ութ շերտերով։ Սա շատ կարևոր դեր է խաղում նյարդային մանրաթելերի պաշտպանության գործում։
- Էպինեյրում՝ խիտ շարակցական հյուսվածքի ամենաարտաքին շերտն է, որը պարփակում է (ծայրամասային) նյարդը։
Գործառույթներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյարդային հյուսվածքի գործառույթը նյարդային համակարգի հաղորդակցման ցանցի ձևավորումն է՝ հյուսվածքների միջով էլեկտրական ազդակներ փոխանցումը[13]։ Կենտրոնական նյարդային համակարգի գորշ նյութը, որը պարունակում է սինապսներ, կարևոր է տեղեկատվության մշակման համար։ Սպիտակ նյութը, որը պարունակում է միելինացված աքսոններ, հեշտացնում է նյարդային ազդակների փոխանցումը կենտրոնական նյարդային համակարգում[14]։ ԾՆՀ-ում գանգլիոնային հյուսվածքը, որը պարունակում է բջջային մարմիններ և դենդրիտներ նյարդային հյուսվածքի ազդակների փոխանցման կետեր են[11]։
Կլինիկական նշանակություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ուռուցքներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Նյարդային հյուսվածքի նորագոյացությունները (ուռուցքները) ներառում են․
- Գլիոմա՝ գլիալ բջիջների ուռուցք
- Ուղեղային գլիոմատոզ, օլիգոաստրոցիտոմա, էպենդիոմա, աստրոցիտոմա (գլիոբլաստոմա), օլիգոդենդրոգլիոմա, մեդուլոբլաստոմա, պարզ նեյրոէկտոդերմալ ուռուցք։
- Նեյրոէպիթելիոմատոզ ուռուցքներ
- Նյարդային թաղանթների ուռուցքներ
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Nervous Tissue | SEER Training». training.seer.cancer.gov. Վերցված է 2020 թ․ փետրվարի 5-ին.
- ↑ «Peripheral Nervous System». Histology and Virtual Microscopy Learning Resource. University of Michigan Medical School. Վերցված է 2015 թ․ հունվարի 29-ին.
- ↑ Byrne, John; Roberts, James (2004). From Molecules to Networks. California: Academic Press. էջ 1.
- ↑ 4,0 4,1 Swenson, Rand. «Review of Clinical and Functional Neuroscience». Dartmouth Medical School. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 3-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.
- ↑ 5,0 5,1 5,2 5,3 Waymire, Jack. «Organization of Cell Types». Neuroscience Online. The University of Texas Medical School. Արխիվացված է օրիգինալից 2015 թ․ փետրվարի 9-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
- ↑ 6,0 6,1 Verkhratsky, Alexi; Butt, Arthur (2013). Glial Physiology and Pathaphysiology (PDF) (First ed.). Chinchester, UK: John Wiley & Sons. էջ 76. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Brodal, Per (2010 թ․ մարտի 1). The Central Nervous System: Structure and Function (Fourth ed.). Oxford University Press. էջ 19. ISBN 9780199701049. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Sofroniew, Michael; Vinters, Harry (2009). «Astrocytes: biology and pathology». Acta Neuropathol. 119 (1): 7–35. doi:10.1007/s00401-009-0619-8. PMC 2799634. PMID 20012068.
- ↑ M, Hanani (2010). «Satellite glial cells in sympathetic and parasympathetic ganglia: in search of function». Brain Research Reviews. 64 (2): 304–27. doi:10.1016/j.brainresrev.2010.04.009. PMID 20441777. S2CID 11833205.
- ↑ Gershon, Michael; Rothman, Taube (1991). «Enteric Glia». Glia. 4 (2): 195–204. doi:10.1002/glia.440040211. PMID 1827778. S2CID 25988353.
- ↑ 11,0 11,1 11,2 «Neurons and Support Cells». SIU Med. Southern Illinois University School of Medicine. Վերցված է 2015 թ․ հունվարի 31-ին.
- ↑ Hof, Patrick R.; Kidd, Grahame; Defelipe, Javier; De Vellis, Jean; Gama Sosa, Miguel A.; Elder, Gregory A.; Trapp, Bruce D. (2013). Cellular Components of Nervous Tissue (PDF). Randolph-Macon College. էջեր 41–59. doi:10.1016/b978-0-12-385870-2.00003-2. ISBN 9780123858702. S2CID 14442865. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2017 թ․ օգոստոսի 1-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 20-ին.
{{cite book}}
:|website=
ignored (օգնություն) - ↑ «Nervous Tissue». Sidwell School. Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ հունիսի 12-ին. Վերցված է 2015 թ․ հունվարի 27-ին.
- ↑ Robertson, Sally (2010 թ․ նոյեմբեր). «What is Grey Matter». News Medical. AZo Network. Վերցված է 2015 թ․ հունվարի 30-ին.