Ուլե Էյնար Բյորնդալեն (նորվ.՝ Ole Einar Bjørndalen, հունվարի 27, 1974(1974-01-27)[1][2][3][…], Դրամեն, Բուսկերուդ, Նորվեգիա), նորվեգացիբիաթլոնիստ, օլիմպիական ութակի չեմպիոն, բիաթլոնի աշխարհի առաջնությունների պատմության մեջ ամենատիտղոսակիր մարզիկը (20 հաղթանակ)[6][7][8]։ Սոլթ Լեյք Սիթիում կայացող 2002 թվականի Ձմեռային օլիմպիական խաղերում բիաթլոն մարզաձևը ներկայացնող Ուլե Էյնարը 4 հնարավոր հաղթանակներից տարել է 4-ը և դարձել աշխարհում բիաթլոնի միակ բացարձակ օլիմպիական չեմպիոն։ Բյորնդալենը 96 անհատական հաղթանակ է տարել բիաթլոնի և դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում (համապատասխանաբար՝ 95 և 1), իսկ ընդհանուր առմամբ՝ 133 հաղթանակ ունի թիմային մարզաձևերում։ 2014-2016 թվականներին եղել է Միջազգային օլիմպիական կոմիտեի անդամ։
Անհատական մրցումներում բիաթլոնի աշխարհի գավաթի փուլերի ամենատարեց հաղթողն է՝ 41 տարեկան, 10 ամսական և 5 օր։ Ձմեռային Օլիմպիական խաղերի պատմության ամենատարեց հաղթողն է․ 2014 թվականին Սոչիում նվաճել է ոսկե մեդալ, երբ նա արդեն 40 տարեկան էր։ Այսպիսով, գերազանցել է «Դաֆ Գիբսոնի»՝ կանադացի սկելետոնիստի նվաճումները, որը ոսկե մեդալ էր նվաճել 39 տարեկան հասակում[8][8]։
44 տարեկան հասակում՝ 2018 թվականի ապրիլի 3-ին, հայտարարել է մարզական կարիերան ավարտելու մասին[7][8]։
Ուլե Էյնար Բյորնդալենը ծնվել է 1974 թվականի հունվարի 27-ին նորվեգականԴրամեն քաղաքում, մեծացել է Սիմոստրանդա քաղաքում՝ ագարակատերերի ընտանիքում։ Ուսումով շատ քիչ է հետաքրքրվել, ընդ որում՝ բավականին շատ ժամանակ է անցկացրել սպորտային բաժանմունքներում։ Խաղացել է ֆուտբոլ, գնացել հանդբոլի մարզումների, նիզակ է նետել, 3000 մետր վազքում մասնակցել է հեծանվավազքի և թեթև աթլետիկայի մրցումների[9]։ Ուլե Էյնարի հայրը պատանեկության տարիներին զբաղվել է թեթև ատլետիկայով, սակայն ստիպված է եղել թողնել սպորտով զբաղվելը, որպեսզի կարողանա կյանքի ապրուստ վաստակել[10]։ Ուլե Էյնարից բացի ընտանիքում ևս երկու որդի և երկու դուստր կա։ Եղբայրներից ավագը՝ Դագը, ընտանիքում առաջինն է սկսել զբաղվել բիաթլոնով[11]։ Նրա հետքերով գնացել է նաև Ուլե Էյնարը, որը 1982 թվականին 8 տարեկան հասակում սկսել է զբաղվել դրանով։ Կրտսեր եղբայրը եղել է Հանս Անտոնը[12]։
Նա բնակվում է Ավստրիայում՝ Տիրոլ դաշնային հողում գտնվող Օբերտիլիի կոմունայում[13]։
2006 թվականի մայիսի 27-ին ամուսնացել է բելգիացիբիաթլոնիստուհի Նատալի Սանտերի հետ։ 2012 թվականի հոկտեմբերին՝ վեց տարվա ամուսնությունից հետո, հայտարարվել է նրանց ամուսնալուծության մասին[14]։
2016 թվականի ապրիլի 5-ին հայտնի է դարձել, որ բելառուս բիաթլոնիստուհի Դարյա Դոմրաչևան Բյորնդալենից երեխայի է սպասում[15]։ 2016 թվականի հուլիսի 16-ին Բյորնդալենն և Դոմրաչևան ամուսնացել են Օսլոյում։ 2016 թվականի հոկտեմբերի 1-ին Մինսկում ամուսինները ունեցել են դուստր, որի անունը դրել են Քսենիա[16][17]։
Բյորնդալենն առանձնանում է գերազանց լեռնադահուկային նախապատրաստմամբ, որը թույլ է տվել նրան մասնակցել և՛ լեռնադահուկային մրցավազերի, և՛ նույնիսկ հաջողության հասնել։ Սոլթ Լեյք Սիթիում2002 թվականի ձմեռային Օլիմպիական խաղերի ժամանակ, բացի բիաթլոնի մրցույթներից, մասնակցել է ազատ ոճի զանգվածային մեկնարկից 30 կմ հեռավորության վրա անցկացված դահուկավազքին և զբաղեցրել վեցերորդ տեղը (Իսպանիայում հանդես եկող գերմանացի դահուկորդ Յոհան Մյուլեգգի որակազրկումից հետո՝ հինգերորդ տեղը)՝ Ավստրիայից հաղթող Քրիստիան Հոֆմանին զիջելով 13,5 վայրկյանով։
Դահուկավազքի աշխարհի երկու առաջնությունների մասնակից է։ 2005 թվականին մասնակցել է ԳերմանիայիՕբերստդորֆ քաղաքում կայացած աշխարհի առաջնությանը և 15 կմ ազատ ոճում վազքում գրավել է 11-րդ տեղը։ Ճապոնիայի Սապորո քաղաքում 2007 թվականի աշխարհի առաջնությունում վատ եղանակային պայմանները նույնպես թույլ չեն տվել Բյորնդալենին լավ արդյունք ցույց տալ նույն մրցավազքում, որտեղ զբաղեցրել է միայն 13-րդ տեղը։
Մասնակցել է դահուկավազքի աշխարհի գավաթի խաղարկությունում տասնյոթ մրցավազքի, որտեղ անձնական մրցավազքերում երեք անգամ բարձրացվել է պատվո պատվանդանի վրա՝
2001 թվականի նոյեմբերի 25-ին Աշխարհի գավաթի մրցույթում ֆիննական Կուոպիո քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 2-րդ տեղ
2001 թվականի դեկտեմբերի 22-ին Աշխարհի գավաթի մրցույթում ավստրիական Ռամզաու քաղաքում - 30 կմ զանգվածային մեկնարկով մրցավազքում 2-րդ տեղ
2006 թվականի նոյեմբերի 18-ին Աշխարհի գավաթի մրցույթում շվեդական Էլիվարե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 1-ին տեղ
Դրանից բացի նա նորվեգական էստաֆետային հավաքականի կազմում երկու անգամ զբաղեցրել է մրցանակային տեղեր՝
2003 թվականի նոյեմբերի 23-ին Աշխարհի գավաթի մրցույթում նորվեգական Բեյտոստոլեն քաղաքում - 2-րդ նորվեգական էստաֆետային հավաքականի 3-րդ տեղ
2006 թվականի դեկտեմբերի 17-ին Աշխարհի գավաթի մրցույթում ֆրանսիական Լա Կլյուզա քաղաքում - 2-րդ նորվեգական էստաֆետային հավաքականի 2-րդ տեղ
Տասներկու մրցավազքերում Ուլե Էյնարի չի հաջողվել մրցանակային տեղեր զբաղեցնել`
1998 թվականի նոյեմբերի 28-ին Աշխարհի գավաթի մրցույթում ֆինլանդական Մուոնիո քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 23-րդ տեղ
1999 թվականի հունվարի 12-ին Աշխարհի գավաթի մրցույթում չեխական Նովե Մեստո քաղաքում - 30 կմ ազատ ոճով մրցավազքում 18-րդ տեղ
2003 թվականի նոյեմբերի 26-ին Աշխարհի գավաթի մրցույթում շվեդական Կիրունե քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 18-րդ տեղ
2003 թվականի նոյեմբերի 22-ին Աշխարհի գավաթի մրցույթում նորվեգական Բեյտոստոլեն քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 13-րդ տեղ
2004 թվականի նոյեմբերի 27-ին Աշխարհի գավաթի մրցույթում ֆինլանդական Կուսամո քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 10-րդ տեղ
2004 թվականի դեկտեմբերի 18-ին Աշխարհի գավաթի մրցույթում ավստրիական Ռամզաու քաղաքում - 30 կմ ազատ ոճով մրցավազքում 7-րդ տեղ
2005 թվականի փետրվարի 12-ին Աշխարհի գավաթի մրցույթում գերմանական Ռայտ իմ Վինկլե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 40-րդ տեղ
2006 թվականի նոյեմբերի 19-ին Աշխարհի գավաթի մրցույթում շվեդական Էլիվարե քաղաքում - 1-ին նորվեգական էստաֆետային հավաքականում 4-րդ տեղ
2006 թվականի դեկտեմբերի 16-ին Աշխարհի գավաթի մրցույթում ֆրանսիական Լա Կլյուզա քաղաքում - 30 կմ ազատ ոճով մրցավազքում 16-րդ տեղ
2007 թվականի նոյեմբերի 24-ին Աշխարհի գավաթի մրցույթում նորվեգական Բեյտոստոլեն քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 5-րդ տեղ
2010 թվականի նոյեմբերի 20-ին Աշխարհի գավաթի մրցույթում շվեդական Էլիվարե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 25-րդ տեղ
2010 թվականի նոյեմբերի 21-ին Աշխարհի գավաթի մրցույթում շվեդական Էլիվարե քաղաքում - 2-րդ նորվեգական էստաֆետային հավաքականում 13-րդ տեղ
Դրանից բացի հանդես է եկել մրցույթներում, որոնք չեն ընդգրկվել աշխարհի գավաթի հաշվում`
1997 թվականի դեկտեմբերի 21-ին նորվեգական Վալդրեսե քաղաքում - 30 կմ ազատ ոճով մրցավազքում 1-ին տեղ
1998 թվականի մարտի 19-ին նորվեգական Գեյլո քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 6-րդ տեղ
2001 թվականի ապրիլի 21-ին նորվեգական Ֆունաեսդալենե քաղաքում - 30 կմ ազատ ոճով մրցավազքում 5-րդ տեղ
2001 թվականի նոյեմբերի 18-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 7-րդ տեղ
2002 թվականի նոյեմբերի 16-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 7-րդ տեղ
2003 թվականի նոյեմբերի 15-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 4-րդ տեղ
2004 թվականի նոյեմբերի 14-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 2-րդ տեղ
2006 թվականի նոյեմբերի 11-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 10 կմ ազատ ոճով մրցավազքում 1-ին տեղ
2009 թվականի նոյեմբերի 14-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 11-րդ տեղ
2010 թվականի նոյեմբերի 12-ին նորվեգական Բեյտոստյոլենե քաղաքում - 15 կմ ազատ ոճով մրցավազքում 9-րդ տեղ
Աղյուսակում ներկայացված են բիաթլոնի մրցարշավների ժամանակ մարզիկների զբաղեցրած տեղերը։
Անհ - Անհատական մրցավազք Հետ - Հետապնդման մրցավազք Սպր - Սպրինտ ՄՍ - Մաս-սթարթ Էստ - Էստաֆետա ԽԷ - Խառը էստաֆետա Անհ ԽԷ - անհատական խառը էստաֆետա Թիմ - Թիմային մրցավազք DNS - մարզիկը գրանցվել է, սակայն չի մեկնարկել DNF - մարզիկը գրանցվել է, սակայն չի վերջացրել LAP - մարզիկը մրցավազքի ընթացքում (հետպնդման մրցավազքերի և մաս սթարթերի համար) առաջատարից հետ է մնացել ավելի քան մեկ շրջանով և դուրս է եկել մայրուղուց - − մարզիկն այս մրցավազքին չի մասնակցել չեղ − մրցավազքը չի կայացել կամ չեղարկվել է ? − անհայտ արդյունք
All placings and results are sourced by the International Biathlon Union's searchable results database: «IBU Datacenter». International Biathlon Union. Արխիվացված է օրիգինալից 2011 թ․ մարտի 1-ին.
«Biathlon World Cup results». International Biathlon Union. Արխիվացված է օրիգինալից 2018 թ․ հունվարի 18-ին. Վերցված է 2014 թ․ փետրվարի 21-ին. – searchable database of all World Cup race results