Jump to content

Ջերի Յանգ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ջերի Յանգ
չինարեն՝ 楊致遠
Դիմանկար
Ծնվել էնոյեմբերի 6, 1968(1968-11-06)[1][2] (56 տարեկան)
ԾննդավայրԹայբեյ, Թայվան[3][2]
Քաղաքացիություն ԱՄՆ
ԱզգությունTaiwanese Americans? և Taiwanese people?
ԿրթությունՍթենֆորդի համալսարան[3][2] և Piedmont Hills High School?
ԵրկերYahoo[3][2]
Մասնագիտությունձեռնարկատեր, համակարգչային գիտնական, գործարար և արվեստի կոլեկցիոներ
ԱմուսինAkiko Yamazaki?[3]
Պարգևներ և
մրցանակներ
Անդամություն100-ի կոմիտե[5] և տնօրենների խորհուրդ[5]
 Jerry Yang (entrepreneur) Վիքիպահեստում

Ջերի Յանգ (անգլ.՝ Jerry Yang, նոյեմբերի 6, 1968(1968-11-06)[1][2], Թայբեյ, Թայվան[3][2], չինարեն՝ 楊致遠), համացանցային ձեռնարկատեր, Yahoo! Inc ընկերության համահիմնադիր և նախկին գործադիր տնօրեն։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1968 թվականի նոյեմբերի 6-ին՝ Թայբեյում։ Նրա հայրը մահացել է, երբ նա եղել է երկու տարեկան։ Տաս տարեկան հասակում ընտանիքի հետ (մոր և կրտսեր եղբոր հետ) տեղափոխվել է Կալիֆոռնիա՝ Սան Խոսե, ԱՄՆ։ Մայրն անգլերենի ուսուցչուհի էր, դրա համար էլ ԱՄՆ տեղափոխվելուց երեք տարի անց Ջերի ազատ կարողանում էր խոսել անգլերեն։ Դպրոցն ավարտելուց հետո Սթենդֆորդի համալսարանում ստացել է բակալավրի, այնուհետև մագիստրոսի կոչում՝ էլեկտրոտեխնիկայի բնագավառում։

1994 թվականին լինելով ուսանող՝ Դեյվիդ Ֆիլոյի հետ համատեղ ստեղծել է «Jerry and Dave’s Guide to the World Wide Web» («Ջերիի և Դեյվի համաշխարհային սարդոստայնի ուղեցույց») կայքը, որը բաղկացած էր այլ կայքերի կատալոգներից, շուտով կայքն անվանափոխվել է՝ դառնալով Yahoo! (բացականչական նշանով)։ Կայքը շատ արագ հայտնիություն է ձեռք բերել և 1995 թվականի ապրիլին Յանգը և Ֆիլոն հիմնադրել են Yahoo! Inc ընկերությունը։

2007 թվականի հունիսից 2009 թվականի հունվարը Յանգը եղել է ընկերության տնօրենը, քննադատության է ենթարկվել, քանի որ չի ցանկացել բարձրացնել ընկերության արժեթղթերի գինը և մերժել է միավորվել Microsoft-ին։ 2009 թվականի հունվարին լքել է տնօրենի պաշտոնը, սակայն զբաղեցրել է «Yahoo Chief» («Yahoo!-ի ավագ») պաշտոնը՝ փաստացի մնալով որպես ընկերության ղեկավար։ 2012 թվականի հունվարի 17-ին հայտարարվել է, որ Ջերի Յանգը թողնում է ընկերության բոլոր պաշտոնները[6]։

Ֆորբս ամսագրի տվյալներով՝ միլիարդատիրոջ կարողությունը 2015 թվականին կազմել է $2 միլիարդ[7]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կինը՝ Ակիկո Յամազակին ունի ճապոնական ծագում, մեծացել է Կոստա Ռիկայում։ Ունեն երկու երեխա։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 Munzinger Personen (գերմ.)
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 https://economictimes.indiatimes.com/tech/internet/jerry-yang-dot-com-billionaire/articleshow/3726157.cms?from=mdr
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 3,5 https://news.stanford.edu/news/2007/february21/donors-022107.html
  4. https://www.carnegie.org/awards/great-immigrants/2007-great-immigrants/
  5. 5,0 5,1 https://knight-hennessy.stanford.edu/people/jerry-yang
  6. «YAHOO!-Ի ՀԻՄՆԱԴԻՐՆԵՐԻՑ ՄԵԿԸ ՈՐՈՇԵԼ Է ՀԵՌԱՆԱԼ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆԻՑ / Բիզնես 24». բիզնես.հայ. Վերցված է 2019 թ․ սեպտեմբերի 20-ին. {{cite web}}: Check |url= value (օգնություն)
  7. Jerry Yang on Forbes Lists

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Ջերի Յանգ» հոդվածին։