Jump to content

Ռայմոնդ Քեթթել

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռայմոնդ Քեթթել
Raymond Cattell
Ծնվել էմարտի 20, 1905(1905-03-20)[1][2][3]
Ուեստ Բրոմիջ, Սենդուել, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն
Մահացել էփետրվարի 2, 1998(1998-02-02)[1][2][3] (92 տարեկան)
Հոնոլուլու, ԱՄՆ[4]
Բնակության վայր(եր)Անգլիա
Քաղաքացիություն Միացյալ Թագավորություն և  ԱՄՆ
Դավանանքաթեիզմ
Մասնագիտությունհոգեբան և համալսարանի դասախոս
Հաստատություն(ներ)Հարվարդի համալսարան, Կոլումբիայի համալսարան, Քլարկի համալսարան և Հավայան կղզիների համալսարան
Գործունեության ոլորտանձի հոգեբանություն
Ալմա մատերԼոնդոնի համալսարանի քոլեջ (1929), Լոնդոնի թագավորական քոլեջ և Torquay Boys' Grammar School?
Գիտական աստիճանդոկտորի աստիճան[4]
Տիրապետում է լեզուներինանգլերեն[5][6]
Գիտական ղեկավարՖրենսիս Ավելինգ
Եղել է գիտական ղեկավարJohn Nesselroade?
Պարգևներ

Ռայմոնդ Քեթթել (անգլ.՝ Raymond Bernard Cattell, մարտի 20, 1905(1905-03-20)[1][2][3], Ուեստ Բրոմիջ, Սենդուել, Ուեսթ Միդլանդս, Անգլիա, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի միացյալ թագավորություն - փետրվարի 2, 1998(1998-02-02)[1][2][3], Հոնոլուլու, ԱՄՆ[4]), անգլիացի հոգեբան։

Ծնվել է 1905 թ. Անգլիայում։ Նա ունեցել է երջանիկ մանկություն, որը սակայն դադարում է լինել այդպիսին, երբ Անգլիան ընդգրկվում է Առաջին համաշխարհային պատերազմի մեջ։ 16 տարեկան հասակում Քեթթելն ընդունվում է Լոնդոնի համալսարանի թագավորական քոլեջ, որտեղ ուսումնասիրում է ֆիզիկա և քիմիա, սակայն նրա հետաքրքրությունների շրջանակը հետզհետե ընդգրկում է մի շարք սոցիալական խնդիրներ, որոնց այդ գիտություններն ի զորու չէին պատասխանել և Քեթթելը որոշում է զբաղվել հոգեբանական հետազոտություններով։ 1929 թ. ստանում է փիլիսոփայական գիտությունների դոկտորի կոչում։ 1932-1937 թթ. աշխատում է Անգլիայի հոգեբանական կլինիկայի տնօրեն, որից հետո մեկնում Նյու Յորք։ 1938 թ. նա աշխատում է Քլարկի համալսարանում, իսկ ավելի ուշ՝ 1941 թ. զբաղեցնում հոգեբանության դասախոսի պաշտոն Հարվարդի համալսարանում։ 1945 թ. տեղափոխվում է Իլինոյսի համալսարան, որտեղ գրեթե 30 տարի զբաղեցնում է անձի և խմբային վերլուծության լաբորատորիայի ղեկավարի պաշտոնը։ 1973 թ.Կոլորադո նահանգում հիմնում է ինքնիրացման և բարոյականության հիմունքների հետազոտման ինստիտուտ։ 1977 թ. Հավայան համալսարանի խորհրդատու ու պրոֆեսոր է, ինչպես նաև Իլինոյսի պատվավոր պրոֆեսոր։

Քեթթելն իր կյանքի ընթացքում հրատարակել է 35 գիրք և 400 հետազոտական հոդված։ Առավել ուշադրության են արժանի նրա հետևյալ գրքերը՝ «Անձի չափումները և նկարագիրը» (1946), «Անձնավորություն. համակարգային տեսական և փաստարկային հետազոտություն» (1950), «Անձի գիտական վերլուծություն» (1965), «Անձի և ընդունակությունների ժառանգում» (1982) և այլն։

Քեթթելը մահացել է 92 տարեկանում, 1998 թ. փետրվարի 2-ին[7]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Encyclopædia Britannica
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 Բրոքհաուզի հանրագիտարան (գերմ.)
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Педагоги и психологи мира (ռուս.) — 2012.
  4. 4,0 4,1 4,2 4,3 Deutsche Nationalbibliothek Record #118942484 // Gemeinsame Normdatei (գերմ.) — 2012—2016.
  5. Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
  6. CONOR.Sl
  7. Հոգեբանություն (դեմքեր, փաստեր)։ Ուսումնամեթոդական ձեռնարկ/ Կազմ. Ս.Վ. Հովհաննիսյան, Հ.Ռ. Հովհաննիսյան, Է.Վ. Ասրիյան, խմբ. Հ.Մ. Ավանեսյան - Եր.: ԵՊՀ հրատ., 2010 թ. - 153 էջ։