Ռաուֆ Օրբայ
Ռաուֆ Օրբայ | |
Կուսակցություն՝ | Progressive Republican Party? և Հանրապետական ժողովրդավարական կուսակցություն |
---|---|
Կրթություն՝ | Turkish Naval Academy? |
Մասնագիտություն՝ | դիվանագետ, քաղաքական գործիչ և ռազմական գործիչ |
Դավանանք | սուննի իսլամ |
Ծննդյան օր | հուլիսի 27, 1881 |
Ծննդավայր | Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն |
Վախճանի օր | հուլիսի 16, 1964 (82 տարեկան) |
Վախճանի վայր | Ստամբուլ, Թուրքիա |
Թաղված | Sahrayıcedid Cemetery |
Քաղաքացիություն | Թուրքիա |
Հայր | Mehmet Muzaffer Pasha?[1] |
Ինքնագիր | |
Պարգևներ | |
Հուսեյն Ռաուֆ Օրբայ (թուրքերեն՝ Hüseyin Rauf Orbay, հուլիսի 27, 1881, Կոստանդնուպոլիս, Օսմանյան կայսրություն - հուլիսի 16, 1964, Ստամբուլ, Թուրքիա), 20-րդ դարի առաջին կեսի Թուրքիայի ականավոր պետական գործիչ, Թուրքիայի վարչապետը 1922-1923 թվականներին։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Հուսեյն Ռաուֆը ծնվել է Կոստանդնուպոլսում՝ աբխազական ընտանիքում[2]։ Լինելով Օսմանյան նավատորմի սպա՝ նա իր գործողություններով աչքի է ընկել Բալկանյան առաջին պատերազմի ժամանակ որպես Համիդիե հածանավի կապիտան[3]։ Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է ռազմածովային շտաբի պետ և մինչև 1918 թվականի հոկտեմբեր եղել է ծովային նախարար և ղեկավարել է մի պատվիրակություն, որը ստորագրել է Մուդրոսի զինադադարը[4]։ Ռաուֆ Օրբայը նաև մեծ դեր է խաղացել Մուսթաֆա Քեմալ Աթաթուրքին օգնելու գործում Ջեմալ փաշայի հետ թշնամանքի ժամանակ[5]։ 1918 թվականի հոկտեմբերի 31-ին նա ստորագրեց Մուդրոսի զինադադարը՝ որպես ռազմածովային նավատորմի նախարար, որը վերջ դրեց Օսմանյան կայսրության մասնակցությանը Առաջին աշխարհամարտին։ Երբ սկսվեց թուրքական անկախության պատերազմը, նա հրաժարական տվեց և գնաց Անկարա՝ Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի հետ համագործակցելու համար։ Նա 1919 թվականի հուլիսի 23-ին ընտրվել է Էրզրումի Կոնգրեսի ներկայացուցչական կոմիտեի անդամ։ Սիվասի Կոնգրեսին միացել է որպես Սիվասի պատվիրակ 1919 թվականի սեպտեմբերի 4-ին և ընտրվել է նախագահի տեղակալ։
Ավարտել է ռազմածովային և ինժեներական ուսումնարանը (1889)։ Ծառայել է որպես սպա Օսմանյան նավատորմում։
Զբաղեցրել է տարբեր պատասխանատու պաշտոններ՝ աշխատելով ԱՄՆ-ում, Գերմանիայում, Անգլիայում։
Մասնակցել է Բալկանյան պատերազմներին և Առաջին համաշխարհային պատերազմին՝ որպես հածանավ Համիդիեի հրամանատար։ Փոխգնդապետի կոչումով նշանակվել է Թուրքիայի ռազմածովային ուժերի գլխավոր հրամանատար։
Նրա պատվին Նեստոր Լակոբան իր որդուն Ռաուֆ է անվանել[6]։
Թուրքիայի անկախության համար պատերազմի սկսվելուց հետո լքել է կառավարությունը և մեկնել Անկարա՝ աջակցելով Քեմալ Աթաթուրքին։ Սիվասի Կոնգրեսում (1919) եղել է պատվիրակ և փոխնախագահ։
Աթաթուրքի իշխանության գալուց հետո դարձել է նրա մերձավոր զինակիցը։ 1922-1923 թվականներին եղել է Թուրքիայի վարչապետի պաշտոնում։ 1924 թվականին հանդես է եկել ընդդիմադիր Առաջադիմական հանրապետական կուսակցության հիմնադիրներից մեկը։ Նրա արգելքից հետո 1925 թվականին արտաքսվել է երկրից և 10 տարի անցկացրել երկրից դուրս։
1933 թվականին համաներվեց և 1935 թվականին հնարավորություն ստացավ վերադառնալ հայրենիք։ 1939 թվականին ընտրվել է Մեծ Ազգային ժողովի պատգամավոր Քասթամոնուի մարզից։
Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին 11942-1944 թվականներին եղել է Մեծ Բրիտանիայում Թուրքիայի դեսպանը։ Հայտնի է Օրբայի և Չերչիլի բարեկամությունը։
Հիշատակ
[խմբագրել | խմբագրել կոդը]Ամեն տարի ականավոր նավատորմիղի ծննդյան օրը ռազմածովային նավատորմի նախարարությունը Ստամբուլի կենտրոնում գտնվող Օրբայի գերեզմանին պատվո պահակ է դնում, իսկ աբխազական սփյուռքի ներկայացուցիչները ծաղիկներ են բերում նրա հուշարձանին։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Թուրքերեն Վիքիպեդիա (тур.) — 2002.
- ↑ Berzeg, S.E. (1990). Türkiye Kurtuluş Savaşı'nda Çerkes göçmenleri. Nart Yayıncılık. Վերցված է 2015 թ․ փետրվարի 26-ին.
- ↑ Huseyin Ra'uf Orbey, W.M. Hale,The Encyclopaedia of Islam, Vol. VIII, ed. C.E.Bosworth, E. van Donzel, W.P.Heinrichs and G. Lecomte, (Brill, 1995), 174.
- ↑ Huseyin Ra'uf Orbey, W.M. Hale,The Encyclopaedia of Islam, Vol. VIII, 174.
- ↑ Mango, Andrew (1999). Ataturk: The Biography of the Founder of Modern Turkey. Woodstock, NY: The Overlook Press. էջ 171. ISBN 1-58567-011-1.
- ↑ «Аиааира — В российском Госархиве социально-политической истории найдены отчеты Нестора Лакоба и Ефрема Эшба». Արխիվացված է օրիգինալից 2016 թ․ մարտի 5-ին. Վերցված է 2012 թ․ հոկտեմբերի 17-ին.
Գրականություն
[խմբագրել | խմբագրել կոդը]- J. Kutay. Osmanlidan Cumhuriyete. Yuzyilimizda bir In-sanimiz. Huseyin Rauf Orbay (1881—1964). Istanbul, 1992—1995.
- Թուրքիայի Ժողովրդահանրապետական կուսակցության քաղաքական գործիչներ
- Հուլիսի 27 ծնունդներ
- 1881 ծնունդներ
- Ստամբուլ քաղաքում ծնվածներ
- Հուլիսի 16 մահեր
- 1964 մահեր
- Ստամբուլ քաղաքում մահացածներ
- Անձինք այբբենական կարգով
- Թուրքիայի վարչապետներ
- Օսմանյան կայսրության նախարարներ
- Թուրքիայի նախարարներ
- Թուրք-իտալական պատերազմի օսմանյան ռազմական գործիչներ
- Օսմանյան կայսրության Հատուկ կազմակերպության անդամներ
- Օսմանյան կայսրության քաղաքական գործիչներ
- Միություն և առաջադիմություն կուսակցության քաղաքական գործիչներ
- Առաջին համաշխարհային պատերազմի օսմանյան մասնակիցներ
- Թուրք պետական գործիչներ
- Բալկանյան պատերազմներում Օսմանյան կայսրության ռազմական գործիչներ