Jump to content

Տանո (տոն)

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տանո
Dano (단오)

ՏեսակCultural, government
ԵնթադասDragon Boat Festival?
Ամսաթիվ5-րդ ամսվա 5-րդ օրը
ԿապվածDuanwu Festival

Տանո կամ Սուրի Նալ (կորեերեն՝ 단오, 수릿날)՝ կորեական ավանդական տոն, որը նշվում է լուսնային օրացույցի հինգերորդ ամսվա հինգերորդ օրը[1]։

Կորեայի Ազգային Դեմոկրատական Հանրապետությունում պաշտոնապես ոչ աշխատանքային օր է, Հարավային Կորեայի հիմնական ավանդական տոներից մեկն է[2]։ Այս տոնի ընթացքում Հարավային Կորեայում մի շարք փառատոներ են անցկացվում, որոնցից մեկը հանդիսանում է Կաննյան փառատոնը։ Տանո տոնը ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլուխգործոցների և մարդկության ոչ նյութական ժառանգության ցուցակի մեջ[3]։

Ընդհանուր տվյալներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կորեայում այս տոնը նշվում է շատ վաղուց[4]։ Այսպես Տանոն Երեք թագավորության դարաշրջանում նշվում էր լավ բերքի համար երախտագիտություն հայտնելով Աստվածներին։ «Տանո» անվանումը նշանակում է հինգերորդ լուսնային ամսվա հինգերորդ օրը։ Ըստ հնագույն աղբյուրների կորեացիները հինգերորդ լուսնային ամսվա սկզբին ավարտելով ցանքը, հավաքվել են միասին և զվարճացել երգ ու պարով։ Այս օրը ընդունված էր միմյանց հովհար նվիրել։ Աղջիկների հիմնական զվարճանքը ճոճանակների վրա մրցելն էր։ Ճոճանակը կախում էին մեծ ուռենու վրա։ Հաղթողները ստանում էին բրոնզե կամ արույրե սպասքի պարագաներ։

Այս օրը կորեացիներն ավանդական ուտելիքներ են պատրաստում, օրինակ՝ բրնձից պատրաստված հաց, այս օրը կոչում են նաև Սուրիի օր։

Անցյալում Տանոն ամենահայտնի տոներից մեկն էր, բայց այժմ այս տոնը հազվադեպ է նշվում։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Festivals of Gangneung». Gangneung City official site. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  2. «Tour2Korea Dano Festival description». Արխիվացված է օրիգինալից 2007 թ․ հոկտեմբերի 11-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.
  3. Encyber Encyclopedia article
  4. «Festivals of Gangneung». Gangneung City official site. Արխիվացված է օրիգինալից 2013 թ․ հուլիսի 13-ին. Վերցված է 2017 թ․ հուլիսի 18-ին.