Jump to content

Քելլի Լեբրոք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Քելլի Լեբրոք
անգլ.՝ Kelly LeBrock
Ծնվել էմարտի 24, 1960(1960-03-24)[1] (64 տարեկան)
ԾննդավայրՆյու Յորք, Նյու Յորք
Քաղաքացիություն ԱՄՆ
Մասնագիտությունդերասանուհի, մոդել, կինոդերասանուհի և հեռուստատեսային դերասանուհի
Ամուսին(ներ)Վիկտոր Դրեյ և Սթիվեն Սիգալ
Երեխա(ներ)Arissa LeBrock?
kellylebrock.com

Քելլի Լեբրոք (անգլ.՝ Kelly LeBrock, մարտի 24, 1960(1960-03-24)[1], Նյու Յորք, Նյու Յորք), ամերիկացի դերասանուհի և ֆոտոմոդել, որն առավել հայտնի է «Կարմրազգեստ կինը» ֆիլմում Շառլոտայի և «Օ՜հ, այս գիտությունը» ֆիլմում Լիզայի դերակատարումներով[2]։

Կենսագրություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Քելլի Լեբրոքը ծնվել է 1960 թվականի մարտի 24-ին Նյու Յորքում։ Մանկությունն անցել է Լոնդոնում։ Մոդելային գործունեությունը սկսել է 16 տարեկանում, ավելի ուշ դարձել է Էյլին Ֆորդի գործակալության ամենահայտնի մոդելներից մեկը[3]։

Առաջին անգամ կինոյում նկարահանվել է ունեցել 1984 թվականին։ Պրոդյուսեր Վիկտոր Դրայը, որի հետ նա մինչ այդ մի քանի տարի հանդիպել էր, հրավիրել է նրան «Կարմրազգեստ կինը» ֆիլմ` կերտելու ֆոտոմոդել Շառլոտայի կերպարը[4]։ 1985 թվականին «ShoWest Award» անվանակարգում ստացել է «ShoWest Award» մրցանակ։ 1985 թվականին նկարահանվել է «Oingo Boingo» ռոք խմբի «Weird Science» երգի տեսահոլովակում։ Նկարահանվել է նաև «Օ՜հ, այս գիտությունը», «Հակառակ մահի», «Աղավնյակի մատնությունը», «Դժվար ավար», «Առանց մեղքի մեղավոր» և այլ ֆիլմերում։

2013 թվականի նոյեմբերի 30-ին ձերբակալվել է ոչ սթափ վիճակում մեքենա վարելու համար[5][6]։

Անձնական կյանք

[խմբագրել | խմբագրել կոդը]

1984 թվականից մինչև 1986 թվականն ամուսնացած է եղել Վիկտոր Դրայի հետ։ 1987 թվականից մինչև 1994 թվականը (պաշտոնապես մինչև 1996 թվականը) ամուսնացած է եղել դերասան Սթիվեն Սիգալի հետ` նրանից ունենալով երեք երեխա` Աննալիզա Սիգալին (ծնված 1987 թվականին), Դոմինիկա Սան Ռոկո Սիգալին (ծնված 1990 թվականին) և Արիսա Սիգալին (ծնված 1993 թվականին)[7][8][9][10]։ 2007 թվականի հուլիսից Քելլին ամուսնացած է Ֆրեդ Սթիքի հետ։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Քելլի Լեբրոք» հոդվածին։