Jump to content

2P/Էնկե

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

2P/Էնկե
(Էնկեի գիսաստղ, 1786 I; 1795; 1805;
1819 I; 1822 II; 1825 III;
1829; 1832 I; 1835 II;
1838; 1842 I; 1845 IV)
2P/Encke
Հիմնական տվյալներ
Հայտնաբերվել է17 հունվարի, 1786[1] թ. (Յոհան Էնկեի կողմից)
Ուղեծրային տվյալներ
Պերիհելին0,3302 ա. մ.
Ապոհելին4,11 ա. մ.
Մեծ կիսաառանցք2,2178 ա. մ.
Էքսցենտրիսիտետ0,8471
Սիդերիկ պարբերություն3,30 a
Թեքվածություն11,76°
Ֆիզիկական հատկանիշներ
Շառավիղ4,8 կմ[1]
Մթնոլորտային տվյալներ

2P/Էնկե (նույնպես անվանվում է Էնկեի գիսաստղ կամ Գիսաստղ Էնկե), ամենակարճ պարբերությամբ գիսաստղն է, պարբերությունը կազմում է 3,3 տարի։ Առաջին անգամ այն դիտարկվել է Պիեր Մեշայնի կողմից 1786 թվականի հունվարին, սակայն այն ժամանակ չի ճանաչվել որպես պարբերական գիսաստղ։ 1819 թվականին գիսաստղի ուղեծիրը հաշվարկվել է Յոհան Էնկեի կողմից, և ինչպես և Հալեյի գիսաստղի դեպքում այն անվանվել է ուղեծրի հաշվարկողի, այլ ոչ հայտնաբերողի անունով։ Ինչպես և գիսաստղերի մեծամասնությունը Էնկեի գիսաստղը ունի շատ ցածր ալբեդո, անդրադաձնելով իր վրա ընկնող լույսի միայն 4,6%-ը։ Գիսաստղի միջուկի տրամագիծը կազմում է 4,8 կմ[1]։

Հայտնաբերում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ինչպես և հետևում է գիսաստղի պաշտոնական անվանումից, այն երկրորդ հայտնաբերված պարբերական գիսաստղն էր, Հալեյի գիսաստղից հետո։ Այն անկախ իրարից դիտարկել են մի քանի աստղագետներ, օրինակ Կարոլին Հերշելը 1795 թվականին[2] և Ժան-Լուի Պոնը 1818 թվականին[3]։ Գիսաստղի ուղեծիրը հաշվարկել է Յոհան Էնկեն հաշվարկների արդյունքում պարզեց, որ 1786 (անվանված 2P/1786 B1), 1795 (2P/1795 V1), 1805 (2P/1805 U1) և 1818 (2P/1818 W1) թվականներին դիտարկված գիսաստղերը միևնույն մարմինն էին։ 1819 թվականին նա հրատարակեց իր հետևությունները Correspondance astronomique ամսագրում, և կանխագուշակեց գիւսաստղի հայտնությունը 1822 (2P/1822 L1) թվականին։ Գիսաստղը դիտարկվեց 1822 թվականի հունիսի 2-ին Կառլ Ռյումկերի կողմից Պարամատա աստղադիտարանում[4]։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. 1,0 1,1 1,2 «JPL Small-Body Database Browser: 2P/Encke» (2017-03-04 last obs). Վերցված է 2017 թ․ մարտի 13-ին.
  2. Herschel, Caroline Lucretia (1876). Herschel, Mrs. John (ed.). Memoir and Correspondence of Caroline Herschel. London: John Murray, Albemarle Street.
  3. Biographical Encyclopedia of Astronomers. էջ 924.
  4. Kronk, Gary. «2P/Encke». Gary W. Kronk's Cometography. Վերցված է 2014 թ․ հուլիսի 5-ին.

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]