Apple II
Apple II սերիան, որը պատկանում է տնային համակարգիչների ընտանիքին, մասսայական արտադրված ամենահաջող միկրոհամակարգիչներից է, հիմնականում նախագծված Սթիվ Վոզնյակի կողմից և արտադրված Apple ընկերության կողմից, որի մեկնարկը տրվեց 1977թվին։
Օգտագործման հեշտության, հնարավորությունների բազմազանության տեսակետից Apple II հսկայական առաջընթաց էր իր նախորդի ՝ Apple I -ի նկատմամբ,որն իրենից ավելի շուտ ներկայացնում էր սերիական համակարգիչ՝ էլեկտրոնիկայի սիրահարների համար։
Առաջին Apple II սկսեց վաճառվել 1977 թվի Հունիսի 10-ից։ Մինչև 1993 թվի արտադրության ավարտը արտադրվել էր շուրջ 5-6 միլիոն Apple II համակարգիչներ (ներառյալ 1.25 միլիոն Apple IIGS մոդելները)։ Apple II ամենաերկար արտադրված մասսայական տնային համակարգիչների սերիան էր, որի մոդելները արտադրվում էին գրեթե 17 տարի։
Apple II դարձավ ամենաճանաչված և հաջողված համակարգիչներից մեկը 1980 ականներից մինչև 1990 ականների սկզբերը, չնայած որ այն հիմնականում սահմանափակված էր ԱՄՆ-ով։ Վարվում էր ագրեսիվ մարկետինգային քաղաքականություն՝ մասնավորապես կախված ծավալներից տրամադրվում էին զեղչեր, ձեռք էին բերվում արտադրական պայմանավորվածություններ կրթական հաստատությունների հետ, որի շնորհիվ էլ այն դարձավ միջնակարգ դպրոցներում օգտագործվող առաջին մասսայական համակարգիչը՝ փոխարինելով իր նախորդին Commodore PET-ին։ Apple II -ի համար կրթական և բիզնես ծրագրի ստեղծման ջանքերը՝ ներառյալ 1979թվին թողարված VisiCalc աղյուսակը, հայտնի դարձրեցին համակարգիչը հիմնականում բիզնես օգտատերերի և ընտանիքների շրջանակում։
Չնայած, որ 1984 -ին ներկայացվեց Motorolla 68000-ի հենքի վրա ստեղծված Macintosh-ը, Apple II սերիայի համակարգիչները զբաղեցնում էին ընկերության վաճառքների 85 %-ը, 1985-ի ֆիսկալ առաջին քառորդում։
Apple II սերիայի համակարգիչների բոլոր մոդելների վաճառքը իր արտադրության 16 տարիների ընթացքում կազմեց շուրջ 6 միլիոն օրինակ, հասնելով իր գագաթնակետին 1983թվին՝ 1 միլիոն օրինակ վաճառքով։
Apple II-ը իր նախագծով ավելի շատ նման էր կենցաղային տեխնիկայի քան էլեկտրոնային սարքավորման կտորի։ Բեժ գույնի պլաստիկե կափարիչ, որ հնարավորություն էր տալիս առանց լրացուցիչ գործիքների կիրառման հասանելիություն ունենալ համակարգչի ներքին սարքերին, ինչպիսիք էին մայրական պլատան, օպերատիվ հիշողության սարքերը, որոնք կարող էին պահել մինչև 48 կիլոբայթ հիշողություն։ Apple II- ն ուներ գունային և բարձր որակի գրաֆիկական ռեժիմներ, ձայնային հնարավորություններ և ներկառուցված BASIC ծրագրավորման երկու լեզուներից մեկը (սկզբում ՝ Integer BASIC, հետագայում ՝ Applesoft BASIC): ] Ի տարբերություն իրեն նախորդող մյուս տնային միկրոհամակարգիչների, այն վաճառվում էր որպես օգտագործման համար պատրաստի սարք։ VanLOVEs Apple ձեռնարկը և Apple- ի տեխնիկական ուղեցույցը՝ կազմված Ջերալդ ՎանԴիվերի և Ռոլանդ Լովի- ի կողմից, առանձնացրել են ավելի քան 1500 ծրագրեր, որոնք կարող են օգտագործել Apple II սերիայի համակարգիչների կողմից։ Apple- ի դիլերների ցանցն օգտագործեց այս ձեռնարկը`ընդգծելու աճող ծրագրային մշակման բազան կրթության և անհատական օգտագործման ոլորտներում[1]։ [2][3]
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ «Apple II series» (անգլերեն). 2019 թ․ հոկտեմբերի 2.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ https://en.wikipedia.org/wiki/Personal_computer
- ↑ «Timeline of the Apple II family» (անգլերեն). 2018 թ․ դեկտեմբերի 3.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն)