BMP (անգլ.՝ Bitmap Picture) Microsoft ընկերության մշակած ռաստրային պատկերների պահպանման ֆորմատ է։ BMP ֆորմատի ֆայլերը կարող են ունենալ .bmp, .dib և .rle ընդլայնումները։
BMP ֆորմատով աշխատում են հսկայական թվով ծրագրեր, քանի որ նրա ընդունումը ներդրված է Windows և OS/2 օպերացիոն համակարգերում։ Բացի այդ, այս ֆորմատի տվյալները միացված են RES ռեսուրսների երկուական ֆայլերում և PE-ֆայլերում։
Տվյալ ֆորմատում կարելի է պահպանել միայն միաշերտ ռաստրեր։ Տարբեր ֆայլերում յուրաքանչյուր փիքսելին կարող է ընկնել տարբեր քանակությամբ բիթեր (գույնի խորություն)։ Microsoft-ն առաջարկում է 1, 2, 4, 8, 16, 24, 32, 48 և 64 բիթայնություններ։ 8 և ցածր բիթայնություններում գույնը ցույց է տրվում գույների աղյուսակի (պալիտրա, գունակազմություն) ինդեքսով, իսկ բարձրերում՝ անմիջական նշանակությամբ։ Ամեն դեպքում գույնը կարելի է տալ միայն RGB գունային մոդելում (ինչպես փիքսելի մեջ անմիջական ցուցումով, այնպես էլ գունային աղյուսակում), 16 և 32 բիթայնություններում կարելի է ստանալ Grayscale՝ համապատասխանորեն մինչև 16 և 32 բիթ խորությամբ։ Մասնակի թափանցիկությունը իրականացվում է տարբեր բիթայնությունների ալֆա-խողովակներով (կանալ), բայց դրա հետ առանց աստիճանավորման թափանցիկություն կարելի է մասնակիորեն ստանալ RLE-կոդավորմամբ։
Շատ դեպքերում փիքսելները պահվում են համեմատաբար պարզ երկչափ զանգվածի տեսքով։ 4 և 8 բիթայնությունների համար հասանելի է RLE-կոդավորումը, որը կարող է փոքրացնել նրանց չափը։ BMP ֆորմատն ընդունում է նաև JPEG և PNG ֆորմատներով տվյալների ներդնումը։ Բայց վերջինն ավելի շուտ նախատեսված է ոչ թե կոմպակտ պահպանման համար, այլ BMP ֆորմատից տարբերվող պատկերների հետ ուղիղ աշխատանք չնախատեսող GDI ճարտարապետության սահմանափակումների շրջանցման համար։
BMP ֆորմատի վերջին տարբերակներում ևս հայտնվել են գույների ղեկավարման հնարավորություններ։ Մասնավորապես, կարելի է ցույց տալ վերջնական կետերը, թողարկել գամմա- շտկումը և կառուցել ICC գունային պրոֆիլներ։