Catholic-Hierarchy.org
Catholic-Hierarchy.org | |
---|---|
catholic-hierarchy.org | |
Տեսակ | կրոնական |
Երկիր | ԱՄՆ |
Լեզու | անգլերեն |
Սեփականատեր | Դեյվիդ Մ․ Չեյնի |
Հեղինակ | Դեյվիդ Մ․ Չեյնի |
Բացված | 1996 |
Ընթացիկ կարգավիճակ | գործող |
Catholic-Hierarchy.org-ը Հռոմի կաթոլիկ եկեղեցու և արևելյան կաթոլիկ եկեղեցիների եպիսկոպոսների և թեմերի առցանց տվյալների բազա։ Կայքը պաշտոնապես հաստատված չէ կաթոլիկ եկեղեցու կողմից։ Այն գործում է, որպես մասնավոր նախագիծ, Դեյվիդ Մ. Չեյնիի կողմից Կանզաս Սիթիում[1][2]։
Ծագումը և բովանդակությունը
[խմբագրել | խմբագրել կոդը]1990-ական թվականներին Դեյվիդ Մ. Չեյնին ստեղծեց մի պարզ առցանց կայք, որը փաստագրեց իր հայրենի Տեխաս նահանգի հռոմեական կաթոլիկ եպիսկոպոսներին, որոնցից շատերը չունեին ինտերնետային էջեր[2]։ 2002 թվականին, Միջին Արևմուտք տեղափոխվելուց հետո, նա պաշտոնապես ստեղծեց ներկայիս catholic-hierarchy.org կայքը և ընդլայնեց այն՝ ընդգրկելով ամբողջ Միացյալ Նահանգները և, ի վերջո, ողջ աշխարհը[2]։
Տվյալների բազան պարունակում է աշխարհագրական, կազմակերպչական և հասցեական տեղեկատվություն աշխարհի յուրաքանչյուր կաթոլիկ թեմի վերաբերյալ, ներառյալ արևելյան կաթոլիկ եկեղեցիները Սուրբ Աթոռի հետ լիարժեք հաղորդակցության հաստատող թեմերը, ինչպիսիք են Մարոնիական կաթոլիկ եկեղեցի և Սիրո-Մալաբար եկեղեցին։
Կայքը տալիս է նաև կենսագրական տեղեկություններ յուրաքանչյուր թեմի ներկայիս և նախորդ եպիսկոպոսների մասին, ինչպիսիք են՝ ծննդյան տարեթվերը, ձեռնադրումները և (եթե կիրառելի է) մահը։
Կարգավիճակ
[խմբագրել | խմբագրել կոդը]«Զենիթ» լրատվական գործակալությունը նշում է, որ էջը «լուռ, յուրահատուկ ծառայություն է մատուցում եկեղեցուն»։ 2018 թվականի դրությամբ կայքում գրանցված է 40․000-ից ավել կաթոլիկ հոգևորականների տվյալներ[3]։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ La Croix: "David Cheney, l'homme qui recense les évêques" Nicolas SENÈZE le 24/11/2008
- ↑ 2,0 2,1 2,2 Katholisch Deutsch: "Sie sammeln das Wissen der Weltkirche" Von Felix Neumann 08.08.2017
- ↑ «Project History [Catholic-Hierarchy]». www.catholic-hierarchy.org. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 30-ին.
Աղբյուրներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Օգտագործված տպագիր աղբյուրներից են Սուրբ Աթոռի հրատարակչությունները՝ «Annuario Pontificio», «Acta Apostolicae Sedis» և «Acta Sanctae Sedis»։ Օգտագործվում են նաև այն հեղինակների պատմական ուսումնասիրությունները, որոնց ազգանունները տատանվում են Անդրադեից մինչ Զունիգա[1]։